[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՎՐՈՐԱ՚ ՄՐՑԱՆԱԿԸ ԿԱՐՁԱԳԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԵՐԻՆ

 

ՙԱվ­րո­րա՚ նա­խա­ձեռ­նու­թյու­նը մի­ջոց­ներ կուղ­ղի այն վայ­րեր, որ­տեղ ան­հա­պաղ օգ­նու­թյան կա­րիք կա:

Սեպ­տեմ­բե­րի 16, 2021թ., Ե­րե­ւան, Հա­յաս­տան – ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը հայ­տա­րա­րում է ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կի հիմ­նա­կան նպա­տակ­նե­րի բա­րե­փոխ­ման մա­սին?հ ՙԱվ­րո­րա՚ հա­մաշ­խար­հա­յին մար­դա­սի­րա­կան մր­ցա­նա­կի ֆոն­դից այ­սու­հե­տեւ մի­ջոց­ներ կհատ­կաց­վեն նաեւ մար­դա­սի­րա­կան ան­հա­պաղ օգ­նու­թյան հա­մար: 2022 թվա­կա­նից սկ­սած մր­ցա­նա­կա­յին ֆոն­դի կեսն ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը կուղ­ղի ան­հա­պաղ մի­ջամ­տու­թյուն պա­հան­ջող ա­մե­նահ­րա­տապ մար­դա­սի­րա­կան ճգ­նա­ժա­մե­րից ո­րե­ւէ մե­կի հաղ­թա­հար­մա­նը։ Բա­ցի այդ, այս տա­րի, հաշ­վի առ­նե­լով 2020թ. պա­տե­րազ­մից տու­ժած ար­ցախ­ցի­նե­րի խիստ կա­րիք­նե­րը, ՙԱվ­րո­րան՚ կա­ռա­ջար­կի 2021թ. ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կի դափ­նեկ­րին մր­ցա­նա­կի 250.000 ԱՄՆ դո­լարն (կամ 25%-ը) ուղ­ղել Ար­ցա­խի մար­դա­սի­րա­կան հրա­տապ խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։ ՙԱվ­րո­րա­յի՚ հա­մա­հիմ­նա­դիր­ներն ստանձ­նում են հանձ­նա­ռու­թյուն՝ կրկ­նա­պատ­կե­լու այդ նվի­րատ­վու­թյու­նը՝ գու­մա­րի չա­փը հասց­նե­լով 500.000 ԱՄՆ դո­լա­րի։
2016 թվա­կա­նից սկ­սած ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյունն ա­մեն տա­րի 1 մլն ԱՄՆ դո­լա­րի մր­ցա­նակ է շնոր­հում բա­ցա­ռիկ հե­րոս­նե­րի՝ ճա­նաչ­ման ար­ժա­նաց­նե­լով նրանց կա­տա­րած մար­դա­սի­րա­կան աշ­խա­տան­քը։ Այս մր­ցա­նա­կը ՙԵ­րախ­տա­գի­տու­թյունն՝ ի գործ՚ գա­ղա­փա­րի ե­զա­կի դր­սե­ւո­րում է. մր­ցա­նա­կի դափ­նե­կիր­նե­րը շա­րու­նա­կում են նվի­րատ­վու­թյան շղ­թան՝ գու­մա­րի 90%-ը նվի­րա­բե­րե­լով կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ո­րոնք օգ­նում են կա­րի­քի մեջ գտն­վող մարդ­կանց։
Հինգ տա­րի անց մր­ցա­նա­կը Վե­րահս­կող հանձ­նա­ժո­ղո­վը, խոր­հր­դակ­ցե­լով ՙԱվ­րո­րա­յի՚ դափ­նե­կիր­նե­րի հետ, ո­րո­շել է փո­փո­խել դրա կա­ռուց­ված­քը՝ ա­րագ ար­ձա­գան­քե­լու հա­մաշ­խար­հա­յին մար­դա­սի­րա­կան ճգ­նա­ժա­մե­րին։ ՙԱվ­րո­րա­յի՚ դափ­նե­կիր­նե­րը ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կի Ընտ­րող հանձ­նա­ժո­ղո­վի եւ նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­հիմ­նա­դիր­նե­րի հետ կո­րո­շեն, թե հատ­կա­պես որ հրա­տապ խնդ­րին ար­ձա­գան­քել՝ ուղ­ղե­լով մի­ջոց­ներ։
ՙՈր­պես մարդ, ո­րը եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել է հա­կա­մար­տու­թյան գո­տում շա­րու­նակ­վող մար­դա­սի­րա­կան ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում, ես գի­տեմ, թե որ­քան խիստ է օգ­նու­թյան կա­րի­քը։ Այդ պատ­ճա­ռով ես լիո­վին ա­ջակ­ցում եմ նման խն­դիր­նե­րի հաղ­թա­հար­մա­նը եւ դրանց դեմ պայ­քա­րող մարդ­կանց ա­ջակ­ցե­լուն ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն տա­լու ո­րոշ­մա­նը՚,- նշեց 2017 թ. ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կի դափ­նե­կիր եւ ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան նա­խա­գահ, բժիշկ Թոմ Քա­թի­նան։
Վերջ­նա­կան փու­լում ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը կհա­մա­գոր­ծակ­ցի այդ տար­վա դափ­նեկ­րի հետ՝ ընտ­րե­լու կամ մշա­կե­լու մին­չեւ ե­րեք նա­խա­գիծ, ո­րոնց կտր­վի մաս­նա­կի կամ մեկ­նար­կա­յին ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն։ Ար­դյուն­քում ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կից 500.000 ԱՄՆ դո­լար կհատ­կաց­վի ըն­տր­ված ճգ­նա­ժա­մա­յին գո­տուն։ Մր­ցա­նա­կի մնա­ցած 500.000 ԱՄՆ դո­լա­րը կբաշխ­վի՝ հա­մա­ձայն ՙԵ­րախ­տա­գի­տու­թյունն՝ ի գործ՚ սկզ­բուն­քի. ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կի դափ­նե­կի­րը կշա­րու­նա­կի նվի­րատ­վու­թյան շղ­թան եւ գու­մա­րը կհատ­կաց­վի մին­չեւ ե­րեք մար­դա­սի­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ո­րոնք օգ­նում են կա­րի­քի մեջ գտն­վող մարդ­կանց։ Գու­մա­րը կբաշխ­վի՝ ըստ դափ­նեկ­րի ա­ռա­ջար­կած չա­փա­բա­ժին­նե­րի։
2021թ. ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կի շնորհ­ման ա­րա­րո­ղու­թյու­նը եւ դրան ու­ղեկ­ցող մի­ջո­ցա­ռում­նե­րը տե­ղի կու­նե­նան Վե­նե­տի­կում (Ի­տա­լիա) 2021թ. հոկ­տեմ­բե­րի 8-10-ը։ Իսկ հի­մա 2022թ. ՙԱվ­րո­րա՚ հա­մաշ­խար­հա­յին մար­դա­սի­րա­կան մր­ցա­նա­կի հա­մար թեկ­նա­ծու­նե­րի ա­ռա­ջադ­րում­նե­րը շա­րու­նակ­վում են։ Մին­չեւ 2021թ. հոկ­տեմ­բե­րի 31-ը ցան­կա­ցած ոք կա­րող է ա­ռա­ջադ­րել թեկ­նա­ծու­նե­րի, ո­րոնք ու­րիշ­նե­րին օգ­նե­լու հա­մար հաղ­թա­հա­րել են անձ­նա­կան մե­ծա­գույն մար­տահ­րա­վեր­ներ եւ դր­սե­ւո­րել են նվիր­վա­ծու­թյուն ու խի­զա­խու­թյուն եւ ու­նե­ցել մեծ ազ­դե­ցու­թյուն։
ՙԱվրորա՚ համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին.

ՙԱվրորա՚ համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով: ՙԱվրորա՚ մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության։
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ՙԱվրորա՚ մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին։
ՙԱվրորա՚ մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, ՙԲժիշկներ առանց սահմանների՚ կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։ Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին։
Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին: Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամներն են Կոստա Ռիկայի նախկին նախագահ եւ Նոբելյան դափնեկիր Օսկար Արյասը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը։
Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության ՙԷլի Վիզել՚ հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը։