[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐ ԱՐՎԵՍՏՈՎ ՄԻՇՏ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՈՂՔԻՆ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջը հու­լի­սի 13-ին հյու­րըն­կա­լեց Բել­գիա­յից ժա­մա­նած հայտ­նի հայ ե­րա­ժիշտ­նե­րի՝ թավ­ջու­թա­կա­հար Սևակ Ա­վա­նե­սյա­նին, ջու­թա­կա­հար­ներ` Հրա­չյա Ա­վա­նե­սյա­նին և Մա­յա Լևիին։ Հաղ­թա­հա­րե­լով մի շարք խոն­չըն­դոտ­ներ` Սևակ և Հրա­չյա Ա­վա­նե­սյան­նե­րը հեր­թա­կան ան­գամ Ար­ցա­խում են: Ի դեպ, դեռ պա­տե­րազ­մի օ­րե­րին, երբ թշ­նա­մու ա­նօ­դա­չու սար­քե­րը ռմ­բա­կո­ծե­ցին Շու­շիի Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին՝ ա­վե­րե­լով գմ­բե­թը, ի պա­տաս­խան թշ­նա­մու բար­բա­րո­սու­թյա­նը, թավ­ջու­թա­կա­հար Սևա­կը ե­կե­ղե­ցում կա­տա­րեց Կո­մի­տա­սի ՙԿռուն­կը՚։ Այ­նու­հետև այդ տե­սա­նյու­թը լայն տա­րա­ծում գտավ սոց­ցան­ցե­րում:

Կա եր­կու ճա­նա­պարհ, ա­սում է Սևակ Ա­վա­նե­սյա­նը` կամ զեն­քը ցած ենք դնում, չենք պայ­քա­րում ու բնաջ­նջ­վում ենք, կամ` պայ­քա­րում ենք ա­վե­լի մեծ ու­ժե­րով, ա­ռաջ գնում ա­վե­լի մեծ քայ­լե­րով` դուրս գա­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից։

Կա­յա­ցել է նաև հա­մերգ ար­ցախ­ցի փոք­րիկ շնոր­հա­լի ե­րա­ժիշտ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ:
Ար­ցախ այ­ցե­լու­թյուն­նե­րի ըն­թաց­քում Սևակ ու Հրա­չյա Ա­վա­նե­սյան­նե­րը նաև վար­պե­տու­թյան դա­սեր են անց­կաց­նում։ Այս ան­գամ դա­սերն անց են կաց­վել Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջին կից գոր­ծող վար­ժա­րա­նի սան, թավ­ջու­թա­կա­հար Լևոն Հա­կո­բյա­նի, Գյուր­ջյա­նի ան­վան ար­վես­տի դպ­րո­ցի սա­ներ, ջու­թա­կա­հար­ներ` Սյու­զան­նա Ղու­լյա­նի, Ա­նուշ Աս­րյա­նի հետ։ Նրանց նվա­գակ­ցում էր քո­լե­ջի դա­սա­տու և կոն­ցեր­մայս­տեր Նա­դեժ­դա Հա­կո­բյա­նը։
Այս ե­րեք պա­տա­նի ե­րա­ժիշտ­նե­րը բա­ցե­ցին հա­մեր­գը՝ հմ­տո­րեն կա­տա­րե­լով բա­վա­կա­նին բարդ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ։ Ա­պա հա­մեր­գը շա­րու­նա­կե­ցին վար­պետ­նե­րը՝ հան­դես գա­լով թե զույ­գով, թե մե­նա­կա­տա­րում­նե­րով։ Հն­չե­ցին հայ և արևմտաեվ­րո­պա­կան կոմ­պո­զի­տոր­նե­րի՝ Կո­մի­տա­սի, Ա. Խա­չատ­րյա­նի, Հեն­դե­լի, Թե­լե­մա­նի և այլ հե­ղի­նակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը։
Նշենք՝ հա­մեր­գը հնա­րա­վոր ե­ղավ կազ­մա­կեր­պել AGBU հիմ­նադ­րա­մի ֆի­նան­սա­վոր­մամբ։ Ե­լույթ ու­նե­ցավ հիմ­նադ­րա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Նա­դյա Գոր­ծա­նյա­նը, ով հա­վաս­տիաց­րեց, որ հիմ­նադ­րա­մը միշտ ե­ղել է ու կլի­նի Ար­ցա­խի կող­քին՝ օ­ժան­դա­կե­լով զա­նա­զան նա­խագ­ծեր, նա նշեց նաև, որ հիմ­նադ­րա­մը մե­կա­կան դաշ­նա­մուր է նվի­րել Մար­տու­նու և Հադ­րու­թի ար­վես­տի դպ­րոց­նե­րին։
ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց թե՜ հիմ­նադ­րա­մին և թե՜ ե­րա­ժիշտ­նե­րին՝ հա­մեր­գը կազ­մա­կեր­պե­լու և Ար­ցա­խում գոր­ծող ար­վես­տի դպ­րոց­նե­րը գոր­ծիք­նե­րով հա­մալ­րե­լու հա­մար։
ԿԳՄՍ Նա­խա­րա­րը, Ար­ցա­խի մշա­կու­թա­յին կյան­քում ու­րույն ներդ­րումն ու­նե­նա­լու հա­մար, Սևակ Ա­վա­նե­սյա­նին հանձ­նեց պատ­վո­գիր և հու­շան­վեր։