Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Հայերենի պահպանության ու թվայնացման միջոցառում՝ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում մեկնարկել է հայերենի պահպանությանն ու թվայնացմանն ուղղված՝ մեքենայական թարգմանության դատասեթի խմբագրման համահայկական արշավը։ Այս մասին հայտնեցին համալսարանի մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ արձագանքելով Ազգային արագացման հանրային նախաձեռնության կոչին` սեպտեմբերի 3-ին, բուհում տրվել է հայերենի մեքենայական թարգմանության դատասեթի խմբագրման համահայկական արշավի մեկնարկը, իսկ սեպտեմբերի 6-20-ը հայտարարվել են խմբագրման օրեր։ Ծրագրի կարևորության, գիտական հենքի, գործնական կիրառության, խմբագրական աշխատանքների կազմակերպման մանրամասներն ուսանողներին ներկայացրել է համալսարանի օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Դիանա Մովսիսյանը։ Արժևորելով գործիքի մշակումը թե՛ ազգային նպատակների, թե՛ գիտականության տեսանկյունից` համալսարանը սեպտեմբերի 6-20-ը հայտարարում է հայերենի մեքենայական թարգմանության դատասեթի խմբագրման օրեր։ -Հայերենի թվայնացումը կախված է մեզնից յուրքանչյուրից։ Միանալով այդ արշավին` դուք ձևավորում եք հայերենի ազգային զորախումբը,-նշեցին Մեսրոպ Մաշտոց համալսարանից՝ կոչ անելով Արցախի Հանրապետության մյուս ուսումնական հաստատություններին միանալ արշավին։

ԱԱ