[ARM]     [RUS]     [ENG]

ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԳՈՀԱՐՆԵՐԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Մայ­րա­քա­ղա­քի ե­րաժշ­տա­սեր­նե­րի հա­մար հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­վեց կեն­դա­նի կա­տար­մամբ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյուն ունկ­նդ­րել:

Ար­ցա­խի պե­տա­կան երգ­չա­խում­բը ներ­կա­յաց­րեց իր հան­դի­սա­տե­սին հա­մաշ­խար­հա­յին համ­բավ ու­նե­ցող օ­պե­րա­նե­րից հատ­ված­ներ: Հա­մա­ձայն ա­վան­դույ­թի, նման ե­լույթ­նե­րը ծնունդ են առ­նում երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Նի­նա Գրի­գո­րյա­նի և Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի օ­պե­րա­յին պատ­րաստ­ման ամ­բիո­նի պրո­ֆե­սոր, ռե­ժի­սոր Հով­հան­նես Հով­հան­նի­սյա­նի սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շնոր­հիվ: Հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, որն ու­նի եր­կու տաս­նյակ տա­րի­նե­րի հա­ջող­ված փորձ:
ՙՀա­մաշ­խար­հա­յին օ­պե­րա­յին ար­վես­տի գլուխ­գոր­ծոց­ներ՚ խո­րա­գի­րը կրող հա­մերգն սկս­վեց ի­տա­լա­ցի կոմ­պո­զի­տոր Պյետ­րո Մաս­կա­նիի ՙԳեղջ­կա­կան աս­պե­տու­թյուն՚ օ­պե­րա­յից հատ­վա­ծով, որն իր բո­վան­դա­կու­թյամբ ու պայ­ծա­ռու­թյամբ խոր­հր­դան­շում էր Ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րում զարկ­ված­նե­րի հի­շա­տա­կը: Այ­նու­հետև երգ­չախմ­բի և մե­ներ­գիչ­նե­րի կա­տար­մամբ հն­չե­ցին հատ­ված­ներ` Ար­մեն Տիգ­րա­նյա­նի ՙԱ­նուշ՚, Ժորժ Բի­զե­յի ՙԿար­մեն՚, Ֆրանց Լե­հա­րի ՙՈւ­րախ այ­րին՚, Ջու­զե­պե Վեր­դիի ՙՏրա­վիա­տա՚ օ­պե­րա­նե­րից: Ռե­ժի­սոր Հ. Հով­հան­նի­սյա­նը հա­մոզ­ված է, որ Ար­ցա­խում շատ կան ձայ­նա­յին հա­րուստ տվյալ­նե­րով օժտ­ված ե­րի­տա­սարդ­ներ, բայց նաև ափ­սո­սում է, որ տա­ղան­դա­վոր այդ եր­գիչ­նե­րը չեն շա­րու­նա­կում ի­րենց ու­սու­մը, չեն կա­տա­րե­լա­գոր­ծում ի­րենց վար­պե­տու­թյու­նը բարձ­րա­գույն հաս­տա­տու­թյուն­նե­րում:
Նի­նա Գրի­գո­րյա­նի վկա­յու­թյամբ` հա­մերգն այս, ա­վե­լի վաղ պետք է կա­յա­նար, բայց խան­գա­րե­ցին հա­մա­ճա­րակն ու պա­տե­րազ­մը: ՙԵս իմ պարտքն եմ հա­մա­րում, պար­զա­պես, ի կա­տար ա­ծել այդ ծրա­գի­րը,- խոս­տո­վա­նում է նա: -Չեմ կա­րող ա­սել, որ լավ տրա­մադ­րու­թյամբ ենք պատ­րաստ­վել հա­մեր­գին, ինչ­պես դա կլի­ներ ան­ցյալ տա­րի, երբ նա­խա­պատ­րաս­տում էինք այն: Ինչ­պե՞ս կա­րող է չանդ­րա­դառ­նալ պա­տե­րազ­մը մեզ վրա: Բայց մենք չէինք ու­զում կորց­նել ան­ցած տար­վա ձեռք­բե­րա­ծը, կու­տա­կա­ծը, ո­րից ընտ­րել ենք այն գո­հար­նե­րը, ո­րոնք ներ­կա­յաց­նե­լու հա­մար ու­նեինք ձայ­նա­յին հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը և ո­րոնք հա­րա­զատ էին հան­դի­սա­տե­սի հո­գուն: Ցան­կա­ցանք հա­ճե­լի պա­հեր նվի­րել մեր հան­դի­սա­տե­սին` շե­ղե­լով նրան տխուր մտ­քե­րից՚:
Հ. Հով­հան­նի­սյա­նը, հա­մա­միտ լի­նե­լով գոր­ծըն­կե­րոջ հետ, շեշ­տեց. ՙԺո­ղո­վուրդն ան­պայ­ման պետք է սն­վի հոգևոր սնն­դով, որ­պես­զի կա­րո­ղա­նա վեր հառ­նել ո­գով և նո­րից ա­ռաջ գնալ՚,- հա­մոզ­ված է ռե­ժի­սո­րը:
Ն. Գրի­գո­րյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ` երգ­չա­խում­բը սույն տար­վա աշ­նա­նը հո­բե­լյա­նա­կան տա­րե­դարձն է նշե­լու, ուս­տի հո­բե­լյա­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի շար­քին է պատ­րաստ­վում: