Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙԾանրացող ձյուն՚ գրքից

Նեմրութ

 Հի­մա ու­րիշ մար­դիկ են

քայ­լում ճա­նա­պար­հին,
ան­շուք է
ա­մեն ինչ.

ստ­վերն ան­գամ
հայ­տն­վում է
անզ­գա­յա­ցած։

Լռու­թյու­նը
մեկ րո­պեա­նոց
ան­վեր­ջու­թյան է
վե­րած­վել,

ծա­ղի­կը՝
ինչ-որ մե­կի ձեռ­քում
դո­ղա­ցող
մի գու­նա­վոր փն­ջի...

Դիտ­ված
ֆիլ­մեր են շր­ջում
կի­սա­դա­տարկ
դահ­լիճ­նե­րում,

փոխ­վել է հան­դի­սա­տե­սը,
և տեղն է փոխ­վել
բե­մի ու ծա­փա­հա­րող այն մե­կի,
ով միշտ
հրա­ժար­վում է պատ­մել,
թե ինչ ե­ղավ
ֆիլ­մի վեր­ջում։

Իսկ վեր­ջում
ա­մեն ինչ փոխ­վել է,
ծա­ռե­րից էլ
տերևներ չեն թափ­վում,
ա­շունն այլևս
տար­վա ե­ղա­նակ չէ,
մայթն այլևս փո­ղոց չէ
և ո­չինչ,
որ քա­ղաքն այլևս
մեռ­նե­լու տեղ չէ...

Եվ ես էլ ու­րիշ մարդ­կանց պես
սկ­սել եմ
չլի­նել,
չզ­գալ,
ու չապ­րել։

(ու­րիշ մար­դիկ նույնն են մի տե­սակ)...

***
Ա­շու­նը
մխրճ­վեց ինքն իր մեջ. (ձմ­ռա­նը ձյու­նը
կա­րող է և չտե­ղալ)

տերևներն այլևս
դեղ­նած
չեն թափ­վում...(սևն էլ գույն դար­ձավ)։

Լու­սա­բա­ցի
գու­նատ
հե­քիա­թից
հե­ռա­ցել են
մար­դիկ։

ծած­կեք
փո­թո­րիկ­նե­րը
հո­ղից
ծխա­ցող
շշուկ­նե­րով.

(Տղեր­քը
աշ­նա­նը
գա­րուն­ներ են քան­դա­կում)։

***
Վի­րա­վոր
ԱՍՏ­ՎԱԾ­ՆԵ­ՐԻՑ
վա­խե­ցեք.

(պա­տե­րազ­մը թա­տե­րա­բեմ է,
ուր ծա­փա­հա­րող հան­դի­սա­տե­սը՝
վա­րա­գույ­րի ետևում է միշտ...)։

Ա­մե­նա­կա­նո­նա­վոր
երևույ­թը
ռազ­մա­դաշ­տում
մահն է. (...հատ­կա­պես, երբ չես մեռ­նում)։

...բայց դուք վա­խե­ցեք
վի­րա­վոր
ԱՍՏ­ՎԱԾ­ՆԵ­ՐԻՑ...

(Նրան­ցից մեկն էլ՝ ապ­րում է
Ղա­զան­չե­ցոց վան­քում)։

Շու­շին
ապ­րե­լու հա­մար
հի­մա
ա­վե­լի շատ
պատ­ճառ ու­նի։

***
Եվ որ­քան կու­զեք
ա­ղավ­նի­ներ
բաց թո­ղեք,

միևնույն է,
խա­ղա­ղու­թյու­նը
բե­րում են
ար­ծիվ­նե­րը։


***

Հե­տո
կսկ­սենք
ա­վե­լի խիստ
կա­րո­տել,

և հու­շե­րը
կա­մաց-կա­մաց
կվե­րած­վեն
նոր ու չա­վարտ­վող
պա­տե­րազ­մի...

(Մենք հո­ղի տակ ծո­վից ծով հայ­րե­նիք ու­նենք)։


***
...Ու կծն­վեն
մա­նուկ­ներ,
ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ
դի­մագ­ծե­րով։

***
...Ես տե­սել եմ ինչ­պես է քա­ղա­քը մր­սում,
երբ հո­ղը սկ­սում է տա­քա­նալ ցա­վից...

Մենք երկ­րի մարդ չենք,
մենք էրգ­րի մարդ ենք։