Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆԱԽԻՋԵՎԱՆԻԿԻ ԴՊՐՈՑԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԱԶՈՒՄ ԵՆ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

Նա­խիջևա­նիկն Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ բռ­նագ­րավ­վել էր թշ­նա­մու կող­մից, հե­տո ա­զա­տագր­վել:

Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո` Նա­խիջևա­նիկն ա­ռաջ­նագ­ծա­մերձ է դար­ձել։ Բնա­կա­նա­բար, խն­դիր­ներ շատ կան: Գյու­ղի դպ­րո­ցը գտն­վում է բարձ­րա­դիր վայ­րում, որն ամ­բող­ջո­վին դի­տարկ­վում է թշ­նա­մու կող­մից։ Նա­խիջևա­նի­կի կր­թօ­ջա­խի շեն­քա­յին և ու­սում­նա­կան խն­դիր­նե­րի մա­սին զրու­ցե­ցինք դպ­րո­ցի տնօ­րեն Գա­լի­նա Մեժ­լու­մյա­նի հետ։
Նա պատ­մեց, որ 1992թ. մա­յի­սի 10-ին թշ­նա­մու կող­մից գյու­ղի ուղ­ղու­թյամբ լայ­նա­ծա­վալ գոր­ծո­ղու­թյուն­ներ սկս­վե­ցին, ին­չի հետևան­քով գյու­ղա­ցի­ներն ստիպ­ված լքե­ցին ի­րենց օ­ջախ­նե­րը։ Նա­խիջևա­նի­կը և շր­ջա­կա գյու­ղե­րը ա­զա­տագր­վե­ցին նույն թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 4-5-ին, և բնա­կիչ­ներն սկ­սե­ցին վե­րա­դառ­նալ ի­րենց բնա­կա­վայ­րե­րը, ո­րոնք հիմ­նա­հա­տակ թա­լան­ված և ա­վեր­ված էին։ Դպ­րո­ցա­կան շեն­քը նույն­պես գն­դա­կոծ­ված էր` մա­սամբ ա­վեր­ված։ Վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րից հե­տո Նա­խիջևա­նի­կի դպ­րո­ցա­կան­նե­րը 1994-95թթ. ու­սում­նա­կան տա­րին վեր­սկ­սե­ցին հա­րա­զատ կր­թօ­ջա­խում՝ 11 ման­կա­վար­ժով և 60 ա­շա­կեր­տով` նախ­կին 165-ի փո­խա­րեն։ Ներ­կա­յում Նա­խիջևա­նի­կի ա­շա­կերտ­նե­րի թի­վը հա­սել է 94-ի, ո­րոնց մի մա­սը հա­ճա­խում է հարևան Վար­դա­ձո­րի հա­մայն­քից, ընդ ո­րում` նաև Վա­րա­զա­բուն /Ա­ռան­զա­մին/ բնա­կա­վայ­րե­րից։ Դպ­րոցն, ըստ տնօ­րե­նի, ա­պա­հով­ված է հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րով:
Գա­լի­նա Մեժ­լու­մյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ դպ­րո­ցի այ­սօր­վա շեն­քը շա­հա­գործ­ման է հան­ձն­վել 1974թ.,երբ դպ­րո­ցա­կան­նե­րի թի­վը հաս­նում էր 340-ի։ Ըստ տնօ­րե­նի՝ դպ­րո­ցա­կան շեն­քի մի մասն է ո­րոշ չա­փով վե­րա­կան­գն­վել, ին­չի պատ­ճա­ռով դա­սա­սե­նյակ­նե­րի պա­կաս է զգաց­վում։ Դա­սա­սե­նյակ­նե­րի սղու­թյան պատ­ճա­ռով չեն կա­րո­ղա­նում կազ­մա­կեր­պել նա­խադպ­րո­ցա­կան կր­թու­թյու­նը, ո­րը ու­սում­նա­կան ծրագ­րի պար­տա­դիր բա­ղադ­րիչ է:
Դպ­րո­ցա­կան 12-ա­մյա կր­թա­հա­մա­կար­գին անց­նե­լուց հե­տո, Նա­խիջևա­նի­կի կր­թօ­ջա­խում ըն­դա­մե­նը եր­կու տա­րի հնա­րա­վոր ե­ղավ կազ­մա­կեր­պել նա­խադպ­րո­ցա­կան ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը, սա­կայն դա­սա­սե­նյակ­նե­րի պա­կա­սի պատ­ճա­ռով հրա­ժար­վե­ցին նա­խադպ­րո­ցա­կան խմ­բից, ին­չը, սա­կայն, գյու­ղում անհ­րա­ժեշ­տու­թյուն է` ման­կա­պար­տե­զի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով:
Գա­լի­նա Մեժ­լու­մյա­նի խոս­քով՝ պատ­կան կա­ռույց­նե­րը տե­ղյակ են դպ­րո­ցի անմ­խի­թար վի­ճա­կի մա­սին. մի քա­նի ան­գամ հանձ­նա­ժո­ղով­ներ են ե­կել, ար­ձա­նագ­րել, որ շեն­քը վտան­գա­վոր է նաև սեյս­մա­կա­յու­նու­թյան տե­սա­կե­տից, ին­չի պատ­ճա­ռով հիմ­նա­վոր­ված չի հա­մար­վում մաս­նա­կի նո­րո­գու­մը։ Դպ­րո­ցի շեն­քի վե­րա­նո­րոգ­ման, կի­սափ­լուզ­ված մա­սը ման­կա­պար­տե­զի վե­րա­կա­ռու­ցե­լու նա­խագ­ծա-նա­խա­հաշ­վա­յին փաս­տաթղ­թե­րով նա­խա­տես­ված ծրա­գի­րը նա­խա­տես­վել էր կյան­քի կո­չել 2020թ. պետ­բյու­ջեով, սա­կայն հա­մա­վա­րա­կը, հե­տո էլ պա­տե­րազ­մը կր­կին հե­տաձ­գե­ցին դպ­րո­ցի վե­րա­նո­րո­գու­մը։ Տնօ­րե­նի հա­վաստ­մամբ` հա­ճախ բա­րե­րար­ներ են գա­լիս Սփյուռ­քից, ո­րոնք ցան­կա­նում են ա­ջակ­ցել կա­ռու­ցե­լու ման­կա­պար­տեզ, սա­կայն ու­նե­ցած գու­մա­րը չի բա­վա­րա­րում։
Կարևոր է նաև, որ ու­սում­նա­կան ծրագ­րե­րը մշա­կող­նե­րը ծա­նոթ լի­նեն դպ­րոց­նե­րում առ­կա և հա­վա­նա­կան խն­դիր­նե­րին։ Մեր զրու­ցակ­ցի հա­մոզ­մամբ` ե­թե կր­թու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­ման նպա­տակ կա, ա­պա պետք է գնա­հա­տել ու­սուց­չի աշ­խա­տան­քը, որ­պես­զի դպ­րո­ցում աշ­խա­տե­լու ցան­կու­թյուն ու­նե­նան գի­տե­լիք­նե­րին լավ տի­րա­պե­տող ե­րի­տա­սարդ ման­կա­վարժ­ներ։