Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՊՐԵԼ, ԱՐԱՐԵԼ...ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ԿԻՍԱՏ ԳՈՐԾԸ

Լուսինե Շադյան

Ստեփանակերտի Անդրեյ Սախարովի անվան հ. 8 հոսքային դպրոցում սեպտեմբերի 27-ին կազմակերպված հուշ-ցերեկույթը նվիրված էր Արցախյան 3-րդ պատերազմում անմահացած  16 շրջանավարտներին:

Ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ՊԲ բարձրաստիճան սպաներ, մայրաքաղաքի դպրոցների տնօրեններ, զինղեկներ, հերոսների հարազատներ, ընկերներ: Միջոցառումը մեկնարկեց Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոսներին նվիրված հուշատախտակի պատվանդանին ծաղիկների խոնարհումով:
-2020 թվականի սեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի հիշողության ու պայքարի տարեգրության  ծանր ու ողբերգական էջերից մեկն է: Ժամն է արդեն, որպեսզի կերտենք նոր արշալույսներ,- ասաց դպրոցի տնօրեն Լյովա Գևորգյանը:
Ելույթ ունեցավ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը.
-Մեր տղաների կորուստն անդառնալի է: Մենք պետք է ապրենք, արարենք, պետք է կարողանանք արժանապատիվ շարունակել մեր նահատակների գործը: Փառք ու պատիվ մեր բյուրավոր նահատակներին:
Միքայել Խաչատրյանի հայրն հպարտությամբ է խոսում հերոս որդու մասին և մխիթարվում  Աստծով: Հոր բնութագրմամբ` խոհեմ էր Միքայելը, ուշիմ, բազմակողմանի զարգացած, ծնողասեր: 2020 թվականի հուլիսին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Ջրականում՝ որպես հրետանային մարտկոցի հրամանատար-հաշվարկող: Շատ էր սիրում ֆուտբոլը, ուներ նաև ֆիլմի մշակված սցենար, որն այդպես էլ չնկարահանվեց:
Միջոցառումն ընդմիջվում էր հերոսների հարազատ կրթօջախի սաների ասմունքով ու երաժշտական կատարումներով:
Ուսուցիչներն ու համադասարանցիները սրտերում վառ են պահում նահատակված հայորդիների հիշատակը: