Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԵՐԲ ԲՈԼՈՐ ՔԱՅԼԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԽԾԱԲԵՐԴ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Ցավը տվին սարերին,
Սարերը չառան
Ցավը տվին քարերին,
Քարերն էլ չառան
Ցավը տվին մարդուն՝
ԵՎ մարդը տարավ այն...

Սե­րունդ­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան և կրթ­ման գոր­ծին ծա­ռա­յե­լը, ա­ռա­քե­լու­թյուն­նե­րից վե­հա­գույնն է, ա­ռա­քե­լու­թյուն, ո­րի մեջ է ամ­փոփ­ված ժո­ղովր­դի լի­նե­լիու­թյունն ու ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը։ Ճա­կա­տագ­րո­րեն մեզ բա­ժին հա­սած փոր­ձու­թյուն­նե­րը մեկ ան­գամ չէ, որ փաս­տել են այս ի­րո­ղու­թյու­նը։
Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյուն­նե­րի ան­դամ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, Գրի­գոր Նա­րե­կա­ցի պետ­հա­վա­տար­մագր­ված հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րու­թյան ամ­բիո­նի վա­րիչ, բա­նաս­տեղ­ծու­հի Ժան­նա Բեգ­լա­րյա­նի հետ մեր զրույ­ցը սկ­սե­ցինք հենց սերն­դակր­թու­թյան զգա­յուն թե­մա­յից, պա­տե­րազ­մից ա­ռաջ և պա­տե­րազ­մից հե­տո մեր ա­նե­լիք­նե­րի մա­սին։
-Հա­կա­ռակ բևեռ­նե­րում գտն­վող եր­կու նե­րաշ­խարհ ու­նեմ հի­մա ես, ինք­նա­կո­րուստն ինձ ա­նե­լիք­նե­րի ու բաց­թո­ղում­նե­րի մա­սին շատ բան է հու­շում, ու սա միայն անձ­նա­պես չեմ ա­սում... Կար­ծում եմ սխալ­ված չեմ լի­նի, ե­թե ա­սեմ, որ հի­մա ա­վե­լի քան երբևէ սե­րունդ­նե­րի կր­թու­թյան հար­ցում սխալ­վե­լու ի­րա­վունք չու­նենք։
Ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազ­մը փո­խեց մեր ի­րա­կա­նու­թյու­նը, հայ­րե­նի­քի փր­կու­թյու­նը մտա­վո­րա­կա­նի գրիչն ան­գամ փո­խա­րի­նեց զեն­քով ։ Ժան­նա Բեգ­լա­րյա­նի որ­դին՝ Վա­հագն էլ մեկն է այն հա­զա­րա­վոր հա­յոր­դի­նե­րից, ով­քեր հա­նուն Ար­ցա­խի զո­հե­ցին ի­րենց կյան­քը։ Հե­րո­սա­մոր հետ խո­սելն, ան­շուշտ, դժ­վար է, բայց չխո­սելն ա­վե­լի...հատ­կա­պես երբ ճա­նա­չում ես նրա տե­սա­կի մյուս բևե­ռը։
-Այն ինչ մենք կորց­րե­ցինք ծանր է, մենք պետք է կա­րո­ղա­նանք այս բա­ցար­ձակ ա­նո­րո­շու­թյան մեջ գտ­նել այն­պի­սի ճա­նա­պարհ­ներ, որ­տեղ ա­ռա­ջին հեր­թին մենք ինք­ներս մեզ կվե­րագտ­նենք։
Բա­նաս­տեղ­ծու­հի Ժան­նա Բեգ­լա­րյա­նի տո­ղե­րում հի­մա հա­ճախ կա­րե­լի է հան­դի­պել հո­գու ցա­վի, կա­րո­տի ու կո­րուս­տի գույ­ներ։ Երբ հարց­րե­ցի, թե ար­դյո՞ք Ժան­նա Բեգ­լա­րյան մտա­վո­րա­կա­նը նո­րից չի փոր­ձե­լու վե­րա­դառ­նալ իր հին տո­ղին, որ­տեղ ա­մեն ինչ դե­պի ու­ժեղն էր տա­նում, դե­պի բար­ձուն­քը, բա­նաս­տեղ­ծու­հին ա­սաց,- յու­րա­քան­չյուր գրո­ղի խոսք գա­լիս է իր մտ­քից ու հո­գուց, այս պա­տե­րազմն ինձ դարձ­րեց հայ­րե­նա­կո­րուստ, զա­վա­կիս կորց­րի, ով հա­նուն հայ­րե­նի­քի մար­տն­չեց մինչև վերջ, պաշտ­պա­նե­լու իր հո­ղը, իր ե­րե­խա­նե­րին, իր ըն­տա­նի­քը, պաշտ­պա­նե­լու մեր ծնն­դա­վայ­րը ... ես իմ հա­րա­զատ Խծա­բեր­դը կորց­րի... ինչ­պես այն ժա­մա­նակ, այն­պես էլ հի­մա ստեղ­ծա­գոր­ծում եմ հո­գու ամ­բողջ ազն­վու­թյամբ։ Ե­թե այ­սօր տխուր տո­ղեր են ծն­վում, թող նե­րի ինձ իմ ըն­թեր­ցո­ղը, բայց դա իմ կամ­քից ան­կախ է ստաց­վում։
Տի­կին Բեգ­լա­րյան, դուք կր­կին Ար­ցա­խում եք, և նույ­նիսկ այն ժա­մա­նակ, երբ Երևա­նում էիք, Ձեզ ճա­նա­չող­նե­րը վս­տահ էին, որ դուք վե­րա­դառ­նա­լու եք, շա­րու­նա­կե­լու ձեր գոր­ծը...
