Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Գենետիկ կոդի փնտրտուքն ու մարդ-հայրենիք կապը՝ ամերիկաբնակ արցախուհու նոր գիրքը

Աննա Պետրոսյան

 «...Կգան նոր մարդիկ, որոնք «խուլ ու համր» կլինեն: Նրանք արյան կանչ չեն ունենա, որովհետև կլրացնեն ստանդարտ համամարդկային, համաերկրային քաղաքացիների շարքերը: Ես դեռ չեմ կորցրել ինձ տարբերակող կոդը»,-այսպես է իրեն բնութագրում արմատներով արցախցի, ամերիկաբնակ Մարգարիտ Դերանցն հեղինակային «Սեր լուսնեզրին» վեպի շապիկին։ Վեպում հեղինակը ներկայացնում է քառասնամյա կնոջ կյանքը՝ Խորհրդային Միության քայքայման ու դրա հետևանքով աշխարհում տեղի ունեցած շրջադարձային կտրուկ փոփոխությունների համապատկերում։ Նրա կյանքի գործողությունները տեղի են ունենում Հայաստանում, Ռուսաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այն բազմաշերտ հոգեբանական վեպ է ՝ սիրո, գրականության, լքվածության, ժամանակակից մարդու անհուսության, օտարացման, մարդու և հայրենիքի, ծնող-երեխա կապի մասին: Սեպտեմբերի 10-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում Արցախի գրողների միության նախաձեռնությամբ կայացավ ամերիկաբնակ հայ արձակա գիր և մշակութային գործիչ Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» գրքի շնորհանդեսը։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Սոկրատ Խանյանի խոսքով՝ Մարգարիտ Դերանցն պատմություններն այնպես է ներկայացնում, որ դրանց մասնակից է դառնում նաև ընթերցողը։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս Ժաննա Բեգլարյանի խոսքով՝ Մարգարիտ Դերանցի «Սեր լուսնեզրին» վեպն հետաքրքրությամբ ընթերցվող գիրք է․ -Թվում է, թե մի մենախոսության ականատես ենք, բոլոր իրադարձությունները պատմում է հերոսուհին։ Սյուժեի ընթացքում բացահայտվում է հերոսուհու ազգային պատկանելության և հոգեբանության ու հոգեկերտվածքի բոլոր դրսևորումները,-նշեց Ժ․ Բեգլարյանը՝ ավելացնելով, որ Մարգարիտ Դերանցն ունի կայացած լեզվամտածողություն, բավականին ինքնատիպ ոճ, երևույթները փիլիսոփայորեն և հոգեբանորեն վերլուծելու կարողություն։ Բանասիրական գիտությունների թեկնածու, երիտասարդ գրականագետ Ամալյա Գրիգորյանը՝ նշեց, որ գրքի առաջին առանձնահատկությունը համամարդկային խնդիրների արծարծումն է։ Դերանցը, լինելով ազգությամբ հայ, անցնելով միգրացիայի ճանապարհով, տվայտանքներով, իր մաշկի վրա զգացել է օտարության շունչն ու դժվարությունները և իր գրքով ճանաչելի է դարձնում օտար աշխարհը։ Գրքի հեղինակ Մարգարիտ Դերանցը նշեց, որ Արցախն իր ճակատագիրն է, որովհետև մարդու ճակատագիրը որոշվում է իր մանկությունից։ Խոսելով «Սեր լուսնեզրին» վեպից՝ ասաց, որ գիրքը պատմություն է անհատի և ազգային պատկանելության, գենետիկ կոդի փնտրտուքի, մարդու և հայրենիքի կապի, հավատքի, դաժանության և գթասրտության, անտարբերության և կարեկցանքի, ծնող-երեխա փոխհարաբերությունների մասին։ Շնորհանդեսի վերջում Մարգարիտ Դերանցը «Գրիգոր Նարեկացի» մեդալով պարգևատրվեց Արցախի գրողների միության և Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից: