Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱԴՐՈՒԹԻ ՇՈՒՆՉԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՆԳՐՎԱՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ստեփանակերտում բացվել է Հադրութի ՙԴիզակ՚ մանկապարտեզը: Հուլիսի 23-ին, մանկապարտեզի բացման արարողության առիթով էին հավաքվել Հադրութի շրջվարչակազմի ղեկավարությունը, շրջանի կրթության ու մշակույթի ոլորտի աշխատողները: Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի  իրենց կյանքը զոհաբերած հերոս տղաների հիշատակը:

Մանկապարտեզի տնօրեն Ռիտա Սարդարյանը, շնորհավորելով նախակրթարանի բացման առթիվ, նշեց, որ Արցախյան երրորդ պատերազմի օրհասական իրադարձություններից հետո, երբ կորցրին ամեն ինչ, ապրելն արդեն անիմաստ էր թվում: Սակայն մանուկները ստպում են ապրել ու ապրեցնել. ՙՀանուն այդ անմեղ էակների, այդ պարզ հոգիների, մենք իրավունք չունենք կորցնելու սթափ մտածելու մեր ունակությունը: Մոխիրների միջից պիտի վեր հառնենք, շարունակենք մեր պայքարը: Մենք կորցրել ենք Հադրութը, բայց չենք կորցրել մեր հույսն ու հավատը այն նորից վերագտնելու՚:
Նորաբաց մանկապարտեզն օրհնեց Հադրութի շրջանի հոգևոր հովիվ տեր Մաթևոս քահանա Դրավանցը:
Միջոցառմանը ներկա` ԱՀ նախագահի հատուկ հանձնարարականների գծով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը շնորհավորանքի խոսքում նաև երախտագիտություն հայտնեց մանկապարտեզի բացմանն աջակցած բարերարներին` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և ՀԲԸՄ-ին` ի դեմս ղեկավար Պերճ Սեդրակյանի: ԱՀ կառավարությունը աջակցել է մանկապարտեզի տարածքի, իսկ բարերարները` գույքի ձեռքբերման գործում:
ՙՍա այն փոքր հանգրվաններից մեկն է, որտեղ վառ է լինելու Հադրութի ոգին, հադրութեցու միտքը և այն գաղափարը, որ Հադրութը վերջնականապես կորսված չէ. դա ժամանակի խնդիր է և այստեղ սովորող երեխաները, դաստիարակվելով հայրենասիրական ոգով, իրենց մտքում միշտ ունենալու են վերադարձի ճանապարհ դեպի հայրենի բնօրրան՚,-ասաց նա:
Ինչպես ընդգծեցին ներկաները, հադրութցի երեխաների մանկապարտեզի բացումն իրականություն է դարձել նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի շահագրգի աջակցության շնորհիվ: Իր բարեմաղթանքները հղեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը. ՙՆախադպրոցական կրթությունը հանրակրթության հիմքն է, և մեր երեխաները չպետք է տուժեն` ինչ հանգամանքներ էլ լինեն. նրանք պետք է կրթության բոլոր օղակներով անցնեն` ձեռք բերելով հմտություններ ու գիտելիքներ՚,- ասաց նախարարը:
Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր ուրախությունն արտահայտեց Հադրութի ևս մեկ կրթական հաստատություն վերաբացելու կապակցությամբ և կոչ արեց հայրենակիցներին` վերադառնալ Արցախ և համատեղ ուժով հաթահարել դժվարությունները:
Շրջանվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Արթուր Մինասյանն ընդգծեց, որ մանկապարտեզի բացումը կրթական ու սոցիալական խնդիրներ լուծելուց բացի նաև հադրութցիների հավաքականությունը, նրա ինքնատիպությունը, պայքարի ոգին պահպանելու միջոց է: Ամիսներ առաջ Ստեփանակերտում բացվել և գործում է նաև Հադրութի արվեստի դպրոցը, որի սաներն իրենց ելույթներով շնորհավորեցին մանկապարտեզի բացման առթիվ: