Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԽԱՐԽԼՎԱԾ, ԲԱՅՑ ԿԱՆԳՈՒՆ

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Պա­տե­րազ­մի հենց ա­ռա­ջին օ­րե­րի գույ­ժե­րից էր 10-րդ դպ­րո­ցի հրե­տա­կո­ծու­մը՝ ոչ մեկ ան­գամ։ Երկ­րորդ մաս­նա­շենքն ա­վեր­ված է, ընդ­հան­րա­պես չի օգ­տա­գործ­վում։ Տնօ­րեն Ա­նա­հիտ ՀԱԿՈԲՅԱՆԻ հա­մոզ­մամբ՝ դպ­րո­ցը թի­րա­խա­վոր­վել է ոչ պա­տա­հա­կան. ՙԿար­ծում եմ, որ դպ­րո­ցի վրա այս հար­ված­նե­րը թի­րա­խա­յին էին, քա­նի որ խոր­հր­դա­յին քար­տեզ­նե­րով այս շեն­քը զին­վո­րա­կան հա­վա­քա­տե­ղի պի­տի լի­ներ։ Են­թադ­րա­բար, թշ­նա­մին մտա­ծում էր, որ այս­տեղ հա­վաք­ված զին­վո­րա­կան­ներ կա­յին՚։

Դպ­րո­ցի շեն­քը կա­ռուց­վել է 1982 թվա­կա­նին, բայցևայն­պես, մի քա­նի ան­գամ ար­կա­կոծ­ված դպ­րո­ցի պա­տե­րը պինդ են։ Շեն­քը հիմ­նա­նո­րոգ­ման խիստ կա­րիք ու­նի։
ՙՑա­վոք, պայ­ման­նե­րը բար­վոք չեն։ Ներ­կա դրու­թյամբ սկս­վել է տա­նի­քի վե­րա­նո­րոգ­ման գոր­ծըն­թա­ցը, բայց խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից շեն­քի տա­նի­քին 45 սմ-ա­նոց աս­ֆալտ կա, ո­րը քան­դե­լու հա­մար հա­տուկ գոր­ծիք­ներ են պետք, ո­րոնք Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նը պատ­վի­րել է՚,-ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­նում է տնօ­րե­նը։
ՙՆեր­կա­յում ա­շա­կերտ­նե­րը երկ­հերթ են հա­ճա­խում դպ­րոց, բայց հիմ­նա­նո­րոգ­ման դեպ­քում մենք հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նանք ոչ միայն միա­հերթ հա­ճա­խե­լու, այլև, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, տե­ղա­վո­րե­լու տար­հան­ված ա­շա­կերտ­նե­րին՚,-ըն­դգ­ծում է տնօ­րե­նը։
Դեռևս 2018-ին կազմ­ված և հաս­տատ­ված էր դպ­րո­ցի հիմ­նա­նո­րոգ­ման նա­խա­գի­ծը, որ­տեղ հաշ­վի էր առն­ված նաև ա­պաս­տա­րան­ներ ու­նե­նա­լը խն­դի­րը։ Շեն­քը հիմ­նա­նո­րո­գե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է 2մլրդ 68 մլն դրամ գու­մար, որն այս պա­հի դրու­թյամբ չկա։ Աշ­խա­տանք­ներ են տար­վում բա­րե­րար­ներ գտ­նե­լու և պե­տա­կան մի­ջոց­նե­րով դպ­րո­ցի շեն­քի նո­րոգ­ման խն­դի­րը լու­ծե­լու հա­մար։
Ա. Հա­կո­բյա­նը թվե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյունն է ներ­կա­յաց­նում. ՙ2020-2021 թվա­կա­նի ուս­տար­վա կե­սին վե­րա­կա­ռուց­վել է դպ­րո­ցի ձախ թևի ա­ռա­ջին հար­կը՝ Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Հա­վաք­վել է նա­խադպ­րո­ցա­կան 5 խումբ։ Ներ­կա­յում ու­նենք 19 դա­սա­սե­նյակ, 39 դա­սա­րան։ Պա­րապ­մունք­նե­րը երկ­հերթ են։ Դա­սե­րը կազ­մա­կեր­պում ենք ՙլո­ղա­ցող՚ դա­սա­ցու­ցա­կով։ Տար­բեր դա­սա­րան­ներ, տար­բեր օ­րեր սկ­սում են տար­բեր ժա­մե­րի։
Այս պա­հի դրու­թյամբ ու­նենք 1116 ա­շա­կերտ։ Թի­վը դեռ փո­փո­խա­կան է։ Այս տա­րի ա­ռա­ջին դա­սա­րան­ցի­նե­րը 150 են. 5 դա­սա­րան՝ 30-ա­կան ե­րե­խա­յի ընդգրկմամբ։ Մայ­րա­քա­ղա­քի մասշ­տա­բով դա մեծ թիվ է՚։
Դպ­րո­ցում հա­վաք­ված ա­շա­կերտ­նե­րը սպա­սում են դա­սա­րան մտ­նե­լու ի­րենց հեր­թին։ ՙ Դժ­վար պայ­ման­նե­րը մեզ չեն վա­խեց­նում, կարևո­րը այս­տեղ ենք, սո­վո­րում ենք։ Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ շատ ծանր տա­րա մեր դպ­րո­ցի հրե­տա­կոծ­ման լու­րը, մտա­ծում էի՝ էլ եր­բեք չեմ գա դպ­րոց։ Բայց, փառք Աստ­ծո, հի­մա այս­տեղ ենք և շա­րու­նա­կում ենք մեր կր­թու­թյու­նը՚,-իր ապ­րում­նե­րով է կիս­վում ու ա­պա­գա­յի հան­դեպ հույս հայտ­նում ու­թե­րորդ­ցի Ա­նին։