Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Պատվով ու պատասխանատվությամբ շարունակել նահատակ ուսանողների կիսատ թողածը․

 

ԱրՊՀ առաջին կորսեցիների երդումը «Վառ պահել նահատակված ուսանողների հիշատակը, հավատարիմ մնալ նրանց վեհ ու անմահ գաղափարներին, պատվով ու պատասխանատվությամբ շարունակել նրանց կիսատ թողած գործը, սիրել և սրբությամբ պահպանել հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման ուղին բռնած մայր բուհը»: Արցախի պետական համալսարանի 2021-2022 ուստարվա 340 առաջին կուրսեցիների երդման տեքստն ընթերցելու պատիվը վերապահված էր տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Մարիամ Վարդանյանին։ Արցախի պետական համալսարանի առաջին կուրսեցիների երդման արարողությանը, որը կայացավ սեպտեմբերի 23-ին, ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, համալսարանի ղեկավար կազմը, ուսանողներ և հյուրեր: Երդման արարողությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոս տղաների: ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը, ողջունելով առաջին կուրսեցիներին, շնորհավորել է նրանց բուհ ընդունվելու կապակցությամբ՝ նշելով. «Շատ դժվար ժամանակներ ենք ապրում, բայց պետք է լավատեսությամբ նայենք առաջ: Մաղթում եմ, որպեսզի Ձեզ ընձեռված ժամանակը օգտագործեք լավագույնս արդյունավետ՝ գիտելիք ստանալն ու զարգանալը դարձնելով գերնպատակ»: Ուսանողներին ողջույնի և շնորհավորանքի խոսք է հղել նաև պրոռեկտոր Վ.Յարամիշյանը. -Դուք երդվեցիք բարձր պահել ուսումնառության և ակտիվության դրոշը: Ցավոք, մեզ հետ այդ նույնը կարող էին երդվել մեր հերոս տղաները: Եկեք այսօր հնչեցրած երդումը պահենք մեր հոգում և հավատանք, որ ամեն ինչ դեռ առջևում է՝ մեր հաջողությունները, մեր ձեռքբերումները, մեր համալսարանի պատիվը և Ձեր լուսավոր ապագան: Առաջին կուրսեցիներին շնորհավորանքի խոսք է հղել նաև 2020-2021 ուս. տարվա շրջանավարտ Ինեսսա Առուստամյանը. -Պատերազմը մեզ դարձրեց ավելի ուժեղ: Մենք պարտավոր ենք ապրել ու արարել Արցախում՝ մեր ստացած գիտելիքները ծառայեցնելով մեր երկրի զարգացմանն ու շենացմանը: Ընդունելության արդյունքներով ամենաբարձր միավորներ վաստակած առաջին կուրսեցիներն ուսանողական տոմսերն ու ստուգման գրքույկները ստացել են ԱրՊՀ ռեկտոր Ա.Սարգսյանի, պրոռեկտորներ Վ.Յարամիշյանի և Վ. Ավանեսյանի կողմից: