Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Լե­գեն­դար զո­րահ­րա­մա­նա­տար, ՀՀ Ազ­գա­յին հե­րոս, Ար­ցա­խի հե­րոս Մոն­թե Չարլ­զի Մել­քո­նյա­նի մա­սին տաս­նյակ գր­քեր կան, որ­տեղ հե­ղի­նակ­նե­րը փոր­ձել են ամ­բող­ջաց­նել Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի անն­կուն հա­յոր­դու կեր­պա­րը։ Ա­սել է թե մե­կը մյու­սին գե­րա­զան­ցե­լու մղու­մով ցան­կա­ցել են կեր­տել այն Մոն­թեին, ում բա­ռիս, բուն ի­մաս­տով, պաշ­տում է ժո­ղո­վուր­դը։

Մոն­թե Մել­քո­նյա­նի եղ­բայր՝ Մար­գար Մել­քո­նյա­նը տա­րի­ներ ա­ռաջ կազ­մել և տպագ­րու­թյան է հանձ­նել մի գիրք, որ­տեղ ամ­փոփ­ված են Մոն­թե Ա­վո Մել­քո­նյա­նի կարևոր աշ­խա­տու­թյուն­նե­րը, հոդ­ված­նե­րը և նա­մակ­նե­րը, ո­րոնք հե­ղի­նա­կել է 1981-91 թվա­կան­նե­րին՝ ընդ­հա­տա­կի և բան­տար­կու­թյան, ինչ­պես նաև Ար­ցա­խյան շարժ­ման և Հա­յաս­տա­նի ան­կա­խաց­ման տա­րի­նե­րին։
Իր բո­վան­դա­կու­թյամբ և նշա­նա­կու­թյամբ գիրքն ի­րա­կա­նում մեծ ար­ժեք է ներ­կա­յաց­նում, հատ­կա­պես այ­սօր, երբ հայ ժո­ղո­վուր­դը վերս­տին կանգ­նած է պատ­մու­թյան բարդ ու դժ­վա­րին ժա­մա­նա­կաշր­ջա­նի շե­մին։
Գիր­քը, ո­րը կոչ­ված է ՙՊայ­քա­րե­լու ի­րա­վուն­քը՚ շո­շա­փում է Ար­ցա­խյան հար­ցին, Հա­յաս­տա­նի բա­ժան­մա­նը, ամ­բող­ջա­կան հա­յոց հայ­րե­նի­քի ա­զա­տագր­մա­նը, այդ հո­ղե­րում սփյուռ­քա­հա­յե­րի վե­րաբ­նա­կեց­մանն ու քա­ղա­քա­կան ինք­նիշ­խա­նու­թյան հաս­տատ­մանն առ­նչ­վող թե­մա­ներ, ո­րոնք Մոն­թեն ու­սում­նա­սի­րում է մե­թո­դա­բա­նա­կան, ռազ­մա­վա­րա­կան, կազ­մա­կերպ­չա­կան դի­տան­կյուն­նե­րից՝ հիմ­քում ու­նե­նա­լով հա­յե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մա­սին իր ան­խախտ հա­մո­զում­նե­րը? Գր­քում քն­նա­դա­տա­բար փա­կագ­ծեր են բաց­վում նաև Հա­յաս­տա­նի ա­զա­տագ­րու­թյան հայ գաղտ­նի բա­նա­կի գոր­ծու­նեու­թյան և նպա­տակ­նե­րի վե­րա­բե­րյալ։
Բա­վա­կա­նին հե­տաքր­քիր պատ­կեր­ներ կան Ար­ցա­խյան հար­ցի շուրջ, Մոն­թեն խնդ­րին մո­տե­նում էր և որ­պես ռազ­մա­կան գոր­ծիչ, և որ­պես դի­վա­նա­գետ։ Ըն­թեր­ցե­լով նրա վեր­լու­ծու­թյուն­նե­րը հա­մոզ­վում ես, որ զո­րա­վարն այն տա­րի­նե­րին պայ­քա­րե­լուն զու­գա­հեռ, խո­սում էր նաև այդ­պայ­քա­րից հե­տո ու­ժեղ եր­կիր կա­ռու­ցե­լու նուրբ խն­դիր­նե­րի մա­սին։

Խո­սե­լով հայ ժո­ղո­վոր­դի պայ­քա­րի, չնկր­կե­լու, բա­նակ ու­նե­նա­լու, և այդ բա­նա­կի կար­գա­պա­հու­թյան մա­սին Մոն­թեն շատ լուրջ տե­սա­կետ­ներ և խն­դիր­ներ է ա­ռաջ բե­րում, ո­րոնք այ­սօր էլ ար­դիա­կան են։
Մի փոք­րիկ հատ­ված ՙՊայ­քա­րե­լու ի­րա­վուն­քը՚ գր­քից.
ՙՉեմ հա­վա­տում, որ թուր­քերն ա­վե­լի շատ զի­նուժ օգ­տա­գոր­ծե­ցին Բուզ­լու­խում, Էր­քե­ջում ու Մա­նա­շի­դում, քան Մաճ­կա­լա­շե­նում։ Ա­ռա­ջին ան­գամ մենք ո?նց դի­մա­ցանք և նույ­նիսկ լավ ջարդ տվինք։ Մաճ­կա­լա­շե­նում պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցում կար, Շա­հու­մյա­նում՝ ոչ. Ա­հա գլ­խա­վոր պատ­ճա­ռը։ Միայն օ­րի­նա­վոր ու իս­կա­կան բա­նակ ու­նե­նա­լով կհաս­նենք մեր նպա­տա­կին՝ մեր հո­ղե­րի ա­զա­տագր­մա­նը։ ... Պետք է ա­վե­լի լավ զին­վենք, կար­գա­պա­հու­թյունն ու­ժե­ղաց­նենք, այ­լա­պես դա­տա­պարտ­ված կլի­նենք կոր­ծան­ման։ ... Մենք չպետք է սպա­սենք, որ մեր գլ­խին խփեն, ու նոր պա­տաս­խա­նենք։ Ա­վե­լի տկար լի­նե­լով հան­դերձ՝ կա­րող ենք հաղ­թել։ Ես էլ գի­տեմ, որ Ադր­բե­ջանն ու­ժեղ է, բայց պատ­մու­թյու­նը ցույց է տվել, որ նվազ ուժ ու­նե­ցողն էլ կա­րող է հաղ­թել ու­ժե­ղին։ Ա­պա­ցույ­ցը՝ Վիետ­նա­մը, Աֆ­ղանս­տա­նը և այլ եր­կր­ներ։
Կամ օ­րի­նակ՝
Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը հս­տա­կո­րեն ո­րո­շել է Ար­ցա­խը դա­տար­կել հա­յե­րից, և հետևա­բար՝ դի­մադ­րե­լուց բա­ցի այ­լընտ­րանք չկա։ ... Ու­րեմն այս պա­րա­գա­յում պարտ­վե­լու ի­րա­վունք չու­նենք։ Այս ան­գամ պետք է հաղ­թե?նք։ Պե?տք է հաղ­թենք։ ... Շատ հա­յեր չեն հաս­կա­նում, որ կա­րող ենք հաղ­թել։ Բայց ռազ­մա­կան և թվա­յին ա­ռու­մով ա­վե­լի տկար ու­ժը կա­րող է հաղ­թել ի­րե­նից շատ ա­վե­լի հզոր ու­ժին, ե­թե լի­նի վճ­ռա­կան և կազ­մա­կերպ­ված՚։
Մոն­թե Մել­քո­նյա­նը շատ հե­տաքր­քիր խոսք ու­նի Քար­վա­ճա­ռի ա­զա­տագ­րու­մից։ Խոսք որ տեղ է գտել գր­քում, Մոն­թե Մել­քո­նյանն ա­սել է հենց Քար­վա­ճառն ա­զա­տագ­րե­լու օ­րե­րին.
ՙՆա­խընտ­րում էինք, որ Քել­բա­ջա­րի խա­ղաղ բնակ­չու­թյու­նը ա­պա­հով դուրս գա այս­տե­ղից, և հե­տո ա­ռաջ գնանք։ Բայց կար­ծես թե ի­րենց զին­վո­րա­կան­նե­րը թույլ չեն տա­լիս։ ... Այս հար­ցը պատ­մա­կան է։ Մեր ժո­ղովր­դի հա­մար չա­փա­զանց կարևոր է վեր­ջա­պես այս շր­ջա­նը վե­րա­միաց­նել Հա­յաս­տա­նին։ Ինչ­պես կտես­նես ա­մեն տեղ, ուր կգ­նաս, մի վանք կա, հայ­կա­կան հող է այդ։ Ա­մեն գյուղ, որ կմտ­նես, կտես­նես, որ իս­կա­պես հայ­կա­կան հող է։ Եվ չա­փա­զանց կարևոր է այս ե­րեք հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րը միաց­նել։ Ար­ցա­խի պատ­մու­թյան հա­մար էլ ո­րո­շիչ դեր կխա­ղա այս շր­ջա­նի ա­զա­տագ­րու­մը։ ... Հոգևոր, քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան, ա­մեն կերպ։ Շատ կարևոր է տա­նել այս հաղ­թա­նա­կը՚։

(1993թ., մարտի 29-30, Քարվաճառի գործողության ընթացքում, Դադիվանքի մերձակայք)

Ե­թե ընդ­հան­րաց­նե­լու լի­նենք, ա­պա, ան­կաս­կած, կա­րե­լի է ա­սել, որ ՙՊայ­քա­րե­լու ի­րա­վուն­քը՚ գր­քում մեզ­նից յու­րա­քան­չյուրն է, քան­զի այն­տեղ մեր եր­կիրն է, մեր ժո­ղովր­դի պայ­քա­րը, իր ձեռք­բե­րում­նե­րով ու բաց­թո­ղում­նե­րով։ Չա­փա­զանց­րած չեմ լի­նի, ե­թե ա­սեմ, որ այս գիր­քը հատ­կա­պես նոր սերն­դի շր­ջա­նում տա­րա­ծե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա։