[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻՐԵԼ ԵՎ ԱՊՐԵԼ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏՈՎ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի 2020-2021 ուս­տա­րին ա­վարտ­վել է: Կա­յա­ցել են պե­տա­կան քն­նու­թյուն­նե­րը. 38 ու­սա­նող ա­վար­տել է քո­լե­ջը: Ա­վան­դա­բար, քն­նու­թյուն­նե­րից հե­տո շր­ջա­նա­վարտ­նե­րի ու­ժե­րով տր­վում է հա­մերգ. այն կա­յա­ցավ հու­նի­սի 7-ին: Մինչև հու­նի­սի 25-ը ըն­թա­նում են փո­խադ­րա­կան քն­նու­թյուն­նե­րը: Այժմ քո­լե­ջում ըն­թա­նում է ընդունելության փաս­տաթղ­թե­րի ըն­դուն­ման գոր­ծըն­թա­ցը:

Քո­լեջն ինչ­պե՞ս հաղ­թա­հա­րեց դժ­վար ուս­տա­րին, ո­րո՞նք էին հա­մա­վա­րա­կի և պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած դժ­վա­րու­թյուն­նե­րը, ի՞նչ խն­դիր­ներ ու­նի այ­սօր: Այս և այլ թե­մա­նե­րի մա­սին է քո­լե­ջի տնօ­րեն Ա­նա­հիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ հար­ցազ­րույ­ցը:

Ա­յո, պա­տե­րազ­մը մեծ վնաս պատ­ճա­ռեց վեր­ջին տա­րի­նե­րին կա­նո­նա­կարգ­ված ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցին: Նա­խորդ տա­րի հա­մա­վա­րակ էր, բայց կա­րո­ղա­ցանք ըն­դու­նե­լու­թյուն կազ­մա­կեր­պել և բա­վա­կա­նին մեծ թվով ու­սա­նող­ներ ըն­դու­նել: 2020թ. սեպ­տեմ­բե­րին նոր-նոր էինք կար­գա­վո­րել ու­սում­նա­կան գոր­ծըն­թացն ու սկ­սել կա­նո­նա­կարգ­ված գոր­ծու­նեու­թյու­նը, ա­մեն ինչ ար­դեն ըն­թա­նում էր իր հու­նով, և սկս­վեց պա­տե­րազ­մը: Տղա­ներն ա­ռաջ­նագ­ծում էին: Մեր ո­րոշ ու­սա­նող­ներ հենց այդ օ­րե­րին շա­րու­նա­կում էին ու­սու­մը Երևա­նի Բա­բա­ջա­նյա­նի ան­վան ե­րաժշ­տա­կան ման­կա­վար­ժա­կան ու­սում­նա­րա­նում, Ռ. Մե­լի­քյա­նի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջում: Կապ ու­նեինք թե՜ մեր ու­սա­նող­նե­րի և թե՜ այդ հաս­տա­տու­թյուն­նե­րի տնօ­րի­նու­թյան հետ: Պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո նո­յեմ­բե­րին վե­րա­դար­ձանք, տե­սանք` ինչ վի­ճա­կում են քա­ղա­քը, մար­դիկ: Հաղ­թա­հա­րե­ցինք հետ­պա­տե­րազ­մա­կան խն­դիր­նե­րը և դեկ­տեմ­բե­րի 1-ին կա­րո­ղա­ցանք վեր­սկ­սել դա­սե­րը: Ան­չափ շնոր­հա­կալ եմ ու­սուց­չա­կան ողջ կո­լեկ­տի­վին. մեկ մար­դու պես բո­լորն էլ վե­րա­դար­ձել են: Ու­սա­նող­նե­րի մեծ մասն էլ ժա­մա­նա­կին վե­րա­դար­ձավ: Հենց այդ հան­գա­ման­քը հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեց շուտ վե­րա­կանգ­նել ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը:
-Հե­տաքր­քիր է, քա­նի՞ ու­սա­նող ու­նեք:
- Բա­ցի մեր զին­վոր ու­սա­նող­նե­րից, քո­լե­ջում սո­վո­րում է 150 ու­սա­նող: Շա­րու­նա­կե­լով միտքս` ա­սեմ, որ, թե­կուզ ու­սա­նող­նե­րի ներ­կա­յու­թյունն ա­պա­հով­ված էր, սա­կայն հո­գե­բա­նո­րեն շատ դժ­վար էր կար­գա­վո­րել ուս­ման բնա­կա­նոն գոր­ծըն­թա­ցը: Դա­սե­րին գա­լիս էին` ի­րար տես­նե­լու, շփ­վե­լու, դա­սա­տու­նե­րին հար­ցեր տա­լու, բայց հանձ­նա­րար­վա­ծը չէին սո­վո­րում: Ա­նընդ­հատ բո­լո­րիս հու­զող հար­ցե­րի շուրջ էր պտտ­վում զրույ­ցը: Դա­սա­տու­ներն ա­վե­լի շատ որ­պես հո­գե­բան էին աշ­խա­տում: Ու­սա­նող­նե­րից շա­տե­րը շր­ջան­նե­րից են: Պա­տե­րազմն ա­վե­լի շատ նրանց կյանքն է խա­թա­րել: Ըմ­բռ­նու­մով էինք մո­տե­նում նրանց: Մի կերպ հաղ­թա­հա­րե­ցինք դժ­վա­րու­թյուն­նե­րը և կի­սա­մյակն ա­վար­տե­ցինք: 2-րդը սկ­սե­ցինք ա­վե­լի կազ­մա­կերպ­ված, դա­սե­րի վրա կենտ­րո­նա­ցած: Ար­դյուն­քում պատ­վով ա­վար­տե­ցինք ու­սում­նա­կան տա­րին: Հա­ջո­ղու­թյամբ ան­ցան թե՜ պե­տա­կան և թե՜ փո­խադ­րա­կան քն­նու­թյուն­նե­րը: Երևա­նից հրա­վիր­ված պե­տա­կան քն­նու­թյուն­ներն ըն­դու­նող մաս­նա­գետն այն­քան գոհ էր շր­ջա­նա­վարտ­նե­րի վար­պե­տու­թյան մա­կար­դա­կից, որ ան­գամ պատ­վո­գիր հանձ­նեց քո­լե­ջին` շեշ­տե­լով, որ պա­տե­րազ­մից հե­տո կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կա­րո­ղա­ցել ենք ոտ­քի կանգ­նել և հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել: Ա­յո, ժա­մա­նակն ու ե­րաժշ­տու­թյու­նը բու­ժիչ հատ­կու­թյուն­ներ ու­նեն:
-Ի՞նչ ակն­կա­լիք­ներ ու­նեք նոր ըն­դու­նե­լու­թյու­նից: Կան­խա­տե­սու՞մ եք լիար­ժեք ըն­դու­նե­լու­թյուն, թե՞ պա­տե­րազմն այս­տեղ էլ ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա:
-Փաս­տաթղ­թե­րի ըն­դու­նու­մը, սո­վո­րա­բար, կազ­մա­կեր­պում ենք հու­լի­սի 1-20-ը, իսկ ըն­դու­նե­լու­թյան քն­նու­թյուն­նե­րը` հու­լի­սի 20-31-ը: Խա­ղաղ ժա­մա­նակ 70 տո­կո­սով ի­մա­նում էինք` քա­նի՞ դի­մորդ է լի­նե­լու, ո՞ր բա­ժին է ըն­դուն­վե­լու: Կա­րո­ղա­նում էինք կան­խա­տե­սել ա­պա­գա պլան­նե­րը, հա­ջորդ ուս­տար­վա գոր­ծըն­թա­ցի ծա­վալն ու ա­նե­լիք­նե­րը: Բայց, ա­յո, պա­տե­րազմն այս հար­ցում էլ լուրջ խն­դիր­ներ ա­ռաջ բե­րեց: Ըն­դու­նե­լու­թյան ա­ռա­ջին շա­բաթն ան­ցել է, բայց դեռ շատ քիչ դի­մորդ ու­նենք: Միայն վո­կա­լի բաժ­նի դի­մորդ­ներն են շատ: Հույս ու­նենք, որ վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում ի­րա­վի­ճա­կը կփոխ­վի: Օգտ­վե­լով ա­ռի­թից` տե­ղե­կաց­նեմ, որ 30 անվ­ճար և 20 վճա­րո­վի տե­ղեր ու­նենք: Սո­վո­րա­բար, բո­լոր 50 տե­ղերն էլ լրաց­վում էին: Բայց, մտա­վա­խու­թյուն ու­նեմ. կկա­րո­ղա­նանք, ար­դյո՞ք, նա­խա­տես­ված տե­ղե­րը լրաց­նել: Ան­շուշտ, դա կախ­ված է երկ­րի այ­սօր­վա վի­ճա­կից: Մար­դիկ մտա­հոգ­ված են երկ­րի անվ­տան­գու­թյան հար­ցով: Հու­սով եմ` ա­մեն ինչ լավ կլի­նի:
-Իսկ մինչև պա­տե­րազ­մը ի՞նչ խն­դիր­ներ կա­յին բա­ժին­նե­րում, ընդ­հան­րա­պես` քո­լե­ջում:
- Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մից հե­տո քո­լե­ջի տնօ­րի­նու­թյու­նը հար­կադր­ված էր ըն­դու­նել բո­լոր ցան­կա­ցող­նե­րին, որ­պես­զի չփակ­վի հաս­տա­տու­թյու­նը և դա­սա­խոս­ներն ա­պա­հով­ված լի­նեն նվա­զա­գույն ժա­մե­րով: Բայց վեր­ջին 10 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ի­րա­վի­ճա­կը փոխ­վեց: Երկ­րի վի­ճակն էր տա­րեց­տա­րի բա­րե­լավ­վում, ար­վես­տի ուղ­ղու­թյամբ մաս­նա­գի­տա­նա­լու ցան­կա­ցող­նե­րի թիվն էր ա­ճում, շր­ջան­նե­րում գոր­ծող դպ­րոց­ներն էին ա­վե­լի ակ­տիվ: Այդ հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ ա­վե­լի շատ դի­մորդ­ներ ու­նե­ցանք և՜ քա­ղա­քից, և՜ շր­ջան­նե­րից: Վե­րա­կան­գն­վե­ցին, զար­գա­ցան հատ­կա­պես ժո­ղովր­դա­կան գոր­ծիք­նե­րի բա­ժին­նե­րը: Այս ա­ռու­մով ե­րախ­տա­գի­տու­թյամբ եմ ու­զում նշել Տո­ղի, Մար­տու­նու, Մար­տա­կեր­տի ար­վես­տի դպ­րոց­նե­րի ար­դյու­նա­վետ գոր­ծու­նեու­թյու­նը: Հիմ­նա­կա­նում հենց այդ դպ­րոց­նե­րից էին գա­լիս և հա­մալ­րում ժող­գոր­ծիք­նե­րի, ժո­ղովր­դա­կան եր­գե­ցո­ղու­թյան բա­ժին­նե­րը: Քո­լե­ջի տնօ­րի­նու­թյու­նը բարձր է գնա­հա­տում այդ կր­թօ­ջախ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը: Ան­շուշտ, հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող մյուս դպ­րոց­նե­րից էլ էին գա­լիս քո­լեջ` հա­մալ­րե­լով մյուս բա­ժին­նե­րը:
-Այ­սինքն` ար­վես­տի հան­դեպ վե­րա­բեր­մունքն է փոխ­վել և ար­վեստն ա­վե­լի մեծ դեր սկ­սեց խա­ղալ հա­սա­րա­կու­թյան մեջ:
-Լիո­վին Ձեզ հետ հա­մա­ձայն եմ: Պար­զա­պես մենք` դա­սա­տու­ներս, շատ կցան­կա­նա­յինք, որ ե­րե­խա­նե­րը գի­տակ­ցա­բար գան քո­լեջ, սի­րեն և ապ­րեն ե­րաժշ­տար­վես­տով, ու­զում ենք, որ այս սկզ­բուն­քը նրանց հա­մար դառ­նա ա­ռաջ­նա­յին: Ցան­կա­լի է` ա­վե­լի շատ ըն­դուն­վեն գոր­ծի­քա­յին բա­ժին­ներ` դաշ­նա­մու­րի, ջու­թա­կի և այլն: Քիչ են դի­մում երգ­չախմ­բա­յին բա­ժին, իսկ վեր­ջին 4 տա­րում տե­սա­կան բաժ­նում գեթ մեկ դի­մորդ չենք ու­նե­ցել: Թե­կուզ դպ­րոց­նե­րում տե­սա­բան­նե­րի մեծ պա­հան­ջարկ կա: Խն­դիր ու­նենք գոր­ծիք­նե­րի հար­ցում, հատ­կա­պես` դաշ­նա­մու­րի: Ա­յո, բո­լոր դա­սա­րան­ներն ա­պա­հով­ված են դաշ­նա­մու­րով, բայց դրանք վա­ղուց