[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀՐԵՇԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ՚. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ՈՐ ԱՊՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Է

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի Վ.Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի 89-րդ թա­տե­րաշր­ջա­նը բաց­վեց լեհ հե­ղի­նակ Ռի­չարդ Կա­լի­նոս­կու ՙՀրե­շը լուս­նի վրա՚ պիե­սի բե­մադ­րու­թյան ա­ռաջ­նա­խա­ղով, ո­րը տե­ղի ու­նե­ցավ սեպ­տեմ­բե­րի 7-ին մայ­րա­քա­ղա­քի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի փոքր դահ­լի­ճում։ Բե­մադ­րու­թյան ռե­ժի­սորն է երևա­նաբ­նակ Վա­հան Խա­չատ­րյա­նը, ո­րին հան­դի­սա­տե­սը ծա­նոթ է ՙԱր­մե­նիա՚ և Հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան ստեղ­ծա­գոր­ծա­կան նա­խագ­ծե­րից, Երևա­նի Ստա­նիս­լավս­կու ան­վան ռու­սա­կան, Մհեր Մկրտ­չյան- ար­տիս­տա­կան, Հեն­րիկ Մա­լյա­նի թատ­րոն­նե­րի բե­մադ­րու­թյուն­նե­րից։

Պիե­սի վրա աշ­խա­տանք­ներն սկս­վել են հու­նի­սից և ըն­թա­ցել են ՙԵր­կն­քից ե­րեք խն­ձոր ըն­կավ՚ (բե­մադ­րիչ՝ Կա­րի­նե Քո­չա­րյան) վե­պի բե­մա­կա­նաց­մա­նը զու­գա­հեռ։ Երկ­շա­բա­թյա ընդ­մի­ջու­մով ար­ցախ­ցի հան­դի­սա­տե­սը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցավ ներ­կա լի­նե­լու եր­կու ա­ռաջ­նա­խա­ղի։
Եր­կու գոր­ծո­ղու­թյամբ դրա­մա­յի բե­մադ­րու­թյան մեջ հան­դես են ե­կել հան­րա­պե­տու­թյան ժո­ղովր­դա­կան ար­տիստ Քա­ջիկ Հա­րու­թյու­նյա­նը (Պա­րոն), Ռու­դոլֆ Հայ­րի­յա­նը (Ա­րամ), Մա­րիա Սարգ­սյա­նը (Սե­դա), Ար­ման Հա­րու­թյու­նյա­նը (Վին­սենթ)։ Որ­պես ռե­ժի­սո­րի օգ­նա­կան հան­դես է ե­կել Մա­րիա­նա Գրի­գո­րյա­նը, նկա­րիչ ձևա­վո­րողն է Զո­րիկ Գալս­տյա­նը։
Դե­րա­սան­նե­րը հո­գե­բա­նա­կան խա­ղի նր­բե­րանգ­նե­րով բա­ցա­հայ­տե­ցին ազ­գա­յին ճա­կա­տագ­րի ա­մե­նա­ծանր պա­հի՝ ե­ղեռ­նի ար­ձա­գանք­նե­րը՝ ապ­րե­լու, սի­րե­լու, գո­յատևե­լու շա­ռավ­ղով։
Գեր­խն­դի­րը, ո­րին ռեա­լիս­տա­կան ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րով հե­տա­մուտ է ե­ղել բե­մադ­րի­չը, ըն­կալ­վեց հան­դի­սա­տե­սի կող­մից։
Տե­ղե­կաց­նենք, որ ՙՀրե­շը լուս­նի վրա՚-ն կցու­ցադր­վի նաև սեպ­տեմ­բե­րի 10, 11-ին։
Մեր ճե­պազ­րույ­ցը ներ­կա­յաց­ման ա­վար­տին.
-Այս ժա­մա­նակ­նե­րում ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յին անդ­րա­դարձ կա­տա­րե­լը, ար­դյո՞ք, թարմ վեր­քը փորփ­րել չի նշա­նա­կում։
-Թե­ման պայ­քա­րի մա­սին է, թե­ման սի­րո մա­սին է, այն մա­սին, որ հայ կի­նը կա­րող է հաղ­թա­հա­րել ցա­վը, կո­րուս­տը։ Գու­ցե տե­ղին է հի­շել Նժ­դե­հին, ով հայ կնոջ մա­սին ա­սել է՝ ա­ռյու­ծա­ծին հայ մայ­րե­րի ա­փե­րի մեջ է հա­յոց ա­պա­գան։ Ներ­կա­յա­ցու­մը այն հայ կնոջ մա­սին է, որ փոր­ձում է վե­րա­փո­խել ե­ղեռն վե­րապ­րած տղա­մար­դու նե­րաշ­խար­հը։ Ա­յո, կա լար­վա­ծու­թյուն, կա մեծ ցավ, բայց մենք առ­նչ­վում ենք ցե­ղաս­պա­նու­թյան հետևանք­նե­րին։ Ջար­դը, տե­ղա­հան­վա­ծու­թյու­նը, հայ­րե­նազր­կու­մը, ող­բը և՜ դրա­մա­յի, և՜ բե­մադ­րու­թյան մեջ մղ­ված են երկ­րորդ պլան։ Գլ­խա­վոր հե­րո­սու­հին (դե­րա­կա­տար Մա­րիա Սարգ­սյան) հաղ­թա­հա­րում է բո­լոր խո­չըն­դոտ­նե­րը՝ ֆի­զի­կա­կան, հո­գե­բա­նա­կան, բա­րո­յա­կան, որ կա­րո­ղա­նան ապ­րել, ստեղ­ծել ըն­տա­նիք, շա­րու­նա­կել կյան­քը։ Բե­մադ­րու­թյու­նը սի­րո, ապ­րե­լու մա­սին է։
-Բե­մադ­րու­թյու­նը ռու­սե­րեն լեզ­վով է։ Ինչ­պե՞ս հաղ­թա­հար­վեց լեզ­վա­կան խն­դի­րը։
-Ա­մեն ինչ հաղ­թա­հա­րե­լի է տք­նա­ջան, հա­մառ աշ­խա­տան­քով։ Դուք տե­սաք, թե դե­րա­սան­ներն ինչ­պես են տեքս­տը, են­թա­տեքս­տե­րը հասց­նում հան­դի­սա­տե­սին։ Թատ­րո­նը ար­վես­տի տա­ճար է, սերն ու նվիր­վա­ծու­թյու­նը հաղ­թա­հա­րում են բո­լոր խո­չըն­դոտ­նե­րը, հատ­կա­պես ե­թե ռե­ժի­սո­րը ստեղ­ծա­գոր­ծա­կան կո­լեկ­տի­վին մո­տե­նում է ոչ թե ինք­նա­հաս­տատ­ման ճի­գե­րով, այլ սի­րով, և այդ սե­րը փո­խա­դարձ­վում է։
Իմ բախ­տը բե­րել է` Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նում ես հան­դի­պել եմ նվի­րյալ­նե­րի։ Այս բե­մադ­րու­թյան մեջ զբաղ­ված դե­րա­սան­նե­րը գի­տեն, որ ծա­ռա­յում են Լույ­սին, Ար­վես­տին։
-Իսկ դե­րա­կա­տար­ման ա­ռու­մո՞վ …
-Իմ ռե­ժի­սու­րա­յի թատ­րո­նը բարդ, հո­գե­բա­նա­կան լու­ծում­նե­րի թատ­րոն է։ Հո­գե­բա­նա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րի մեջ դե­րա­սան­նե­րը կա­րո­ղա­ցել են աշ­խա­տել, ինձ ու հան­դի­սա­տե­սին ստի­պել են … տես­նել կեր­պա­րը։ Նրանց խա­ղը հա­մո­զիչ է։ Նրանք կա­րո­ղա­ցել են հա­վա­տաց­նել նախ ինձ, ա­պա՝ հան­դի­սա­տե­սին. դա շատ մեծ ձեռք­բե­րում է։ Դե­րա­սան­նե­րի հետ իմ աշ­խա­տան­քի վերջ­նա­կան ար­դյուն­քը պատ­կե­րաց­րա­ծից ա­վե­լին է, դե­րա­սան­նե­րից շատ գոհ եմ։ Եր­ջան­կու­թյուն է աշ­խա­տել նման մարդ­կանց հետ, ով­քեր ու­նեն հո­գու ան­սահ­ման նվիր­վա­ծու­թյուն բե­մին, ար­վես­տին…
-Այս փոք­րիկ երկ­րում, այս փոք­րիկ մայ­րա­քա­ղա­քում …
-Ես մեծ Երևա­նում տե­սել եմ և՜ մեծ ար­վեստ, և՜ գա­վա­ռա­կա­նու­թյուն։ Ար­վեստ եմ տե­սել գետ­նա­հար­կում, որ­տեղ տղա­նե­րը կի­թառ էին նվա­գում…
Իմ ա­ռաջ­նա­հերթ նպա­տա­կը ե­ղել է ստա­նալ ո­րակ։ Պետք էր ցույց տալ հա­յի այս տե­սա­կը, և ցույց տր­վեց։ Ա­րա­մի նյար­դա­յին վի­ճա­կը ապ­րա­ծի, ցե­ղաս­պա­նու­թյան հետևանքն է, որ մինչ օրս … հե­տապն­դում է մեզ՝ հա­յե­րիս։ Ան­ցյա­լը մո­ռա­նա­լը հնա­րա­վոր չէ, բայց ցա­վը, կո­րուս­տը հաղ­թա­հա­րել է պետք, և բե­մադ­րու­թյու­նը հենց այդ մա­սին է։