Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

«Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շնորհանդեսը Ստեփանակերտում

Աննա Պետրոսյան

 Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 23-ին կայացավ «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շնորհանդեսը։ Հայերենի թվայնացման, ազգային կորպուսի և համագործակցության արդյունքների մանրամասները մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց նախագծի համակարգող, ՄՄՀ օտար լեզուների ամբիոնի ասիսցենտ, բ. գ. թ. Դիանա Մովսիսյանը, ով անդրադարձավ նաև մշակված/մշակվող գործիքներին։ «Մեկ տարի առաջ մեկնարկվել է Մեսրոպ Մաշտոց և Ազգային արագացման հանրային նախաձեռնության միջև համագործակցությունը, որի ընթացքում իրականացվել են բնական լեզվի մշակման տարբեր գործիքների մշակումը և ստեղծումը, մասնավորապես՝ ստեղծվել են ձայնի սինթեզի և խոսքի ճանաչման գործիքներ, այս պահին ընթանում են մեքենայական թարգմանության լեզվական տվյալների մշակման և խմբագրման աշխատանքները։ Մեր հերթական նպատակը՝ հայերենի Big Data-ի (մեծ տվյալներ․ լեզվական տվյալների շտեմարան) ստեղծումն է, ըստ որի Արցախը դիտարկվում է որպես հայկական Big Data-ի ստեղծման, մշակման ու պահպանման կենտրոն»,-ասաց Դ․ Մովսիսյանը և ավելացրեց, որ լեզվի թվայնացումը 21-րդ դարում նաև անվտանգային բաղադրիչ ունի։ Խոսելով մեկամյա աշխատանքներից՝ Դ․ Մովսիսյանն ասաց, որ իրականացվել է 4 նախագիծ՝ ձայնի սինթեզ, խոսքի ճանաչում, մեքենայական թարգանություն ու հայերենի Big Data-ի ստեղծում։ «Ձայնի սինթեզը՝ հայերեն տեքստի ընթերցումն է արհեստական ձայնով՝ համապատասխան հարթակում տեղադրելիս և մեքենայական ուսուցման միջոցով։ Խոսքի ճանաչման նախագծի միջոցով հայերեն ձայնագրությունը մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ծրագրերով մշակման արդյունքում փոխակերպվում է տեքստի։ Մեքենայական թարգմանության գործիքի միջոցով խմբագրում ենք անգլերեն-հայերեն նախադասությունները։ Հայերենի Big Data-ն ստեղծման փուլում է։ Այն լեզվական տվյալների շտեմարան է, որը ոչ միայն հայերենի թվային գործիքների մշակման և որակական բարելավման համար է ծառայում, այլ նաև դառնալու է ռեսուրսային ամբողջական ու արժեքավոր բազա հայերենով հավաքական բանականութան ծրագրերի մշակման համար»,-մանրամասնեց Դ․ Մովսիսյանը և հավելեց, որ մեքենայական թարգմանության նյութերի խմբագրման գործընթացում լավագույն ուսումնական հաստատությունների շարքում շաբաթվա կտրվածքով Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանն առաջատար դիրքում է: Շնորհանդեսի վերջում Մեսրոպ Մաշտոց համալասրանի ակտիվ ուսանող-խմբագիրներին տրամադրվել են բառարաններ։