Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ ՄԵՐ ՄԵՋ ՄԵՐ ԱՌՈՂՋ ՀԱՏԻԿԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գրա­կա­նա­գետ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Դա­վիթ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱ­ՆԸ հեր­թա­կան ան­գամ այ­ցե­լել էր Ար­ցախ և մի հան­դիպ­ման ժա­մա­նակ կիս­վել իր մտո­րում­նե­րով: Ըն­թեր­ցող­նե­րին ներ­կա­յաց­նենք դրանք:

- Վեր­ջին տա­սը տա­րում շատ կապ­ված եմ ե­ղել Ար­ցա­խի հետ: Տա­րին մեկ տա­սը օ­րով գա­լիս ու­սու­ցիչ էի վե­րա­պատ­րաս­տում: Այ­նու­հետև տա­րին չորս ան­գամ գա­լիս էինք խմ­բով, զո­րա­մա­սեր այ­ցե­լում, դա­սա­խո­սու­թյուն­ներ կար­դում: Այս կա­պը, ծա­նո­թու­թյու­նը, մտեր­մու­թյու­նը շատ թանկ են ինձ հա­մար: Այս ան­գամ ե­կա, որ իմ աչ­քով տես­նեմ` ինչ է կա­տար­վել, իմ ա­կան­ջով լսեմ մարդ­կանց: Լրատ­վու­թյու­նը կեղ­ծիք է, այն, ին­չը աս­վում է. մե­կը չա­փա­զանց­նում է, մյու­սը` քո­ղար­կում, ճշ­մար­տու­թյու­նը կոր­չում է ա­րան­քում: Մենք պարտ­վե­ցինք, ո­րով­հետև հե­ռա­ցել ենք ճշ­մար­տու­թյու­նից:
Թուր­քը մեր թշ­նա­մին է, նա ա­մեն ինչ կա­նի մեզ ոչն­չաց­նե­լու հա­մար: Ա­սում ենք` մեզ հետ դա­ժան վար­վեց: Ա­վե­լի դա­ժան է վար­վե­լու, ո­րով­հետև ձեռ­քին հնա­րա­վո­րու­թյուն կա: Իսկ մե՞նք ինչ ենք ա­նում. ա՜յս հար­ցը պետք է դնենք, ա՜յս մա­սին պետք է խո­սենք:
19-րդ դա­րում ՙՄշակ՚-ի հայտ­նի խմ­բա­գիր Գրի­գոր Արծ­րու­նին գրում էր, որ հա­յու­թյունն ան­պայ­ման կհաղ­թի Թուր­քիա­յին, ո­րով­հետև թուր­քը հե­տամ­նաց է, հա­յը` զար­գա­ցած, որ զար­գա­ցա­ծու­թյու­նը կհաղ­թի հե­տամ­նա­ցու­թյա­նը: Նա էլ այդ­պես խա­բեց մեզ: Այդ­պի­սի բան չկա, հե­տամ­նա­ցու­թյունն էլ վիթ­խա­րի ուժ է:
Ե­ղավ 15 թի­վը: Ե­կանք հա­սանք այս օր­վան: Այդ ա­մե­նի մեջ մենք մեր ա­նե­լի­քը պետք է ճշ­տենք: Ո­գե­ղեն Չա­րեն­ցը, մեր մե­ծե­րը այս հար­ցը միշտ դնում էին ի­րենց ա­ռաջ` ով ենք մենք, որ­տե­ղից ենք գա­լիս և ուր ենք գնում: Մենք ի­րար խա­բե­լով, ի­րար կեղ­ծիք մա­տա­կա­րա­րե­լով ապ­րում ենք:
Է­սօր Թուր­քիա­յի հետ կա­տակ ա­նել չես կա­րող, դար­ձել է 83 մի­լիոն: Թուր­քիան աշ­խար­հի ա­մե­նա­զար­գա­ցած եր­կր­նե­րից է: Մենք ար­դեն գործ ու­նենք երկ­կող­մա­նի հրե­շի հետ, էն կո­կոր­դի­լո­սի բե­րա­նը բաց ա­րած Ադր­բե­ջանն էլ` էս կող­մից: Սա խոր­հր­դա­յին ժա­մա­նակ մե­զա­նից ա­վել էր 1,5 մի­լիո­նով, այ­սօր, ըստ նրանց հայ­տա­րա­րու­թյան, ի­րենց երկ­րում դար­ձել են 10 մի­լիոն: Մենք, ի­րար խա­բե­լով, է­լի մեր ճիշտ թի­վը չենք ա­սում: Եվ ու­րախ-ու­րախ հայ­տա­րա­րում ենք` տղաս Փա­րի­զում է, աղ­ջիկս Կա­նա­դա­յում է…
Ծանր ժա­մա­նակ­ներ ենք ապ­րում և պետք է շատ ա­ռա­ջըն­թա­ցի ծրագ­րեր մշա­կենք: Մեր սե­րունդ­նե­րը պետք է ի­մա­նան` ին­չի հա­մար են կրթ­վում, այդ գի­տե­լի­քով ուր են գնում: Սա հույժ կարևոր ե­լա­կե­տա­յին վի­ճակ է, ո­րը մենք պետք է քն­նար­կենք ա­ռանց ի­րար խա­բե­լու, ա­ռանց ի­րա­րից քաշ­վե­լու: Մենք եր­բեմն ա­մա­չում ենք մեկս մյու­սից և իբր քա­ղա­քա­վա­րի ենք, մեղմ ենք խո­սում: Հա­մո Սա­հյա­նի պես հս­կան ա­սում էր.
Ո՛ւր էր թե ան­դուն­դի եզ­րին լի­նեինք,
Մենք ան­դուն­դի հա­տա­կում ենք…
Աշ­խար­հի զար­գա­ցում­նե­րը տե­սեք. կող­քի ժո­ղո­վուրդ­նե­րը ո՛ւր են հա­սել, մե՜նք ուր ենք:
Այս տխուր մտո­րում­ներն ու­ղեկ­ցում էին ինձ, և ե­կա Ար­ցախ՝ տա­սը տար­վա իմ տե­սա­ծը, զգա­ցա­ծը, փոր­ձը, ի­մա­ցու­թյու­նը պա­տե­րազ­մից հե­տո ստու­գե­լու: Փա՜ռք Աստ­ծո, որ դեռ այս­քա­նը կա.
Հա­մո Սա­հյա­նի տո­ղե­րը վեր­ջերս հի­շում եմ հա­ճա­խա­կի.
Թող Աստ­ված ե­ղա­ծը պա­հի,
Եվ հե­տո ինչ էլ պա­տա­հի,
Ձյու­ներդ հա­յե­րեն են լա­լու,
Գա­րունդ հա­յե­րեն է գա­լու,
Հա­յե­րեն են գա­լու դա­րերդ:
Այս­պի­սի մի վի­ճա­կում Ե­ղի­շե Չա­րեն­ցը գրեց ՙԵր­կիր Նաի­րի՚ վե­պը: 20 թիվ, հոկ­տեմ­բեր, Կար­սի ան­կում, խայ­տա­ռակ վի­ճակ, փա­խե­փախ, ներ­քին զոր­քը պա­ռակտ­ված, բոլշևիկ­նե­րը թռու­ցիկ­ներ էին տա­րա­ծել, թե ժա­մա­նա­կա­կից թուր­քի վրա մի կրա­կեք, նրանք մեր եղ­բայր­ներն են, միա­սին սո­ցիա­լիզմ ենք կա­ռու­ցե­լու, ա­զա­տագ­րե­լու ենք աշ­խար­հը, հե­ղա­փո­խա­կան են: Լե­նինն ու Ա­թա­թուր­քը ի­րար հետ համ­բուր­վում էին, Լե­նի­նը ոս­կի էր ու­ղար­կում, զենք, զին­վո­րա­կան­ներ նրանց վե­րա­պատ­րաս­տե­լու հա­մար:

Չա­րեն­ցը ին­չո՞ւ գրեց ՙԵր­կիր Նաի­րի՚ վե­պը: Այս­տեղ մի շատ լուրջ հար­ցի ձևա­կեր­պում կա: Գլուխ­նե­րից մե­կում ա­սում է, որ ինչ­քան էլ թանկ լի­նի հան­գու­ցյա­լը, նրան պետք է հանձ­նել հո­ղին, ո­րով­հետև որ մնաց, ա­վե­լի վատ է լի­նե­լու: Չա­րեն­ցի ա­սածն ի՞նչ էր. Կարսն իր քա­ղա­քը, ծնն­դա­վայրն էր: Ա­սաց` մենք այդ վի­ճա­կից պետք է դուրս գանք ապ­րե­լու ու­ղի­նե­րը գտ­նե­լով: Այն ա­մե­նը, ինչ կա­տար­վեց, մեծ ող­բեր­գու­թյուն է, բայց սրա­նով կյան­քը չի ա­վարտ­վում: Պետք է ապ­րենք, շա­րու­նա­կենք, վե­րա­կան­գն­վենք և չմո­ռա­նանք մեր ե­րա­զանք­նե­րը:
Նույն զգա­ցո­ղու­թյունն ինձ հա­մա­կել է այս օ­րե­րին, այս պար­տու­թյու­նից հե­տո:
2005թ. մի խմ­բով ո­րո­շե­ցինք Չա­րեն­ցի ծնն­դյան օ­րը նշել իր ծնն­դա­վայ­րում` Կարս քա­ղա­քում: Այ­ցե­լե­ցինք 10-րդ դա­րի մեր շքե­ղա­շուք մայ­րա­քա­ղաք Ա­նի: Նա­յում էի Ա­նիին դար­պաս­նե­րից, պա­րիսպ­նե­րից սկ­սած, հա­զար ու մի ե­կե­ղե­ցի­նե­րով, ա­վեր­ված, քանդ­ված և մտա­ծում էի` մենք այս վիթ­խա­րի քա­ղա­քակր­թու­թյան, այդ բարձր մշա­կույ­թի տերն ենք ե­ղել, հի­մա այս ո՛ւր ենք հա­սել: Ա­սածս այն է, որ ազ­գի գո­յատևման գլ­խա­վոր նա­խա­պայ­ման­նե­րից մե­կը իր մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի շուրջ հա­մախ­մբ­վելն է: Մշա­կույթ ա­սա­ծը ա­ռա­ջին հեր­թին մեր մայր լե­զուն է, ազ­գա­յին ար­ժեք­ներն են: Մենք այ­սօր դար­ձել ենք մի տե­սակ օ­տա­րա­մոլ, օ­տա­րա­սեր, ա­մեն մեկն ինչ-որ մի ծրագ­րի մեջ մտած միայն փախ­չի, միայն շեղ­վի, ազ­գա­յի­նը ու­րա­նա ինչ-որ տեղ: Չէ, այս­պես որ գնա, մենք ե­ղածն էլ կկորց­նենք: Ան­ցյալ տա­րի ամ­ռա­նը հե­ռուս­տա­տե­սու­թյամբ ՙպա­տե­րազմ՚ ե­ղավ ԻԻ ԿԳՄՍ նա­խա­րա­րի ներդ­րած չա­փո­րո­շիչ­նե­րի կա­պակ­ցու­թյամբ: Խայ­տա­ռա­կու­թյուն: Մենք այդ ժա­մա­նակ կորց­րինք մեր ո­գին: Ո­գին կորց­նե­լուց հե­տո մար­մի­նը հեշտ է կորց­նե­լը: Իսկ դա պա­հո­ղը մշա­կույ­թը, ազ­գա­յին ար­ժեք­ներն են:
Մենք ու­նենք ըն­տիր ժո­ղո­վուրդ, բնա­բուխ, խոր­քից ե­կող ինչ-որ բան կա նրա մեջ: Բայց այն­քա՛ն հեշտ է ժո­ղովր­դին ամ­բոխ դարձ­նե­լը... Այս 30 տա­րում այն­քա՛ն հե­ղա­փո­խու­թյուն տե­սանք: Դրա հա­մար ա­մեն խո­սո­ղի հետևից պետք չէ գնալ, ի­մաս­տա­վո­րել է պետք, տես­նել հե­ռան­կարն ինչ է, ինչ է լի­նե­լու քայ­լե­րի հաշ­վար­կը: Կեղ­ծի­քից, խա­բեու­թյու­նից, խար­դախ­նե­րից պի­տի ա­զատ­վենք: Իսկ խար­դախ­նե­րին ճա­նա­պարհ բե­րե­լը շատ հեշտ է. ինչ թեթև է, ա­վե­լի հեշտ է վերև բարձ­րա­նում, ծանրն է, որ ներքևում է մնում: Այս­պի­սի պայ­ման­նե­րում էր, որ Չա­րենցն իր ծանր կյան­քի ճա­նա­պար­հի մի դր­վա­գում գրեց.
Դժ­վար է ու­ղին նաի­րյան եր­գի,
Ինչ­պես տա­րա­գիր իր ժո­ղովր­դի
Եր­թը հաս­նե­լու հայ­րե­նի եր­կիր:
Եր­գը, ար­վես­տը, ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը, ժո­ղովր­դի ճա­կա­տա­գի­րը...
Այս­պես էր, և հե­րոս­ներ էին այդ սերն­դի մար­դիկ` Չա­րեն­ցը, Բա­կուն­ցը, Մա­հա­րին, բայց նրանց կող­քին դա­վա­ճան­ներ էլ կա­յին, խար­դախ­ներ ու ստոր­ներ: Եվ նրանք պար­տու­թյան մատ­նե­ցին այդ հզոր­նե­րին, հայ­րե­նի­քի այդ նվի­րյալ­նե­րին: Այս­տեղ կորց­րե­ցինք մի շերտ: 15-ին կորց­րել ենք մեր սե­րուց­քը` Վա­րու­ժան, Զոհ­րապ, չթ­վար­կենք... 15 թի­վը զտեց, 37 թի­վը զտեց, լա­վե­րին տա­րան, տա­կը տա­կանքն է մնում, ծա­ռա­յա­միտ­նե­րի սե­րունդ­նե­րը մնա­ցին: Կա­մաց-կա­մաց ազ­գը մաք­րա­գործ­վեց, և 88-ի մեր արթ­նա­ցու­մը` հայ­րե­նիք, Ար­ցախ և այլն, այդ գա­ղա­փա­րի, այդ ո­գու մարմ­նա­վո­րումն էր: Այդ­պես արթ­նա­ցավ ժո­ղո­վուր­դը և տա­րավ իր հաղ­թա­նա­կը` Ար­ցա­խի ա­զա­տագ­րում: Այդ ինչ­պե՞ս այդ ժո­ղո­վուր­դը էն թվին ա­զա­տագ­րեց, պահ­պա­նեց, ու­ժե­ղա­ցավ, ե­կավ 26 տա­րի հե­տո նույն հա­ջո­ղու­թյամբ պարտ­վեց: Ու­րեմն, ո­գին մա­րեց, գա­ղա­փա­րը մա­րեց, էն ղե­կա­վար ու­ժը, որ պի­տի ա­ռաջ­նոր­դեր ու ժո­ղովր­դին ճիշտ ճա­նա­պար­հով տա­ներ, կո­րավ: Մենք հի­մա ծանր կա­ցու­թյան մեջ ենք, բայց պի­տի ել­քը գտ­նենք, հո­գե­պես ամ­րապ­նդ­վենք, եր­բեք չթե­րագ­նա­հա­տենք մեր թշ­նա­մուն, ոչ էլ մեզ թե­րագ­նա­հա­տենք. ինք­նաոչն­չաց­ման բար­դույթն էլ մի բան չէ: Բայց մեր մեջ բարձ­րաց­նենք այն ա­ռողջ հա­տի­կը, ճիշ­տը, ազ­նի­վը, շի­տա­կը, ու­ժե­ղը, ո­րը մեզ կա­ռաջ­նոր­դի դե­պի մեր նպա­տակ­նե­րը: