[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Ան­նա ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՙԱն­տո­նիա Արս­լան հայ-ի­տա­լա­կան կր­թա­հա­մա­լիր՚ հիմ­նադ­րամն ստեղծ­վել է Ար­ցա­խում մի­ջազ­գա­յին չա­փո­րո­շիչ­նե­րին հա­մա­պա­տաս­խան նա­խադպ­րո­ցա­կան, հան­րակր­թա­կան, ա­վագ և նախ­նա­կան մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյուն կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով։

Կր­թօ­ջա­խի գլ­խա­վոր տնօ­րեն Տաթևիկ Զա­քա­րյա­նի խոս­քով՝ հայ-ի­տա­լա­կան կր­թա­հա­մա­լիր ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը քն­նարկ­վել է մոտ եր­կու տա­րի ա­ռաջ, երբ ի­տա­լաբ­նակ հա­յազ­գի ան­վա­նի գրող Ան­տո­նիա Արս­լա­նը, պրո­ֆե­սոր Շվոն Նաշ-Մար­շալն ու ՙՔրիս­տո­նյա­նե­րը կա­րի­քի մեջ՚ հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Ռի­տա Մաhդես­սիա­նը ժա­մա­նել էին Ար­ցախ և ծա­նո­թա­ցել ար­հես­տա­գոր­ծա­կան կր­թու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին՝ ա­ռա­ջար­կե­լով ի­րենց ա­ջակ­ցու­թյու­նը։ Ու­սում­նա­սի­րե­լով Շու­շիի Եզ­նիկ Մո­զյան ու Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րան­նե­րը՝ եզ­րա­հան­գե­ցին, որ վեր­ջի­նում ներդ­րում­նե­րի ա­վե­լի մեծ անհ­րա­ժեշ­տու­թյուն է զգաց­վում։ Ան­ցած տար­վա ամ­ռա­նը ի­տա­լա­ցի վար­պետ­նե­րի, ՙՍԻ ԱՅ Էն ԷՖ Ար­ցախ՚ բա­րե­գոր­ծա­կան և ՙՔրիս­տո­նյա­նե­րը կա­րի­քի մեջ՚ հիմ­նադ­րամ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ո­րոշ­վեց մե­քե­նա­սար­քա­վո­րում­նե­րով հա­մալ­րել Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նը։ Ի­տա­լիա­յից ա­վե­լի քան 18 մլն դրա­մի սար­քա­վո­րում­ներ` նա­խա­տես­ված փայ­տամ­շակ­ման և կա­րի ար­տադ­րու­թյան հա­մար, ու­ղարկ­վե­ցին ու­սում­նա­րան, որ­տեղ նոր ար­հես­տա­նոց է կա­ռուց­վել։
-Ի­տա­լա­ցի վար­պետ­ներն ան­ցած տա­րի պետք է ժա­մա­նեին Ար­ցախ՝ դա­սա­վան­դե­լու։ Սա­կայն հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով նրանց այցն ու­շա­ցավ, իսկ պա­տե­րազ­մի հետևան­քով ժա­մա­նա­կա­վո­րա­պես չե­ղարկ­վեց։ Բայց ա­մե­նա­կարևորն ու հու­սադ­րողն այն էր, որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նրանք ա­նընդ­հատ կապ­վում և հե­տաքր­քր­վում էին, թե ինչ ձևա­չա­փով են շա­րու­նա­կե­լու հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։ Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում նրանք ա­վե­լի կապ­վե­ցին Ար­ցա­խին, իսկ մեզ ոգևո­րել է, որ նրանք շա­րու­նա­կում են մեր հայ­րե­նի­քի հետ կապ­ված ի­րենց ծրագ­րե­րը,-ման­րա­մաս­նեց տնօ­րե­նը։
Տ. Զա­քա­րյա­նը նշեց, որ ԱՀ Կա­ռա­վա­րու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում ո­րոշ­վեց` լու­ծա­րել Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նը և Մ. Մաշ­տո­ցի ան­վան հա­մար 4 հիմ­նա­կան դպ­րո­ցը, իսկ շեն­քը`առ­կա ար­հես­տա­նոց­նե­րով, հան­դի­սա­ցավ այն հիմ­քը, ո­րից հնա­րա­վոր էր սկ­սել։ Ըստ այդմ՝ այս կր­թօ­ջախ­նե­րի ու­սա­նող­ներն ու ա­շա­կերտ­նե­րը տե­ղա­փոխ­վել են ՙԱն­տո­նիա Արս­լան հայ-ի­տա­լա­կան կր­թա­հա­մա­լիր՚ հիմ­նադ­րամ և ստա­նա­լու են ա­վար­տա­կան փաս­տա­թուղթ։ Կր­թօ­ջախն ու­նի 550 ա­շա­կերտ և ու­սա­նող։ Անդ­րա­դառ­նա­լով նոր կր­թօ­ջա­խի ա­ռանձ­նա­հատ­կու­թյա­նը`Տ. Զա­քա­րյանն ա­սաց, որ Ար­ցա­խում այ­սօր նա­խադպ­րո­ցա­կան և կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում առ­կա են խն­դիր­ներ, ո­րոն­ցից զերծ մնա­լով, միա­ժա­մա­նակ ի­րենց գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ա­ռաջ­նորդ­վում են ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րը հաշ­վի առ­նե­լով և ճիշտ կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ։
-ՙԱն­տո­նիա Արս­լան հայ-ի­տա­լա­կան կր­թա­հա­մա­լիր՚ հիմ­նադ­րա­մի ռազ­մա­վա­րա­կան խն­դի­րը՝ Ար­ցա­խում մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան նա­խադպ­րո­ցա­կան, հան­րակր­թա­կան, ա­վագ, նախ­նա­կան մաս­նա­գի­տա­կան (ար­հես­տա­գոր­ծա­կան), մի­ջին մաս­նա­գի­տա­կան և բարձ­րա­գույն կր­թու­թյան կազ­մա­կեր­պումն է, ինչ­պես նաև լրա­ցու­ցիչ կր­թա­կան ծրագ­րե­րով մաս­նա­գետ­նե­րի ո­րա­կա­վո­րու­մը, ո­րա­կա­վոր­ման բարձ­րա­ցու­մը և վե­րաո­րա­կա­վո­րու­մը, նախ­նա­կան մաս­նա­գի­տա­կան (ար­հես­տա­գոր­ծա­կան) և մի­ջին մաս­նա­գի­տա­կան հայ-ի­տա­լա­կան կր­թա­կան ծրագ­րե­րի հա­մա­տե­ղու­մը, Ար­ցա­խի աշ­խա­տա­շու­կա­յի ա­պա­հո­վու­մը բարձ­րա­կարգ մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյամբ ար­հես­տա­գործ վար­պետ­նե­րով և այլ հան­րօ­գուտ նա­խագ­ծեր ու ծրագ­րեր նա­խա­ձեռ­նե­լը, ի­րա­կա­նաց­նելն է։ Այդ ռազ­մա­վա­րա­կան խնդ­րին լու­ծում տա­լու հա­մար ի­տա­լա­ցի մաս­նա­գետ­նե­րը պետք է շու­տով ժա­մա­նեն Ար­ցախ, ով­քեր դա­սա­վան­դե­լու են կա­րի ար­տադ­րու­թյան տեխ­նո­լո­գիա, փայ­տամ­շակ­ման ար­տադ­րու­թյուն­նե­րի սար­քա­վո­րում­նե­րի շա­հա­գոր­ծում և տեխ­նո­լո­գիա, խո­հա­րա­րա­կան գործ, հան­րա­յին սնն­դի մա­տու­ցում ու ռա­դիոէ­լէկտ­րո­նա­յին մի­ջոց­նե­րի տեխ­նի­կա­կան սպա­սար­կում և նո­րո­գում բա­ժին­նե­րում։ Այս­պի­սով տե­ղում կվե­րա­պատ­րաս­տեն նաև մեր վար­պետ­նե­րին,-ա­սաց տնօ­րե­նը՝ նշե­լով, որ ծրագ­րում են նրանց ընդ­գր­կել ար­տադ­րա­կան գոր­ծըն­թա­ցի մեջ և վճա­րել լրա­ցու­ցիչ աշ­խա­տա­վարձ։
Եզ­րա­փա­կե­լով խոս­քը՝ Տ. Զա­քա­րյա­նը նշեց, որ ՙԱն­տո­նիա Արս­լան հայ-ի­տա­լա­կան կր­թա­հա­մա­լիր՚ հիմ­նադ­րա­մի նպա­տակ­նե­րից է նաև ի­տա­լա­կան կտոր­նե­րով տե­ղա­կան ար­տադ­րանք ու­նե­նա­լը, ինչ­պես նաև՝ Ար­ցա­խի տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը նպաս­տե­լը, ար­ցախ­ցուն հնա­րա­վո­րու­թյուն տա­լը՝ հա­սա­նե­լի գնե­րով, ո­րա­կյալ ու տե­ղա­կան ար­տադ­րանք ստա­նա­լու։ Ստա­ցած շա­հույ­թը բա­ցա­ռա­պես հիմ­նադ­րա­մի որ­դեգ­րած նպա­տակ­նե­րին կծա­ռա­յի։