Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽՑԻ ՊԱՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԳԱՎԱԹՆԵՐՈՎ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՐԵՎԱՆԻՑ

Ար­ցախ­ցի պա­տա­նի մար­զիկ­նե­րը գա­վաթ­նե­րով ու հու­շադ­րոշ­նե­րով են վե­րա­դար­ձել Երևա­նում օ­գոս­տո­սի 4-6-ին անց­կաց­ված պա­տա­նե­կան մար­զա­կան խա­ղե­րից, ո­րոնք կյան­քի են կոչ­վել Երևա­նի և Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում։
Այս մա­սին ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի թղ­թակ­ցին տե­ղե­կաց­րեց Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի տնօ­րեն, Սպոր­տի վաս­տա­կա­վոր մար­զիչ Է­միլս  Օգանեսյանը։

-Ըն­կե­րա­կան ստու­գո­ղա­կան հան­դի­պում­նե­րին մաս­նակ­ցել ենք 50-հո­գա­նոց խմ­բով։ Մր­ցա­շարն անց է կաց­վել 3 մար­զաձևից` 4-ա­կան թի­մով` բաս­կետ­բոլ /տղա­ներ և աղ­ջիկ­ներ/, վո­լեյ­բոլ /աղ­ջիկ­ներ/ և բռնց­քա­մարտ /8 քա­շա­յին կար­գե­րով/,- ա­սաց Է. Հով­հան­նի­սյա­նը` նշե­լով, որ մր­ցա­շա­րի հիմ­նա­կան նպա­տա­կը փոր­ձի փո­խա­նա­կումն ու նոր կա­պե­րի հաս­տա­տումն էր։
Մի­ջո­ցառ­ման բո­լոր ծախ­սերն ի­րա­կա­նաց­վել են Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի մի­ջոց­նե­րով և ՙԵրևա­նի սպորտ­կո­մի­տե՚ ՀՈԱԿ-ի ուՙԱուտ­սորս՚՚ ՍՊԸ-ի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ։ Ստե­փա­նա­կեր­տի մար­զա­կան պատ­վի­րա­կու­թյան հա­մար կազ­մա­կերպ­վեց նաև շր­ջա­գա­յու­թյուն մայ­րա­քա­ղա­քում,-ա­սաց Է. Օգանեսյանը ՝հա­վե­լե­լով, որ ա­վան­դա­կան դար­ձած Երևան-Ստե­փա­նա­կերտ մար­զա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հեր­թա­կան մր­ցա­շա­րը նա­խա­տես­վում է անց­կաց­նել Ստե­փա­նա­կեր­տում։
Ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի տնօ­րե­նի հա­ղորդ­մամբ՝ար­ցախ­ցի 4 պա­տա­նի բաս­կետ­բո­լիս­տու­հի­ներ ընդգրկված են Հա­յաս­տա­նի պա­տա­նի աղ­ջիկ­նե­րի՝ Մ-16 հա­վա­քա­կա­նում, ո­րը օ­գոս­տո­սի 9-14-ին Վրաս­տա­նում մաս­նակ­ցում է բաս­կետ­բո­լի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյան չե­լենջ-մր­ցա­շա­րի E են­թախմ­բի հան­դի­պում­նե­րին։ Հա­վա­քա­կա­նի մր­ցա­կից­նե­րը Հյու­սի­սա­յին Մա­կե­դո­նիան, Մալ­թան, Ալ­բա­նիան և Վրաս­տանն են։

Լուսինե ՇԱԴՅԱՆ