-Այն, որ ես գտն­վել եմ Երևա­նում պայ­մա­նա­կան էր, ես միշտ այս­տեղ եմ, հատ­կա­պես, երբ իմ զա­վակն այս հո­ղի հա­մար ա­րյուն է թա­փել, իմ մեջ պար­տա­վո­րու­թյուն կա, որ ինչն էլ լի­նի, մինչ վեր­ջին պահն էլ պետք է ապ­րեմ ու գոր­ծեմ այն հո­ղում, ո­րին պաշտ­պան կանգ­նեց իմ Վա­հագ­նը։
-Ինչ­պես նշե­ցինք տի­կին Բեգ­լա­րյան, դուք սե­րունդ­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում ա­վանդ ու­նեք, և ես այն հա­մոզ­մուն­քին եմ, որ հի­մա էլ շա­րու­նա­կե­լու եք ձեր գոր­ծու­նեու­թյու­նը։ Այ­սու­հետ լսա­րան մտ­նե­լուց ա­վե­լի շատ ո՞ր ա­ռա­քե­լու­թյանն եք ծա­ռա­յե­լու։
-Ճիշտն ա­սաց չա­փա­զանց դժ­վար հարց ես տա­լիս, ես իմ ամ­բողջ աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում իմ սա­նե­րին սեր­մա­նել եմ հայ­րե­նա­սի­րու­թյուն, ազն­վու­թյուն, մար­դա­սի­րու­թյուն։ Ես հայ­րե­նի­քը որ­պես պաշ­տա­մունք եմ միշտ ներ­կա­յաց­րել իմ ու­սա­նող­նե­րին, հի­մա, ե­թե նո­րից մտ­նեմ լսա­րան այս ա­մե­նին կգու­մա­րեմ ա­նազն­վու­թյան դեմ պայ­քա­րե­լու կա­րո­ղու­թյուն։ Կփոր­ձեմ հա­վատ փր­կել լույ­սի, ազն­վու­թյան, բա­րու­թյան նկատ­մամբ։ Ինչ­պես ա­ռաջ, այն­պես էլ հի­մա իմ խղ­ճի ա­ռաջ ազ­նիվ եմ լի­նե­լու, ինձ հա­մար բարձ­րա­գույն ար­ժե­քը մարդ­կա­յին հո­գու ու խղ­ճի մաք­րու­թյունն է ե­ղել։ Հա­ճախ է ե­ղել երբ ես իմ ու­սա­նող­նե­րին ա­սել եմ, որ գի­տե­լի­քը ո­չի­նիչ է դառ­նում, երբ մարդս բնույ­թով պա­խա­րա­կե­լի է։ Հի­մա դար­ձյալ դա եմ ա­սե­լու ...
Վս­տահ էի, որ վեր­ջա­բա­նի փո­խա­րեն Ժան­նա Բեգ­լա­րյա­նը կոչ կուղ­ղի և այդ կո­չը կլի­նի խոսք ու­ժեղ ու հզոր մար­դու։
-Մեր պատ­մու­թյան մեջ դա­ժան ժա­մա­նակ­ներ մենք շատ ենք ու­նե­ցել, բայց միշտ էլ կա­րո­ղա­ցել ենք ուղ­ղել մեր մեջքն ու շարժ­վել ա­ռաջ։ Հո­գուս խոր­քում մի լույս կա, մի մեծ հա­վատ, որ մենք կր­կին կվե­րագտ­նենք մեր ու­ժը, կկա­րո­ղա­նաք հաս­կա­նալ, թե որ­տեղ սխալ­վե­ցինք և ին­չու ։ Ես հա­վա­տում, եմ, որ նո­րից կամ­րա­նանք։ Չգի­տեմ, չեմ կորց­նում այն հույ­սը, որ մի օր նո­րից քայ­լերս կտա­նեն դե­պի իմ ծնն­դա­վայր Խծա­բերդ, ուր ես, հաս­տատ, կվե­րագտ­նեմ իմ Վա­հագ­նին...

Երկ­րի ըն­դեր­քում
հի­մա
ա­վե­լի շատ
ան­կա­տար
ե­րա­զանք­ներ կան,
քան
երկ­րի վրա։
Աշ­խար­հի
ին­չին էին պետք
այս­քան
չբաց­ված
ար­շա­լույս­նե­րը...