փո­խա­րին­ման կա­րիք ու­նեն. քո­լե­ջի հիմ­նադր­ման օր­վա­նից են, 60 տա­րի է՝ ծա­ռա­յում են: Ցա­վոք, քո­լեջն իր ու­ժե­րով չի կա­րո­ղա­նում ձեռք ­բե­րել, իսկ պե­տու­թյունն այդ­քան գու­մար չի կա­րող տրա­մադ­րել, քա­նի որ նոր դաշ­նա­մու­րը թանկ ար­ժե: Այս տա­րի քո­լե­ջը 60 տա­րե­կան է դառ­նում, այդ­քան տա­րիք ու­նեն դաշ­նա­մուր­նե­րը: Միայն մեծ դահ­լի­ճում է տե­ղադր­ված նոր ռո­յալ, ո­րը նվի­րել է Ռի­տա Սարգ­սյա­նը: Մեկ նոր ռո­յալ է իմ աշ­խա­տա­սե­նյա­կում: Սա էլ նվի­րել է ԱՀ եր­րորդ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը: Չեն հե­րի­քում գոր­ծիք­ներ` փո­ղա­յին, ժո­ղովր­դա­կան բա­ժին­նե­րում: Այս­տեղ խն­դի­րը փոքր-ինչ թեթևա­նում է նրա­նով, որ ու­սա­նող­նե­րը /գոր­ծիք­նե­րի գնե­րի մատ­չե­լիու­թյան շնոր­հիվ/ կա­րո­ղա­նում են ձեռք բե­րել դրանք: Քո­լե­ջի բյու­ջեի նա­խա­հաշ­վում կա հոդ­ված` գոր­ծիք­նե­րի նո­րոգ­ման հա­մար, բայց չկա հոդ­ված` գոր­ծիք­ներ ձեռք ­բե­րե­լու հա­մար: Մեծ խն­դիր ու­նենք նո­տա­յի գր­քե­րի, ՙԵ­րաժշ­տա­կան գրա­կա­նու­թյուն՚ ա­ռար­կա­յի դա­սագր­քե­րի հար­ցում: Վեր­ջերս ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյանն էր քո­լե­ջում: Մենք խո­սե­ցինք այս բո­լոր խն­դիր­նե­րի մա­սին: Նա խոս­տա­ցավ ա­ջակ­ցել դա­սագր­քե­րի ձեռք­բեր­ման հար­ցում և կարճ ժա­մա­նա­կում խոս­տու­մը կա­տա­րեց: Բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­ներ հրա­վի­րե­լու խն­դիր կա` գո­նե մեկ-երկու շա­բա­թով վար­պե­տու­թյան դա­սեր կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով: Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յին կից գոր­ծող մե­թոդ-կա­բի­նե­տից տա­րին մեկ կամ եր­կու ան­գամ 2-3 օ­րով մաս­նա­գետ­ներ են գա­լիս: Դա գրե­թե ար­դյունք չի տա­լիս: Իսկ ե­թե մենք ու­նե­նա­յինք գու­մար, կա­րող էինք հրա­վի­րել լավ մաս­նա­գե­տին 1-2 շա­բա­թով, ա­պա­հո­վել նրա կեն­ցա­ղը, ինքն էլ օ­րեր շա­րու­նակ կաշ­խա­տեր լա­վա­գույն­նե­րի հետ, ար­դյունքն էլ շո­շա­փե­լի կլի­ներ:
-Կար­ծում եմ, այս­տեղ ոչ թե ֆի­նանս­նե­րի պա­կա­սու­թյան խն­դիր կա, այլ հա­մա­պա­տաս­խան ղե­կա­վար մար­մին­նե­րի կող­մից ըմ­բռ­նու­մի: Խն­դի­րը, ա­ռա­ջին հեր­թին, պետք է ըն­կալ­վի ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան կող­մից, մշակ­վի ու դր­վի կա­ռա­վա­րու­թյան առջև` լու­ծում ստա­նա­լու նպա­տա­կով:
-Ա­յո: Տես­նենք այս տա­րի կկա­րո­ղա­նա՞նք ևս մեկ ան­գամ բարձ­րաց­նել մեր խն­դիր­նե­րը հա­մա­պա­տաս­խան ա­տյան­նե­րում: Հույս ու­նեմ, որ այս ան­գամ խն­դիր­նե­րից շա­տե­րը կլուծ­վեն: