[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՄԱԽՄԲՈՂ ԿԱՐՈՏՆ ՈՒ ՀՈՒՅՍԸ

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Շու­շիի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րոցն ա­մե­նա­խո­շորն է շր­ջա­նի այն դպ­րոց­նե­րից, ո­րոնք ներ­կա­յումս ի­րենց գոր­ծու­նեու­թյու­նը շա­րու­նա­կում են Ար­ցա­խի տար­բեր կր­թօ­ջախ­նե­րի հար­կի տակ։

Տնօ­րեն Լիա­նա Հա­րու­թյու­նյա­նը մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ Շու­շիի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցը Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մից հե­տո վե­րա­բաց­վեց 2021թ. հուն­վա­րի 11-ին՝ Ստե­փա­նա­կեր­տի Ա. Ղու­լյա­նի ան­վան հա­մար 2 հիմ­նա­կան դպ­րո­ցում։
-Պա­տե­րազ­մը սե­փա­կան մաշ­կի վրա զգա­ցած ար­ցախ­ցի ե­րե­խա­նե­րի հա­մար կր­թու­թյու­նը եր­բեք երկ­րոր­դա­կան չդար­ձավ։ Այդ­պի­սինն են նաև մեր սա­նե­րը, ո­րոնց հո­գին ա­մուր է, կամ­քը՝ ան­կոտ­րում,-ա­սաց տնօ­րե­նը։
Վե­րա­բա­ցու­մից հե­տո, սկզ­բում դպ­րոց է հա­ճա­խել 147 ա­շա­կերտ։ Լ. Հա­րու­թյու­նյա­նը պատ­մեց, որ, ա­շա­կերտ­նե­րը մեծ ոգևո­րու­թյամբ ըն­դու­նե­ցին հա­րա­զատ կր­թօ­ջա­խի վե­րա­բա­ցու­մը։ Չնա­յած հա­րա­զատ դպ­րո­ցի կա­րո­տին ու դա­սե­րին, երկ­րորդ հեր­թով հա­ճա­խե­լուն, միա­սին ու հա­մախ­մբ­ված լի­նե­լու հան­գա­ման­քը լա­վա­տե­սու­թյուն ու հույս է ներ­շն­չում շու­շե­ցի դպ­րո­ցա­կան­նե­րին։
Տնօ­րե­նի խոս­քով, երբ դպ­րո­ցը նոր էր վե­րա­բաց­վել և դա­սագր­քե­րի զգա­լի պա­կաս կար։
-Մեր ա­շա­կերտ­նե­րը դա­սագր­քե­րի է­ջե­րը հե­ռա­խո­սով լու­սան­կա­րում էին` դա­սը տա­նը սո­վո­րե­լու հա­մար, իսկ ով­քեր հա­մա­կարգ­չից օգտ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նեին, հա­մա­ցան­ցում գիր­քը գտ­նում էին, սո­վո­րում, որ­պես­զի միշտ պատ­րաստ ներ­կա­յա­նան,- ա­սաց Լ. Հա­րու­թյու­նյա­նը՝ հա­վե­լե­լով, որ 10-12-րդ դա­սա­րան­ներն այս պա­հի դրու­թյամբ ա­պա­հով­ված են բո­լոր դա­սագր­քե­րով, իսկ մի­ջին օ­ղա­կում՝ 1-9-րդ դա­սա­րան­նե­րում, սղու­թյուն զգաց­վում է, բայց ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյունն ա­ռա­ջի­կա օ­րե­րին կտ­րա­մադ­րի անհ­րա­ժեշտ դա­սագր­քե­րը։
Տնօ­րե­նի հա­ղորդ­մամբ՝ ներ­կա­յումս Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծող Շու­շիի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րոցն ու­նի 273 ա­շա­կերտ, ո­րը կազ­մում է նախ­կի­նի գրե­թե 50 տո­կո­սը։ Շու­շիի վե­րա­բաց­ված դպ­րոցն այժմ կր­թօ­ջախ է նաև Շու­շիի Դա­նիել Ղա­զա­րյա­նի ան­վան և Քա­րին­տա­կի դպ­րոց­նե­րի ա­շա­կերտ­նե­րի հա­մար։
-Դպ­րո­ցում գոր­ծում են 1-12-րդ դա­սա­րան­նե­րը, ո­րոնք հա­մալր­ված են բո­լոր ա­ռար­կա­նե­րի մաս­նա­գետ­նե­րով։ Ու­սու­ցիչ­նե­րը հիմ­նա­կա­նում Շու­շիի դպ­րո­ցից են, բա­ցա­ռու­թյամբ ՝ ին­ֆոր­մա­տի­կա­յի ու­սուց­չու­հու, ով Հադ­րու­թի շր­ջա­նի Ա­զոխ գյու­ղից է, և շախ­մա­տի մաս­նա­գե­տի, ով Շու­շիի Դա­նիել Ղա­զա­րյա­նի ան­վան դպ­րո­ցից է միա­ցել մեզ,- ա­սաց տնօ­րե­նը՝ ա­վե­լաց­նե­լով, որ երկ­րորդ հեր­թի պայ­ման­նե­րում նա­խադպ­րո­ցա­կան խում­բը դեռևս չի կա­րող գոր­ծել։
Մեր զրու­ցա­կի­ցը նշեց, որ Շու­շիի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րի ա­վե­լի քան 50 տո­կո­սը ևս Ար­ցա­խում են, բայց հա­ճա­խում են ու­րիշ կր­թօ­ջախ­ներ, ո­րով­հետև նրանց մեծ մա­սը մաս­նակ­ցում է ար­տադպ­րո­ցա­կան տար­բեր խմ­բակ­նե­րի, իսկ երկ­րորդ հեր­թով կազ­մա­կերպ­վող դա­սե­րը խան­գա­րում են։
Լ. Հա­րու­թյու­նյանն ըն­դգ­ծեց, որ, ան­տե­սե­լով բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը, քայ­լում են ա­ռաջ, ո­րով­հետև ի­րենց ու­սե­րին է դր­ված պե­տու­թյան հա­մար ար­ժա­նի սե­րունդ դաս­տիա­րա­կե­լու սուրբ գոր­ծը։