Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Sunrise ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Ստե­փա­նա­կեր­տի Պոլ Է­լուա­րի Տուն Ֆրան­կո­ֆո­նիա­յի Կենտ­րո­նում ՙSunrise Stepanakert՚ փա­ռա­տո­նի շր­ջա­նակ­նե­րում շա­րու­նակ­վում են մի­ջո­ցա­ռում­նե­րը: Փա­ռա­տոնն սկ­սեց իր աշ­խա­տան­քը հու­նի­սի 26-ին, կշա­րու­նակ­վի մինչև հու­լի­սի 17-ը: Ըն­թաց­քում տե­ղի են ու­նե­ցել լու­սան­կար­չու­թյան և թվա­յին ար­վես­տի ցու­ցադ­րու­թյուն­ներ, ե­րաժշ­տա­կան կա­տա­րում­ներ, կի­նո­դի­տում­ներ և ստեղ­ծա­գոր­ծա­կան վար­պե­տու­թյան դա­սեր:

Հեր­թա­կան մի­ջո­ցա­ռումն էր ՙՏիե­զերք Բենդ՚-ի հա­մեր­գը: Ե­րա­ժիշտ­նե­րին ներ­կա­յաց­րեց ՙԱր­ցախ արտ՚ նա­խագ­ծի հե­ղի­նակ Շու­շան Քե­շի­շյա­նը? ևս մեկ ան­գամ հի­շեց­նե­լով, որ ՙSunrise Stepanakert՚ փա­ռա­տո­նի բո­լոր մի­ջո­ցա­ռում­ներն ի­րա­գործ­վում են ՙԱր­ցախ արտ՚-ի և ՙԳա­լուստ Գյուլ­բեն­կյան՚ հիմ­նար­կու­թյան ա­ջակ­ցու­թյամբ:
ՙՏիե­զերք Բենդ՚-ի ե­րա­ժիշտ­ներն են Լու­սի­նե Գալս­տյա­նը /վո­կալ, ֆլեյ­տա, դաշ­նա­մուր, ման­դո­լին, ջու­թար հո­րին­ված գոր­ծիք/ և Է­լի­զա Բաղ­դի­յա­նը /վո­կալ, ներ­դաշ­նակ, կի­թառ/: Խում­բը հիմ­նադր­վել է 2015-ին, պատ­մում է Լու­սի­նե Գալս­տյա­նը, իսկ 2019-ին խմ­բում ընդգրկվե­ցին Լու­սի­նեն ու Է­լի­զան: Ե­րաժշ­տա­կան խում­բը չու­նի գե­ղար­վես­տա­կան սահ­մա­նում­ներ, ա­սում է Լու­սի­նեն: Նրանք ստեղ­ծում են ե­րաժշ­տու­թյուն` օգ­տա­գոր­ծե­լով հայ գրող­նե­րի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը:
Այդ ե­րե­կո Պոլ Է­լուա­րի Տուն Ֆրան­կո­ֆո­նիա­յի Կենտ­րո­նի դահ­լի­ճում ՙՏիե­զերք Բենդ՚-ի մշակ­մամբ հն­չե­ցին Կո­մի­տա­սի, հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան եր­գեր, հն­չե­ցին սե­փա­կան կոմ­պո­զի­ցիա­ներ:
ՙՏիե­զերք Բենդ՚-ը պար­բե­րա­բար հա­մա­գոր­ծակ­ցում է ՄԻՀՐ ժա­մա­նա­կա­կից պա­րի թատ­րո­նի հետ: Ո­գեշ­նչ­ված պա­րա­յին շար­ժում­նե­րից, թատ­րո­նի ներ­կա­յա­ցում­նե­րի, այլ նա­խագ­ծե­րի ժա­մա­նակ ներ­կա­յաց­նում են ի­րենց ստեղ­ծած ե­րաժշ­տու­թյու­նը: Դրան ա­կա­նա­տես ե­ղանք հու­լի­սի 3-ին, նույն հար­թա­կում տե­ղի ու­նե­ցած վար­պե­տու­թյան դա­սին: ՄԻՀՐ ժա­մա­նա­կա­կից թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Ցո­լակ Գալս­տյանն անց էր կաց­նում ժա­մա­նա­կա­կից ու ա­զատ պա­րի բաց դաս: Դա­սին մաս­նակ­ցում էին թե’ պրո­ֆե­սիո­նալ պա­րու­հի­ներ և թե’ պար­զա­պես պա­րար­վեստ սի­րող ե­րե­խա­ներ, պա­տա­նի­ներ, ե­րի­տա­սարդ­ներ: Նրանք մեծ սի­րով ու պատ­րաս­տա­կա­մու­թյամբ կա­տա­րում էին պա­րու­սույ­ցի` ի­րենց հա­մար ան­սո­վոր ա­ռա­ջադ­րանք­նե­րը, հատ­կա­պես, որ դրանք ըն­թա­նում էին ՙՏի­զերք Բենդ՚-ի ե­րա­ժիշտ­նե­րի նվա­գակ­ցու­թյան ներ­քո:
Ց. Գալս­տյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ, հաշ­վի առ­նե­լով մաս­նա­կից­նե­րի սո­վո­րե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը, նման բաց դա­սեր Ստե­փա­նա­կեր­տում կանց­կաց­վեն պար­բե­րա­բար, հնա­րա­վո­րինս հա­ճախ: Կապն Ար­ցա­խի հետ այ­սու­հետ կլի­նի ա­վե­լի սերտ ու խոր:
Հա­վե­լենք` ՄԻՀՐ թատ­րոնն ու ՙՏիե­զերք Բենդ՚ խում­բը, ու­նե­նա­լով հոգևոր, գա­ղա­փա­րա­կան սերտ կա­պեր, հա­ճախ են միա­սին մաս­նա­կա­ցում Հա­յաս­տա­նում և ար­տերկ­րում տե­ղի ու­նե­ցող մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նե­րին, հան­դես գա­լիս հա­մա­տեղ նա­խագ­ծե­րով աշ­խար­հի տար­բեր հար­թակ­նե­րում: