[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ, ՃԻՇՏ ՈՒ ԱՐԴԱՐԱՄԻՏ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ. ՍԱ ԴԱՐՁՆԵՆՔ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ

Սվետլանա

ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար
Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ

-Տի­կին Ղա­րա­խա­նյան, չնա­յած ամ­բողջ տար­վա ըն­թաց­քում ենք նա­խա­պատ­րաստ­վում հա­ջորդ ու­սում­նա­կա­նին, այ­նուա­մե­նայ­նիվ, օ­գոս­տո­սը նոր ու­սում­նա­կան տար­վա նա­խա­պատ­րաստ­ման, կա­տար­ված աշ­խա­տանք­ներն ի մի բե­րե­լու, ա­նե­լիք­նե­րը խմ­բա­վո­րե­լու ա­մե­նա­թեժ ա­միսն է։ Ի՞նչ ըն­թաց­քում են դրանք։
- Կու­զե­նա­յի հար­ցին պա­տաս­խա­նել Ձեր ա­ռա­ջին մտ­քի տրա­մա­բա­նու­թյան շր­ջա­նա­կում։ Պա­տե­րազ­մից հե­տո նա­խա­րա­րու­թյու­նը եր­կու ուղ­ղու­թյամբ է աշ­խա­տանք­ներ սկ­սել՝ վե­րա­կանգ­նում և զար­գա­ցում։ Վե­րա­կանգ­նու­մը են­թադ­րում էր հր­թի­ռահ­րե­տա­կոծ­ված դպ­րոց­նե­րի, ման­կա­պար­տեզ­նե­րի շեն­քե­րի, դրանց են­թա­կա­ռուց­վածք­նե­րի շի­նա­րա­րա­կան և գույ­քա­յին աշ­խա­տանք­ներ։ Մենք մե­ծա­մա­սամբ վե­րա­կանգ­նել ենք վնաս­ված ու­սում­նա­կան շեն­քե­րը։ Հա­մե­նայն դեպս, չկա այն­պի­սի մի դպ­րոց, ման­կա­պար­տեզ, ո­րը չգոր­ծի, այլ խն­դիր է, թե ինչ չա­փով են աշ­խա­տանք­ներն ար­ված։ Դպ­րոց­նե­րը դեռ ու­նեն կա­հույ­քի և տեխ­նի­կա­յի վե­րա­կան­գն­ման խն­դիր­ներ։ Այս հար­ցում մեզ օգ­նում են Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյու­նը և հոգևոր իշ­խա­նու­թյան տար­բեր թևե­րը, ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մը, սփյուռ­քի մեր հա­մայ­նք­նե­րը և պար­զա­պես բա­րի ան­հատ­ներ։ Շատ ու շատ մար­դիկ մեր կող­քին են։ Իմ խո­րին հա­մոզ­մամբ՝ մինչև մյուս ու­սում­նա­կան տա­րի մենք չենք ու­նե­նա գույ­քա­յին ու տեխ­նի­կա­կան հա­գեց­վա­ծու­թյան խն­դիր։
Պե­տա­կան և Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյան մի­ջոց­նե­րով մա­սամբ կա­տար­վել են և շա­րու­նակ­վում են մի շարք հր­թի­ռա­կոծ­ված դպ­րոց­նե­րի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ։ Դրանք Կա­ղար­ծու, Մար­տա­կեր­տի հ. 2, Մար­տու­նու հ. 1 և 2, Ստե­փա­նա­կեր­տի հ. 10 դպ­րոց­ներն են։ Վեր­ջինս հիմ­նո­վին կա­ռուց­ման կա­րիք ու­նի, բայց որ­պես­զի ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը չտու­ժի, աշ­խա­տանք­նե­րը մաս-մաս ենք ա­նում։ Մի խոս­քով, դպ­րո­ցա­շի­նու­թյու­նը շա­րու­նակ­վում է։
-Իսկ զար­գաց­ման ծրագ­րե­րից ո­րո՞նք կա­ռանձ­նաց­նեիք։
- Կր­թա­կան հա­մա­կար­գի լո­կո­մո­տիվն է դառ­նա­լու ՙԵր­կա­րօ­րյա դպ­րոց՚ ծրա­գի­րը։ Մենք դա սկ­սում ենք 14 հա­մայ­նք­նե­րում, բայց մինչև ու­սում­նա­կան տա­րե­վերջ կդառ­նա 20։ Այս առն­չու­թյամբ իմ ե­րախ­տա­գի­տու­թյունն եմ ու­զում հայտ­նել ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին, ո­րը հանձն է ա­ռել եր­կա­րօ­րյա դպ­րո­ցի մո­դու­լա­յին սե­նյակ­նե­րի վե­րա­կան­գն­ման, տեխ­նի­կա­կան զին­ման հար­ցե­րը, ինչ­պես նաև Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյա­նը, ՀԲԸՄ-ին, ո­րոնք պատ­րաստ են ի­րենց բա­ժին նպաս­տը բե­րե­լու այս ծրագ­րի ի կա­տար ած­մա­նը։ Նա­խա­տե­սում ենք ե­րեք տա­րում մեր բո­լոր 108 դպ­րոց­նե­րում ներդ­նել ՙԵր­կա­րօ­րյա դպ­րոց՚ ծրա­գի­րը, ո­րը ոչ միայն գրա­վիչ է դարձ­նե­լու Ար­ցա­խի կր­թա­կան մի­ջա­վայ­րը, այլ նաև հա­մայն­քա­հեն է, մե­ծա­պես նպաս­տե­լու է հա­մայն­քի դի­մաց­կու­նու­թյա­նը, հա­մայն­քի դի­մադ­րո­ղա­կա­նու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­մա­նը և որ շատ կարևոր է՝ իր հիմ­քում ու­նի մաս­նակ­ցա­յին կր­թու­թյան սկզ­բուն­քը, այ­սինքն՝ հան­րա­յին մտա­ծո­ղու­թյուն՝ հե­ռու ես-ա­կան նկր­տում­նե­րից։ Պա­տե­րազ­մից հե­տո ա­մոթ կլի­նի, ե­թե մենք չկ­րենք հան­րա­յին ար­ժեք­ներ և չգ­նանք հան­րա­յին մտա­ծո­ղու­թյան զար­գաց­մա­նը, հա­նուն հայ­րե­նի­քի գա­ղա­փա­րի ապ­րե­լուն։ Մենք բո­լորս պետք է ու­նե­նանք մեկ նպա­տակ, և դա հայ­րե­նի­քը հզո­րաց­նելն է, հան­րա­յին ու ազ­գա­յին մտա­ծո­ղու­թյուն։ Մնա­ցած ա­մեն ինչն ի­րա­դա­րա­կան է և մեծ հաշ­վով, դա­տա­պարտ­ված է ձա­խող­ման։
Նա­խա­րա­րու­թյան զար­գաց­ման ծրագ­րի մեջ է հմ­տու­թյուն­ներ Ար­ցա­խին ռազ­մա­վա­րա­կան բա­ղադ­րի­չը, ո­րով մենք մտ­նե­լու ենք ին­տեն­սիվ վե­րա­պատ­րաս­տում­նե­րի փուլ։ Պա­տե­րազ­մից հե­տո նա­խադպ­րո­ցա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի և հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի տար­րա­կան օ­ղակ­նե­րի 100-ից ա­վե­լի դաս­տիա­րակ­նե­րի ու դաս­վար­նե­րի շր­ջա­նում անց են կաց­վել հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան ու հո­գե­բա­նա­կան վե­րա­կան­գն­մանն ուղղ­ված վե­րա­պատ­րաս­տում­ներ Հա­յաս­տա­նից հրա­վիր­ված բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Վե­րա­պատ­րաստ­վել են Ար­ցա­խի բո­լոր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի հո­գե­բան­ներն ու հա­տուկ ման­կա­վարժ­նե­րը։ Հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան ծրագ­րե­րը շա­րու­նա­կում են գոր­ծել տե­ղա­հան­ված ա­շա­կեր­տու­թյան և բո­լոր այն ան­ձանց հետ, ով­քեր դի­մում են հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյուն ստա­նա­լու նպա­տա­կով։ ԱՀ ԿՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը ՙՕ­րանժ Է­լե­ֆանտ՚ /ՙՆարն­ջա­գույն Փղիկ՚/ կազ­մա­կեր­պու­թյան հետ պայ­մա­նա­գիր է կն­քել և այդ ծրագ­րի հո­վա­նա­վոր­ներն են շվեյ­ցա­րա­ցի­ներն ու ֆրան­սիա­ցի­նե­րը։ Մենք շա­րու­նա­կե­լու ենք հմ­տու­թյուն­նե­րով ու կա­րո­ղու­թյուն­նե­րով զի­նել Ար­ցա­խի ու­սուց­չու­թյա­նը, հո­գե­բան­նե­րին ու հա­տուկ ման­կա­վարժ­նե­րին։
Մեր զար­գաց­ման ծրագ­րե­րի թվում է նաև ՙԴա­սա­վան­դի՜ր, Հա­յաս­տան՚ կր­թա­կան հիմ­նադ­րա­մի՝ փո­փո­խու­թյուն­նե­րի վրա հիմն­ված ու­սում­նա­ռու­թյու­նը։ Սա նո­րու­թյուն է այն ա­ռու­մով, որ խմ­բա­կա­յին աշ­խա­տան­քը նպաս­տում է հա­մայն­քի զար­գաց­մա­նը։ Դա­սա­րա­նը խմ­բա­կա­վա­րի հետ ծրա­գիր է գրում հա­մայն­քի թույլ և ու­ժեղ կող­մե­րի մա­սին և թե ինչ­պես զար­գաց­նել։ Դա կա­րող է լի­նել փոք­րիկ դպ­րո­ցա­մերձ այ­գի, մեղ­վա­փե­թակ­ներ։ Մենք Բեր­դա­շե­նում ու­նենք մեղ­վա­փե­թակ­նե­րի խմ­բա­կը, ո­րը վա­րում է ՙԴա­սա­վան­դի՜ր, Հա­յաս­տան՚-ը։ Նա­խորդ ու­սում­նա­կա­նում կար Քա­շա­թա­ղում։ Ի­մաստն այն է, որ խմ­բա­կի ըն­թաց­քում ե­րե­խա­նե­րի մոտ ձևա­վոր­վում է քն­նա­դա­տա­կան մտա­ծո­ղու­թյուն, վեր­լու­ծե­լու, նա­խա­ձեռ­նե­լու կա­րո­ղու­թյուն, վերջ­նար­դյու­քում՝ հան­րա­յին ար­ժեք­ներ, սր­տա­ցա­վու­թյուն ու հո­գա­տա­րու­թյուն հա­մայ­նի, պե­տա­կան գույ­քի ու հայ­րե­նի­քի նկատ­մամբ։

Զար­գաց­ման ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րից է ա­շա­կերտ­նե­րի մոտ տեխ­նի­կա­կան մտ­քի ձևա­վո­րու­մը և ար­մա­տա­վո­րու­մը։ Այդ նպա­տա­կով շա­րու­նա­կում ենք ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա­նե­րի և ԱԹՍ ու­սում­նա­կան աշ­խա­տա­նոց­նե­րի ներ­դր­ման գոր­ծըն­թա­ցը։ Պա­տե­րազ­մից հե­տո դպ­րոց­նե­րում տե­ղադ­րել ենք 5 ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա, ո­րից 2-ը՝ պե­տա­կան բյու­ջեի հաշ­վին, 3-ը՝ հո­վա­նա­վոր­նե­րի։ Ըստ մեր ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի, ա­ռա­ջի­կա եր­կու տա­րում բո­լոր դպ­րոց­նե­րը պետք է ու­նե­նան ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա։ Նույ­նիսկ ե­թե դպ­րո­ցը փոքր հա­մա­կազմ ու­նի, բո­լոր ե­րե­խա­նե­րը պետք է կա­րո­ղա­նան օգտ­վել ՙԱր­մաթ՚ ին­ժե­նե­րա­կան լա­բո­րա­տո­րիա­յից։ Այս տա­րի Հա­յաս­տա­նում կազ­մա­կերպ­ված ՙԱր­մաթ՚ ա­մա­ռա­յին ճամ­բա­րին Ար­ցա­խից մաս­նակ­ցել է 48 ա­շա­կերտ, ընդ ո­րում, ռո­բո­տա­շի­նու­թյան խմ­բա­կը հաղ­թել է մր­ցույ­թում։ Ու­ժեղ ար­մաթ­ցի­նե­րին մենք ուղ­ղոր­դում ենք Թու­մո, իսկ Թու­մո­յից ու­նենք նոր ճա­նա­պարհ՝ տեխ­նո­պար­կը, ո­րը ստեղ­ծել ենք պա­տե­րազ­մից հե­տո։ Մեկ տեխ­նո­պարկ օ­գոս­տո­սի 15-ից աշ­խա­տե­լու է ՙՊոլ Է­լյուար՚ ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նի շեն­քում։ Մյու­սը Մուշ­կա­պա­տում է։ Տար­բեր հո­վա­նա­վոր­նե­րի մի­ջո­ցով մի հրա­շա­լի, շատ ազ­դե­ցիկ նա­խա­գիծ է կյան­քի կոչ­վում, ո­րով Մար­տու­նու այդ են­թաշր­ջա­նի բո­լոր գյու­ղե­րը զար­գաց­նե­լու ենք։ Տեխ­նո­պար­կում դա­սա­վանդ­վե­լու է ա­վե­լի քան 12 IT մաս­նա­գի­տու­թյուն, և աշ­խար­հի 3 մլն այդ ո­լոր­տի թա­փուր տե­ղե­րը սկ­սե­լու են լրաց­նել ին­չու չէ Հա­ղոր­տու, Բեր­դա­շե­նի, Ա­շա­նի, Նոր շե­նի ե­րե­խա­նե­րը՝ ա­ռանց ի­րենց հա­մայ­նք­նե­րից դուրս գա­լու։ Նրանք աշ­խարհն են բե­րե­լու այս­տեղ։ Հա­մայն­քում մնա­լով՝ աշ­խա­տե­լու են գու­մար, ինչն այ­սօր Հա­ղոր­տու ե­րե­խա­ներն են ա­նում։ Բարձր և ակ­տուալ գի­տե­լի­քը հա­մայն­քում մնա­լու և հա­մայն­քը գրա­վիչ դարձ­նե­լու միակ ճա­նա­պարհն է։ Այս խոսքն ար­դեն գործ է դառ­նում։
Մեր կր­թա­կան կյան­քի հա­ջորդ խո­շո­րա­գույն նո­րու­թյու­նը ՙՌազ­մա­գի­տու­թյուն՚ ա­ռար­կա­յի նոր հա­յե­ցա­կար­գի ներդ­րումն է։ Մենք ար­մա­տա­պես փո­խում ենք ռազ­մա­գի­տու­թյան դր­ված­քը։ Ա­ռար­կան սկ­սում էին 8-րդ դա­սա­րա­նից, հի­մա յո­թե­րոր­դից է։ Զին­ղեկ նշա­նա­կե­լու կար­գը, նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զան լրիվ փոխ­վում են։ Մի խոս­քով, ար­մա­տա­պես փոխ­վում է զին­ղե­կի հաս­տի­քին ներ­կա­յաց­վող պա­հանջ­նե­րը, այդ թվում՝ վար­ձատ­րու­թյան չա­փը։ Մեր ե­րե­խա­նե­րը կա­տա­րե­լա­պես պատ­րաստ են լի­նե­լու ա­մեն ին­չի։ Այն դա­սա­գիր­քը, չա­փո­րո­շի­չը, մե­թո­դա­կան փա­թե­թը, ո­րը կար, պարտ­վել է 44-օ­րյա պա­տե­րազ­մում։
Նա­խա­րա­րու­թյու­նում քն­նար­կում է ծա­վալ­վում 12-րդ դա­սա­րա­նում պար­տա­դիր ՙԱվ­տո­գործ՚ ծրա­գիր մտց­նե­լու շուրջ։ Բո­լո­րը պետք է մե­քե­նա վա­րել սո­վո­րեն, դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը ցույց է տվել պա­տե­րազ­մը։ Դա տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման նա­խա­րա­րի ա­ռա­ջարկն է և հա­մա­տեղ գոր­ծակ­ցե­լով՝ մենք կգ­նանք դրան։ Դա նո­րից պա­հան­ջե­լու է ռե­սուրս­ներ, բայց մենք կր­թու­թյան զար­գաց­ման վրա մի­ջոց­ներ չենք խնա­յե­լու։
- Նոր ու­սում­նա­կա­նի նա­խա­շե­մին սո­վո­րա­բար կազ­մա­կերպ­վում են ու­սու­ցիչ­նե­րի ին­տեն­սիվ վե­րա­պատ­րաս­տում­ներ։ Ա­վան­դույ­թը կշա­րու­նակ­վի՞։
- Ա­յո, օ­գոս­տո­սին ա­ռար­կա­յա­կան ու­սու­ցիչ­նե­րի վե­րա­պատ­րաս­տում­ներ են լի­նե­լու։ Մենք դի­մել ենք ՙՄաս­նակ­ցա­յին դպ­րոց՚ կազ­մա­կեր­պու­թյա­նը, ո­րը ստա­ցել է վե­րա­պատ­րաս­տում­նե­րի ի­րա­վունք, բայց ո­րոշ ա­ռար­կա­նե­րից՝ ֆի­զի­կա և մա­թե­մա­տի­կա, մենք հրա­վի­րե­լու ենք ՙՔվանտ՚ վար­ժա­րա­նի և ֆիզ­մաթ դպ­րո­ցի հայտ­նի դա­սա­վան­դող­նե­րին։ Նա­խա­տես­վում է ՙՇախ­մատ՚ ա­ռար­կա­յի ու­սու­ցիչ­նե­րի վե­րա­պատ­րաս­տում։ Իսկ եր­կա­րօ­րյա դպ­րո­ցի դա­սա­պատ­րաս­տող­նե­րի վե­րա­պատ­րաս­տում­ներն այս պա­հին սկս­ված են։ Ես այն կար­ծի­քին եմ, որ պետք է վե­րա­պատ­րաստ­վեն նաև տե­ղա­հան­ված ու­սու­ցիչ­նե­րը, նաև՝ չաշ­խա­տող։ ՀՀ-ում ժա­մա­նա­կա­վո­րա­պես գտն­վող մեր ու­սու­ցիչ­նե­րը նույն­պես մեր տե­սա­դաշ­տում են։
-Անդ­րա­դառ­նանք նախ­նա­կան/ար­հես­տա­գոր­ծա­կան/ և մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան ո­լոր­տում կա­տար­վող բա­րե­փո­խում­նե­րին։

- Ու­նենք շատ լավ նո­րու­թյուն։ Դա ՙԱն­տո­նիա Արս­լան՚ հայ-ի­տա­լա­կան կր­թա­հա­մա­լի­րի ստեղ­ծումն է Ստե­փա­նա­կեր­տի հ. 4 դպ­րո­ցի և ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի բա­զա­յի վրա։ Կր­թա­հա­մա­լի­րը տա­լու է հիմ­նա­կան և ա­վագ ար­հես­տա­գոր­ծա­կան կր­թու­թյուն։ Դա լի­նե­լու է մի­ջազ­գա­յին չա­փո­րո­շիչ­նե­րին հա­մա­պա­տաս­խան ար­հես­տա­գոր­ծա­կան կր­թու­թյուն տվող ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն։ Ֆի­նան­սա­կան տար­բեր հոս­քե­րով մենք կր­թա­հա­մա­լի­րը կա­պե­լու ենք տն­տե­սու­թյան հետ։ Կր­թա­հա­մա­լի­րը կու­նե­նա իր տն­տե­սու­թյու­նը և նո­րաձևու­թյան տու­նը։ Ու­սու­ցու­մը կազ­մա­կերպ­վե­լու է հայ-ի­տա­լա­կան ծրագ­րով, ո­րը վա­րե­լու են ի­տա­լա­ցի հմուտ վար­պետ­նե­րը՝ հա­մա­տե­ղե­լով հայ­կա­կան ու ի­տա­լա­կան լա­վա­գույն փոր­ձը։ Լա­վա­գույն ու­սա­նող­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ու­նե­նա­լու հիմ­նա­դիր­նե­րի հո­վա­նա­վո­րու­թյամբ ու­սում­նա­ռու­թյան մի հատ­վածն անց­կաց­նել Ի­տա­լիա­յում, իսկ վար­պետ­նե­րը՝ ի­րենց վե­րա­պատ­րաս­տու­մը։ Ա­սեմ, որ նյու­թա­տեխ­նի­կա­կան ա­մե­նա­բարձր կար­գի բա­զան ար­դեն գտն­վում է Ստե­փա­նա­կեր­տում։ Իմ կան­խա­տես­մամբ` դա Ար­ցա­խի ա­մե­նաազ­դե­ցիկ կր­թա­կան կենտ­րոնն է դառ­նա­լու։
ՙԵզ­նիկ Մո­զյան՚-ը շա­րու­նա­կե­լու է իր գոր­ծու­նեու­թյու­նը շի­նա­րա­րա­կան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի բլո­կով։
Մար­տու­նու ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նը նույն­պես հզո­րաց­նե­լու ծրա­գիր ու­նենք։ Պետք է ֆոն­դա­հայ­թայ­թում ա­նենք և այդ ու­սա­նող­նե­րի հա­մար սնունդ կազ­մա­կեր­պենք այս տա­րի, քա­նի որ նրանք գա­լիս են հե­ռա­վոր գյու­ղե­րից։
Ե­կող տար­վա հա­մար կվե­րա­նայ­վեն հա­մալ­սա­րան­նե­րում գոր­ծող մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թա­կան ծրագ­րե­րի ցան­կե­րը։ Այ­սօր դրանք նպա­տա­կին չեն ծա­ռա­յում, չեն հա­մա­պա­տաս­խա­նում շու­կա­յի պա­հանջ­նե­րին։ Այս առն­չու­թյամբ նշեմ նաև, որ ե­կող տա­րի նոր ու­սում­նա­կա­նից սկ­սե­լու ենք դպ­րոց­նե­րում մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­մանն ուղղ­ված հա­տուկ աշ­խա­տանք­ներ, որ­պես­զի չլի­նի այն­պես, որ պե­տու­թյան 21 նպա­տա­կա­յին տե­ղե­րը Հա­յաս­տա­նի ա­մե­նա­հայտ­նի բու­հե­րում՝ մնան թա­փուր, ինչ­պես այս և նա­խորդ տա­րի­նե­րին էին։
- Բարձ­րա­գույն կր­թու­թյան ո­լոր­տում նա­խա­տես­վու՞մ է որևէ բան։
- ՀՀ-ում քն­նարկ­վող օ­րեն­քը մի շարք թե­րու­թյուն­ներ է ու­նե­ցել, և մենք էլ այդ կար­ծի­քին ենք։ Չպետք է շր­ջան­ցել ա­կա­դե­միա­կան ա­զա­տու­թյուն սկզ­բուն­քը։ Լավ ա­ռու­մով՝ պահ­պա­նո­ղա­կան բա­նե­րը պետք է պահ­պան­վեն։ ՙԲարձ­րա­գույն կր­թու­թյան՚ մա­սին օ­րեն­քի վե­րա­բե­րյալ այս­տեղ էլ կլի­նեն հան­րա­յին քն­նար­կում­ներ։
- Ին­չո՞վ կա­ռանձ­նա­նա նոր ու­սում­նա­կա­նը։ Ինչ-որ կար­գա­խոս այդ ա­ռու­մով ընտ­րե՞լ եք։
- Պա­տե­րազ­մից հե­տո մենք վե­րա­կա­ռու­ցում­ներ ենք ա­րել յու­րա­քան­չյուրս մեր մեջ։ Ես ան­հա­տա­պես այս կար­ծի­քին եմ. մենք պետք է ա­պա­մոն­տա­ժենք մեր ներ­սը և խո­րը ինք­նա­վեր­լու­ծու­թյուն­նե­րի գնանք։ Յու­րա­քան­չյուրս պետք է վեր­լու­ծենք մեր ներ­սը, մաք­րենք մեզ, պետք է դուրս գանք մեր հար­մա­րա­վե­տու­թյան գո­տի­նե­րից և գնանք դե­պի բարձր գա­ղա­փար­ներ՝ թե­կուզ նեղ­վե­լով, ան­հար­մա­րա­վե­տու­թյուն­ներ ապ­րե­լու գնով։ Ար­ցա­խը, իմ խո­րին հա­մոզ­մամբ, հա­յոց ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ա­մե­նահ­զոր մո­տի­վա­ցիան է։ Եվ ե­թե Ար­ցա­խը չմ­նա որ­պես Ար­ցախ, մենք չձգ­տենք հետ բե­րել այն, ինչ կորց­րել ենք, մենք սե­րունդ­նե­րին բան չու­նենք տա­լու։ Մենք պի­տի ու­ժե­ղա­նանք։ Հի­մա գի­տե­լիքն է աշ­խար­հում հաղ­թա­նակ­ներ կռում։ Ես հա­մոզ­ված եմ, որ ին­տեն­սիվ աշ­խա­տե­լու դեպ­քում ա­ռա­ջի­կա տա­րի­նե­րին կա­րող ենք ստեղ­ծել այն­պի­սի գի­տե­լիք, ո­րը կդառ­նա մեր անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը։ Մենք պետք է ու­նե­նանք սե­փա­կան պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րը, կա­րո­ղա­նանք ինք­ներս մեզ պաշտ­պա­նել։ Ես ե­րա­զում եմ այն­պի­սի հա­մա­կարգ ստեղ­ծե­լու մա­սին, ո­րով մենք հո­գե­կերտ­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի կգ­նանք, այ­սինքն՝ հույս­ներս չենք դնի որևէ մե­կի վրա, չենք ակն­կա­լի որևէ մե­կի ա­ջակ­ցու­թյու­նը։
Հի­մա մենք անձ­նա­տուր ենք հո­գե­կան ծանր խռով­քին, բայց մե­զա­նից յու­րա­քան­չյուրն իր մտ­քում պետք է ու­նե­նա Ե. Չա­րեն­ցի ՙազ­գա­յին ե­րա­զը՚ և Վա­հան Տե­րյա­նի ՙհոգևոր Հա­յաս­տա­նը՚։ ՙԱ­հա­զանգ՚ և ՙհո­րի­զոն՚ բա­ռե­րը Չա­րեն­ցի բա­ռա­պա­շա­րում ա­մե­նա­գոր­ծա­ծա­կանն էին դա­րաս­կզ­բին, երբ բզկտ­ված էր հայ­րե­նի­քը և կր­կին մարդ­կա­յին մե­ծա­թիվ կո­րուստ­ներ ու­նեինք։ Ա­կան­ջա­լուր լի­նենք մե­րօ­րյա մար­տահ­րա­վեր­նե­րից հն­չող ա­հա­զան­գե­րին և ու­նե­նանք մեր խա­ղաղ հո­րի­զո­նը։
Մենք պետք է դառ­նանք հան­րա­յին դաս­տիա­րակ­ներ ու գոր­ծենք նոր հայ­րե­նաշն­չու­թյամբ։ Անս­պառ ե­ռանդ ու ստեղ­ծա­գոր­ծա­կան ներ­շն­չանք եմ մաղ­թում մեր ու­սուց­չու­թյա­նը։
Մեկ դար ա­ռաջ Նի­կոլ Աղ­բա­լյա­նը, ո­րը կր­թու­թյան և ար­վես­տի նա­խա­րարն էր և ղե­կա­վա­րում էր բզկտ­ված հայ­րե­նի­քի կր­թա­կան հա­մա­կար­գը, ծնել է հա­մազ­գա­յին լու­սա­վոր գա­ղա­փար­ներ։ Ես իմ սե­ղա­նին եմ պա­հում Նի­կոլ Աղ­բա­լյա­նի գիր­քը և նրա­նից հոգևոր ա­ջակ­ցու­թյուն եմ ստա­նում։ ի­տեմ, որ մեր հա­մա­կար­գը ա­մե­նահ­զորն է, և մեր ու­սու­ցիչ­ներն իմ դաշ­նա­կից­ներն են։ Ու­րեմն, վս­տա­հա­բար հաղ­թա­հա­րե­լու ենք մեզ պա­տու­հա­սած մար­տահ­րա­վեր­նե­րը և դուրս ենք գա­լու մեր ե­րա­զած հան­գր­վա­նը։