Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿԳՄՍՆ խոսնակը՝ Արցախի դպրոցներում ջրասակավության ու հեռավար ուսուցման խոսակցությունների վերաբերյալ

 Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Ստեփանակերտում  ջրասակավության պատճառով դպրոցներում խնդիրներ առաջանում են, բայց պատասխանատու մարմիններին հանձնարարված է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի պատասխանատու Մերի Սարդայանը։

Անդրադառնալով  շրջանառվող այն խոսակցություններին, թե ուսումնական տարվա մեկնարկից որոշ ժամանակ անց ուսումը հեռավար է լինելու, Մ․ Սարդարյանը նշեց, որ դրանք իրականությանը չեն  համապատասխանում:

Պատասխանելով Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով  Ադրբեջանի կողմից օկուպացված բնակավայրերի կրթօջախների գործունեության հարցին,  ԿԳՄՍՆ մամուլի պատասխանատուն հայտնեց, որ նրանցից որոշներն արդեն ինքնուրույն գործում են Ստեփանակերտում:

Մասնավորապես՝ Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան հ. 1 դպրոցը տեղակայված է Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան հ․ 2 հիմնական դպրոցում, Շուշիի Դանիել Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական մասնագիտացված դպրոցը՝ Արցախի պետական համալսարանի մասնաշենքում, իսկ Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը՝ Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ․ 3 միջնակարգ դպրոցում: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Արցախում գործում է նաև նորաբաց ուսումնական հաստատություն՝ «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամը, որն իրականացնում է հանրակրթական ծրագրին համապատասխան հիմնական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն:

«2021թ. սեպտեմբերի 13-ից Արցախի 14 համայնքի դպրոցներում՝ Աշանի, Բերդաշենի, Թաղավարդի, Կարմիր Շուկայի, Քերթի, Սոսի, Աստղաշենի, Խրամորթի, Վանքի, Պատարայի, Հաթերքի, Մաղավուզի, Չափարի, Եղցահողի, գործելու է «Երկարօրյա դպրոց» ծրագիրը, որում ընդգրկված է մոտ 1349 աշակերտ և 42 ուսուցիչ»,-հավելեց Մ․Սարդարյանը։

  Ինչ վերաբերում է բոլոր աշակերտներին դասագրքերով ապահովելու հարցին,  ԿԳՄՍՆ մամուլի պատասխանատուն նշեց, որ  կան դպրոցներ, որոնց գրադարանները պատերազմի հետևանքով վնասներ են կրել, ինչի պատճառով այդ կրթօջախներում առաջացել է դասագրքերի պակաս։ Այժմ նախարարությունը քայլեր է ձեռնարկում առաջացած խնդրի կարգավորման ուղղությամբ։