Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԼԱՎ ԵՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ավարտվել է միաս­նա­կան` բու­հե­րի ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րի ա­ռա­ջին` հիմ­նա­կան փու­լը: Ի՞նչ ար­դյունք­ներ են գրանց­վել. մեկ­նա­բա­նում է ԱՀ ԳԹԿ տնօ­րեն Յու­րի Քա­րա­մյա­նը: Ըստ ա­ռար­կա­նե­րի` բա­ցա­սա­կան, մի­ջին, լավ, գե­րա­զանց շե­մի ար­դյունք­նե­րը ԳԹԿ տնօ­րե­նը, ընդ­հա­նուր առ­մամբ, լավ հա­մա­րեց: Բո­լոր ա­ռար­կա­նե­րից ար­դյունք­ներն ան­ցյալ տար­վա հա­մե­մատ պահ­պան­վել կամ ա­վե­լի լավ են: Ճիշտ է, ան­ցյալ տար­վա հա­մե­մա­տու­թյամբ դի­մորդ­նե­րի քա­նա­կը 500-ով նվա­զել է, բայց ար­դյունք­նե­րը ներ­կա­յաց­վում են տո­կո­սա­յին հա­րա­բե­րու­թյամբ: Այս­պես, հա­յոց պատ­մու­թյուն ա­ռար­կա­յից 0-7,25 միա­վոր, ո­րը բա­ցա­սա­կան շեմն է, նա­խորդ տա­րի ստա­ցել էր դի­մորդ­նե­րի 59%-ը, այս տա­րի` 33%-ը: Ինչ­պես տես­նում ենք, դե­պի լա­վը կտ­րուկ աճ կա: Նույնն էլ գե­րա­զանց (18-20) միա­վոր­նե­րի շե­մի դեպ­քում է: Նա­խորդ տա­րի 7 տո­կոս էր, հի­մա` 19%:

Հա­յոց լե­զու ա­ռար­կա­յից դրա­կան միա­վոր­նե­րի շե­մը չի հաղ­թա­հա­րել դի­մորդ­նե­րի 30%-ը, ան­ցյալ տա­րի` 42%-ը: Ֆի­զի­կա ա­ռար­կա­յից ան­ցյալ տա­րի դրա­կան գնա­հա­տա­կան­նե­րի շե­մը չէր հաղ­թա­հա­րել 46%-ը, այս տա­րի` 23%-ը: Նա­խորդ տար­վա հա­մե­մատ ան­բա­վա­րար­նե­րի քա­նա­կը 4 տո­կո­սով նվա­զել է մա­թե­մա­տի­կա ա­ռար­կա­յից: Ռու­սաց լեզ­վից այդ հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը 22/7 է:
Զար­մա­նա­լի է, բայց փաստ, հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով առ­ցանց ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցի պայ­ման­նե­րում, պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ­նե­րում ուս­ման ան­կում չի գրանց­վել: Յու. Քա­րա­մյա­նը վերս­տին նշեց. սո­վո­րել ցան­կա­ցող ե­րե­խան սո­վո­րում է ցան­կա­ցած պայ­ման­նե­րում:
Հու­լի­սի 2-8-ը լրա­ցու­ցիչ քն­նու­թյուն­նե­րի փուլն է, ո­րին կմաս­նակ­ցեն այն դի­մորդ­նե­րը, ով­քեր հի­վան­դու­թյան կամ այլ պատ­ճառ­նե­րով հիմ­նա­կան փու­լին չեն մաս­նակ­ցել:
Դրա­նից հե­տո ԳԹԿ-ն կանց­կաց­նի դի­մորդ­նե­րի մր­ցույ­թը: Ըն­դուն­ված­նե­րի ցու­ցակ­նե­րը քն­նա­կան կենտ­րոն­նե­րում կփակց­վեն հու­լի­սի 15-ին: Այդ­տեղ նշ­ված կլի­նեն կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ հաս­տատ­ված տե­ղե­րի քա­նա­կով բու­հեր ըն­դուն­ված­նե­րի ա­նուն­նե­րը: Ա­ռան­ձին-ա­ռան­ձին կնշ­վեն անվ­ճար և վճա­րո­վի հա­մա­կարգ ըն­դուն­ված­նե­րը: Մնա­ցած հար­ցերն ար­դեն Հան­րա­պե­տա­կան ըն­դու­նող հանձ­նա­ժո­ղովն է ո­րո­շում. ըստ այդմ, անվ­ճար տե­ղե­րի քա­նա­կը կա­րող է ա­վե­լա­նալ պա­հուս­տա­յին տե­ղե­րի հաշ­վին, կամ ե­թե բարձր միա­վոր­ներ ստա­ցած դի­մորդ­նե­րի թիվն ա­վե­լին է, քան հաս­տատ­ված տե­ղե­րի քա­նակն է:
Ե­թե 1-ին փու­լով դի­մոր­դը մր­ցույ­թից դուրս է մնա­ցել, իր դրա­կան միա­վոր­նե­րով նա կա­րող է հա­վակ­նել այն մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի թա­փուր տե­ղե­րին, որ­տեղ իր հանձ­նած քն­նու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են այդ մաս­նա­գի­տու­թյան քն­նա­կան ա­ռար­կա­նե­րին: Այս փու­լում թույ­լատր­վում է մինչև 6 մաս­նա­գի­տու­թյան հայտ ներ­կա­յաց­նել, ի տար­բե­րու­թյուն 1-ին փու­լի, որ­տեղ միայն մեկ մաս­նա­գի­տու­թյան հա­մար դի­մոր­դը կա­րող էր հայ­տագր­վել: Թա­փուր տե­ղե­րի հա­մար հայ­տագ­րու­մը կսկս­վի հու­լի­սի 18-ից 26-ը: Այս դի­մորդ­նե­րը նո­րից քն­նու­թյուն չեն հանձ­նի. նրանց ստա­ցած դրա­կան միա­վոր­նե­րի հի­ման վրա կա­տար­վե­լու է թա­փուր տե­ղե­րի հա­մալ­րու­մը:
Այն հար­ցին, թե բո­ղո­քար­կում ե­ղել է, Յու. Քա­րա­մյա­նը պա­տաս­խա­նեց, որ մեկ տեխ­նի­կա­կան դեպ­քի հա­մար կեն­սա­բա­նու­թյու­նից ե­ղել է: ՀՀ հանձ­նա­ժո­ղո­վը 1 միա­վոր է ա­վե­լաց­րել ` հօ­գուտ դի­մորդ­նե­րի: Ճշգրտ­ված ցու­ցակ­նե­րը ՀՀ ԳԹԿ-ն կու­ղար­կի հու­լի­սի 3-ին: Ո­րոշ դի­մորդ­ներ բո­ղո­քել են, որ ա­ռա­ջադ­րանք­նե­րը դպ­րո­ցա­կան ծրագ­րից դուրս են, սա­կայն այս հար­ցում Յու. Քա­րա­մյա­նը հաշ­վի է ա­ռել մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քը: