Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՎԵՐԱԾՆՎԱԾԸ» ՖԻԼՄԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

 Լուսինե ՇԱԴՅԱՆ

Անվանի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ՙՙՙՎերածնվածը՚՚ ֆիլմի նկարահանումները կիրականացվեն նաև Արցախում: Այս մասին ,,Ազատ Արցախ,,-ի թղթակցին տեղեկացրեց Ջիվան Ավետիսյանը՝ մանրամասնելով, որ Արցախում նախատեսվում են ֆիլմի պատերազմական տեսարանների նկարահանումները: -Ես համառ եմ իմ նպատակների իրականացման գործում. ֆիլմը կնկարահանվի նաև Արցախում՝ ինչու չէ՝ մի տարածքում, որը հիմա գտնվում է Ադրբեջանի զավթած շրջաններից մեկում: Սցենարում մենք ընդգրկել ենք նաև Տիգրանակերտը, Վանքասարը: Պետք է հասնենք դրան,- ասում է կինոռեժիսորն ու վստահեցնում, որ թեպետ անելիքները բարդ են, դժվարին, բայց հաղթահարելի են: Կինոռեժիսորի դիտարկմամբ՝ ֆիլմն ինքնանպատակ չպետք է լինի: -Պետք է ստեղծենք ֆիլմ, որը ոչ միայն մեզ, այլ նաև աշխարհի համար կարևորություն կունենա: Պետք է գտնել բանալին ու բանաձևը: Ֆիլմարտադրությունը երկարատև աշխատանք է, և առաջին իսկ վայրկյանից սկսած, երբ ֆիլմը դեռևս գտնվում է գաղափարի, կոնցեպտի զարգացման փուլում, հաշվի են առնվում բոլոր խնդիրները, դժվարին հարցերը և, բնականաբար, նաև ժամանակացույցը, ինչը ստեղծագործական դժվարություններից կարևորագույնն է- նշեց Ջ. Ավետիսյանը՝ հավելելով, որ հոկտեմբերին կլրանա երեք տարին, ինչ աշխատում են սցենարի վրա: Անդրադառնալով նկարահանումները սկսելու խոչընդոտներին ու խնդիրներին՝ ֆիլմի ռեժիսորը, բացի ֆինանսականից, կարևորեց ստեղծագործական, դերասանական կազմի ընտրությունը: -Ըստ նախորդ մեր փորձառությունների՝/,,Վերածնվածը,, կլինի Արցախի մասին պատմող 4-րդ ֆիլմը / մարդիկ՝ հայտնի դերասաններ, ովքեր մեր ֆիլմերի ստեղծման մաս են կազմել, դժվարություններ են ունեցել և Ադրբեջանի սև ցուցակում ընդգրկվել,- նշեց ռեժիսորը՝ ընդգծելով, որ ֆիլմի ստեղծումը բազմաշերտ գործընթաց է, որի իրագործման համար հզոր թիմ է պահանջվում: -Համապատասխան թիմը, որը մինչև պատերազմը ձևավորվել էր Արցախում, մասամբ գործում է և շարունակելու է գործել,- նշեց Ջ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ ֆիլմի ստեղծման աշխատանքներին միացող կամավորների թիվը հետզհետե աճում է: Ֆինանսական դժվարությունները թիմը փորձում է հաղթահարել մասամբ այլընտրանքային ֆինանսավորման՝ քրաուդֆանդինգի միջոցով, մասամբ էլ՝ հայկական կամ միջազգային մասնավոր բիզնես հատվածի ներդրումների շնորհիվ: -Խնդիրներ միշտ եղել են ու կլինեն, մենք չենք նահանջելու, հիմա ամբողջ ուժով ենք շարունակում մեր աշխատանքները և Արցախում դեռ շատ և մեծ ֆիլմեր ենք ստեղծելու,-հավելեց մեր համերկրացի կինոռեժիսորը, ով այս օրերին կրկին Ստեփանակերտում է:

Լուսինե ՇԱԴՅԱՆ