Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ՊԱՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Ա­նի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Ար­ցախ­ցի ծան­րա­մար­տիկ­նե­րը պատ­րաստ­վում են 2022 թվա­կա­նի հուն­վա­րին Հա­յաս­տա­նում կա­յա­նա­լիք պա­տա­նի­նե­րի ա­ռաջ­նու­թյա­նը, ո­րին Ար­ցա­խից կմաս­նակ­ցի 3 մար­զիկ / Է­լի­նա Նա­զա­րյան, Րաֆ­ֆի Հով­հան­նի­սյան, Տիգ­րան Պետ­րո­սյան/։ ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ զրույ­ցում Ծան­րա­մար­տի ա­սո­ցիա­ցիա­յի հիմ­նա­դիր Ար­թուր Շի­րի­նյա­նը նշեց, որ ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րը պար­բե­րա­բար են մաս­նակ­ցում Հա­յաս­տա­նի պա­տա­նի­նե­րի ա­ռաջ­նու­թյանն ու մար­զա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րին՝ գրա­վե­լով մր­ցա­նա­կա­յին տե­ղեր։

-Հա­վա­տում եմ, որ սպաս­վող ա­ռաջ­նու­թյու­նից ևս բո­լորն էլ մե­դալ­նե­րով կվե­րա­դառ­նան։ Նրանք հս­տակ նպա­տակ ու­նեն. Ար­ցախն աշ­խար­հին ճա­նա­չե­լի դարձ­նել նաև օ­լիմ­պիա­կան այս սպոր­տաձևով,-ա­սաց Ար­թուր Շի­րի­նյա­նը՝ անդ­րա­դառ­նա­լով Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցե­լու ակն­կա­լիք­նե­րին։
Պա­տե­րազ­մից հե­տո մար­զադպ­րոց­ներ են բաց­վել նաև Աս­կե­րա­նում և Մար­տու­նու շր­ջա­նի Բեր­դա­շեն հա­մայն­քում, որտեղ ար­դեն 4 ա­միս է, ինչ ծան­րա­մար­տի մար­զադպ­րո­ցում պա­րապ­մունք­նե­րը վերս­կս­վել են։
Մաս­նա­վո­րա­պես` Ստե­փա­նա­կեր­տի ծան­րա­մար­տի մար­զադպ­րոցն ու­նի 30 մար­զիկ, Բեր­դա­շե­նը՝ 12, իսկ Աս­կե­րա­նի մար­զադպ­րոց հա­ճա­խում է 10 մար­զիկ։ Մեր զրու­ցակ­ցի հա­ղորդ­մամբ՝ ծան­րա­մար­տի մար­զադպ­րո­ցի ըն­դու­նե­լու­թյու­նը շա­րու­նակ­վում է։ Կա­րող են դի­մել և հա­ճա­խել 6 և բարձր տա­րի­քի ե­րե­խա­ներ։
-Կարևո­րը հա­մար­ձա­կու­թյունն ու ինք­նավս­տա­հու­թյունն է,-ըն­դգ­ծում է զրու­ցա­կիցս։
Մար­զադպ­րո­ցի սա­նե­րից 6-ա­մյա Յու­լյա Շի­րի­նյա­նը ե­րա­զում է դառ­նալ ար­ցախ­ցի ա­ռա­ջին մար­զի­կը, ով կն­վա­ճի ծան­րա­մար­տի աշ­խար­հի չեմ­պիո­նի տիտ­ղո­սը։ Իսկ մինչ այդ, նա իր պա­րապ­մունք­նե­րը կշա­րու­նա­կի ար­դի չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խա­նող մար­զադպ­րո­ցում։
ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ և Ար­ցա­խի ծան­րա­մար­տի ա­սո­ցիա­ցիա­յի ջան­քե­րով, Ստե­փա­նա­կեր­տի հա­մար 7 դպ­րո­ցում վե­րա­նո­րոգ­վում է ծան­րա­մար­տի մար­զադպ­րո­ցը, ո­րը կան­վա­նա­կոչ­վի աշ­խար­հի և Եվ­րո­պա­յի չեմ­պիոն, օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի փոխ­չեմ­պիոն Սի­մոն Մար­տի­րո­սյա­նի պատ­վին։ Վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տը նա­խա­տես­ված է մինչև տա­րե­վերջ։
Ար­ցա­խի ծան­րա­մար­տի ա­սո­ցիա­ցիան գոր­ծում է 2017 թվա­կա­նի փետր­վար ամ­սից։ Մար­զադպ­րո­ցի հիմ­քը դր­վեց Ստե­փա­նա­կեր­տում, իսկ 2018-ից նաև Շու­շիում էին գոր­ծում։
- Ե­րա­զանք էր Հա­յոց բեր­դա­քա­ղա­քում ծան­րա­մար­տի նոր մար­զադպ­րոց ու­նե­նա­լը։ Մար­զիկ­ներն ան­համ­բե­րու­թյամբ էին սպա­սում նո­րա­կա­ռույց մար­զադպ­րոց հա­ճա­խե­լուն։ Ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­ներն ար­դեն ա­վարտ­ման փու­լում էին... Պա­տե­րազ­մի օ­րե­րին շու­շե­ցի­նե­րին այն ծա­ռա­յեց որ­պես ա­պաս­տա­րան,-ա­սաց ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գա­հը։