[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՀՌ­ՉԱԿ­ՄԱՆ ՕՐ

 

 

 

Վար­դու­հի ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱՆ,

Ալվարդ Գրիգորյան

Եր­կատ­ված։ Կիս­ված։ Տա­րա­նուն խո­հե­րով ու տրա­մադ­րու­թյուն­նե­րով։ Ստե­փա­նա­կեր­տի օ­ղա­կաձև պու­րա­կում շատր­վան­նե­րի երգն աղմ­կոտ չէ նախ­կի­նի պես։ Բայց յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցու ե­րա­զանք էր ա­միս­ներ ա­ռաջ ե­րե­կո­յան ժա­մե­րին քայ­լել դե­պի պու­րակ, նս­տել շատր­վան­նե­րի դեմ-հան­դի­ման, հան­գս­տա­նալ ու ե­րա­զել։ ԼՂ Հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կումն ու­ղիղ 30 տա­րի ա­ռաջ դա­րա­կազ­միկ երևույթ էր` ի­րա­դար­ձու­թյուն պատ­մա­կան ու ան­նա­խա­դեպ։
Շատր­վան­նե­րի հարևա­նու­թյամբ դպ­րո­ցա­կան­ներն աս­մուն­քում են։ Նո­րա­գյու­ղի Վ. Պետ­րո­սյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի 9-րդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ Նա­րեկ Բա­բա­յա­նը (ու­սուց­չու­հի Կ. Մել­քու­մյան) Հով­հան­նես Շի­րա­զի ՙՂա­րա­բա­ղի ող­բը՚ բա­նաս­տեղ­ծու­թյունն է ար­տա­սա­նում։ Տո­ղեր, ո­րոնք հա­ճախ են հն­չել մեր ցույ­ցե­րում ու մի­տինգ­նե­րում։ Նա աս­մուն­քի մր­ցույ­թի ա­ռա­ջա­տարն է։ Պարգևատր­վել է։ Բա­րե­մաղ­թանք­ներ չի հն­չեց­նում։ Բարձ­րա­ձայ­նում է ե­րա­զան­քը. հա­ջորդ մր­ցույթն անց­կաց­վի Շու­շիում։
ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը տո­նի նա­խօ­րեին տար­բեր մր­ցույթ­ներ էին հայ­տա­րա­րել՝ աս­մուն­քի, շա­րադ­րու­թյան, հրաձ­գու­թյան։ Ա­շա­կերտ­նե­րը պատ­րաստ­վել էին, մաս­նակ­ցել։ Պա­տաս­խա­նա­տու­ներն ամ­փո­փել, մր­ցա­նակ­ներն են հանձ­նում։ Բո­լո­րի ե­րա­զան­քը մեկն է՝ վե­րա­կանգ­նել մեր երկ­րի անվ­տան­գու­թյունն ու խա­ղա­ղու­թյու­նը, մեր պե­տու­թյան ու պե­տա­կա­նու­թյան ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը։
Ա­նաղ­մուկ եր­գող շատր­վան­նե­րի հա­րա­կից տա­րած­քում ցու­ցա­հան­դես-վա­ճառ­քով ներ­կա­յա­ցել են Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Վանք գյու­ղի և Աս­կե­րա­նի ար­վես­տի դպ­րոց­նե­րի կո­լեկ­տիվ­նե­րը։ Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նի գոր­ծե­րը բեր­վել են Երևա­նից։ Դրանք բո­լո­րը ստեղծ­վել են Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո։
Ցու­ցա­հան­դե­սի հարևա­նու­թյամբ հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող ար­վես­տի դպ­րոց­նե­րի պա­տա­նի նկա­րիչ­ներն են։
-ՙՆա­ղաշ՚ կր­թամ­շա­կու­թա­ժա­ման­ցա­յին ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ե­րե­խա­նե­րը նկա­րում են ՙԻմ ա­նուշ հայ­րե­նիք՚ թե­մա­յով,-տե­ղե­կաց­նում է ԿԳՄՍՆ մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­ման և կա­պե­րի բաժ­նի վա­րիչ Ա­րուս Գաս­պա­րյա­նը։-Նրանք աշ­խա­տում են ե­րեք խմ­բում. նկար­չու­թյուն, ման­րան­կար­չու­թյուն, բա­ցի­կի ձևա­վո­րում։ Ամ­փո­փե­լուց հե­տո լա­վա­գույն աշ­խա­տանք­նե­րը կներ­կա­յաց­վեն ա­ռա­ջի­կա­յում կազ­մա­կերպ­վե­լիք ցու­ցա­հան­դես­նե­րում։
Ե­րե­խա­նե­րի ե­րա­զանք­նե­րը գու­նեղ են, արևոտ։ Ե­րե­խա­ներն ի­րենց ե­րա­զանք­ներն ամ­բող­ջաց­նե­լու հա­մար որ­քան լից­քեր ու է­ներ­գիա պի­տի ստա­նան, կր­թու­թյուն ու դաս­տիա­րա­կու­թյուն։ Լուրջ պատ­րաս­տու­թյուն է պետք, լուրջ աշ­խա­տանք, ո­րին նվիր­վելն օր­վա պա­հանջ է, ան­հե­տաձ­գե­լի հրա­մա­յա­կան։