[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐ­ԿԻՐ ՍԻ­ՐԵ­ԼԸ ՉԻ­ՆԱ­ՑԻ­ՆԵ­ՐԻ ՎԱ­ՂԵ­ՄԻ Ա­ՎԱՆ­ԴՈՒՅԹՆ Է

ՙՈ­գի-Նաի­րի՚ գե­ղար­վես­տի կենտ­րո­նը թարգ­մա­նա­կան  հրա­տա­րակ­չա­կան ծրագ­րով այս տա­րի հայ ըն­թեր­ցո­ղին է ներ­կա­յաց­րել  ՙՉի­նա­կան մտ­քի և մշա­կույ­թի  հիմ­նա­կան հաս­կա­ցու­թյուն­ներ՚ հան­րա­գի­տա­րա­նա­յին մա­տե­նա­շա­րի 8-րդ հա­տո­րը։ Մա­տե­նա­շարն ան­նա­խա­դեպ ու բազ­մա­ծա­վալ  մի աշ­խա­տու­թյուն է, ո­րը կգ­րա­վի բո­լոր նրանց ու­շադ­րու­թյու­նը, ով­քեր ցան­կա­նում են բա­ցա­հայ­տել չի­նա­կան ժա­ռան­գու­թյան նշա­նա­կու­թյու­նը հա­մաշ­խար­հա­յին  քա­ղա­քակր­թու­թյան  մեջ։ 8-րդ հա­տո­րը անգ­լե­րե­նից թարգ­մա­նել է Աստ­ղիկ Ա­թա­բե­կյա­նը։  Իսկ գր­քի հրա­տա­րա­կու­թյունն ի­րա­կա­նաց­վել է ՙՕ­տար լե­զու­նե­րի ու­սուց­ման  և հե­տա­զո­տու­թյուն­նե­րի  հրա­տա­րակ­չու­թյան՚  (Պե­կին, Չի­նաս­տան) ա­ջակ­ցու­թյամբ։ Հրա­տա­րակ­չա­կան խմ­բա­գիրն է ՙՈ­գի- Նաի­րի՚ գե­ղար­վես­տի կենտ­րո­նի տնօ­րեն, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Հրանտ Ա­լեք­սա­նյա­նը։

Չի­նա­կան մտ­քի կարևո­րա­գույն հաս­կա­ցու­թյուն­նե­րից է երկ­րի հան­դեպ սե­րը, ո­րը վա­ղե­մի ա­վան­դույթ է և բո­լո­րի ա­մուր հա­մոզ­մուն­քը։ Ի սկզ­բա­նե այս գա­ղա­փա­րը նշա­նա­կում էր, որ թա­գա­վոր­նե­րը, կա­ռա­վա­րիչ­նե­րը պետք է սի­րեն ի­րենց թա­գա­վո­րու­թյուն­ներն ու ժո­ղովր­դին, ճիշտ այն­պես, ինչ­պես ըն­տա­նիքն են սի­րում։ Հին Չի­նաս­տա­նում ըն­տա­նիքն ու պե­տու­թյու­նը կա­ռուց­ված­քա­յին ա­ռու­մով նույնն էին։ Հե­տա­գա­յում այս հաս­կա­ցու­թյու­նը վե­րած­վեց բա­րո­յա­կան ար­ժե­քի, ո­րը փայ­փա­յում է ողջ ժո­ղո­վուր­դը։ Չի­նա­ցի ազ­գի փի­լի­սո­փա­յու­թյուն­նե­րից է նաև այն, որ պատ­մու­թյան ողջ ըն­թաց­քում խրա­խուս­վել է խա­ղա­ղու­թյունն ու ներ­դաշ­նա­կու­թյու­նը, այլ ոչ թե ու­ժը։ Հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից ի վեր Չի­նաս­տա­նը կարևո­րում է բա­րե­գործ կա­ռա­վա­րու­մը և մեր­ժում բռ­նա­պե­տա­կա­նը։ Ըստ հին չի­նա­ցի­նե­րի` պա­տե­րազ­մի նպա­տակն է կան­խել բռ­նու­թյունն ու վե­րաց­նել չա­րի­քը։ Ե­թե պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է, այն պետք է մղ­վի ար­դա­րու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար։ Այս տե­սա­կե­տը պահ­պան­վել է մինչ օրս։ Երբ գործդ ար­դար է, գոր­ծիր խի­զա­խո­րեն` այս հրա­շա­լի ա­վան­դույ­թը չի­նա­ցի­նե­րը ող­ջու­նում են դեռևս հին ժա­մա­նակ­նե­րից և սահ­մա­նում են, որ ցան­կա­ցած մարդ պետք է պաշտ­պա­նի ար­դա­րու­թյու­նը և սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն կրի։ Այ­սօր այդ­պի­սի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը պաշտ­պան­ված են օ­րեն­քով։
Ներ­դաշ­նա­կու­թյան եզ­րույ­թը բռ­նու­թյա­նը և հա­կա­մար­տու­թյուն­նե­րին դի­մադ­րե­լու և կար­գու­կա­նո­նը պահ­պա­նե­լու չի­նա­կան մշա­կու­թա­յին ար­ժեք է։ Սա կա­ռա­վար­ման մի վի­ճակ է, որ­տեղ կան հա­մա­տեղ գո­յակ­ցու­թյան բա­րեն­պաստ սո­ցիա­լա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, ո­րոնք հիմն­ված են տար­բե­րու­թյուն­նե­րի և բազ­մա­զա­նու­թյան հան­դեպ հար­գան­քի վրա։ Այս­պի­սի հա­սա­րա­կու­թյան մեջ բո­լոր մար­դիկ կա­րող են ա­զա­տու­թյուն տալ ի­րենց տա­ղան­դին ու պատ­շաճ տեղ գտ­նել կար­գու­կա­նոն, ա­ռողջ հա­սա­րա­կա­կան մթ­նո­լորտ ու­նե­ցող հա­մա­տեղ բնա­կու­թյան վայ­րում։ Խա­ղա­ղու­թյու­նը կփթ­թի, երբ լի­նի ներ­դաշ­նա­կու­թյուն, քաո­սը կգե­րիշ­խի, ե­թե փո­խա­դարձ դի­մադ­րու­թյուն լի­նի։
8-րդ հա­տո­րում կար­դում ենք, որ խնա­յե­լը, ո­րը չի­նա­ցի­նե­րի ա­ռա­քի­նու­թյուն­նե­րից է, փի­լի­սո­փա­յա­կան մտ­քի տար­բեր դպ­րոց­նե­րում ու­նի բազ­մա­զան ի­մաստ­ներ։ Կոն­ֆու­ցիա­կան դպ­րո­ցի հա­մա­ձայն` խնա­յո­ղու­թյուն նշա­նա­կում է հրա­ժար­վել շռայ­լու­թյու­նից և վատ­նու­մից։ Շռայ­լու­թյու­նը մարդ­կանց մղում է հարս­տու­թյան ո­րո­նում­նե­րի։ Կա­ռա­վա­րի­չը չպետք է հա­գուրդ տա իր ցան­կու­թյուն­նե­րին` խլե­լով ժո­ղովր­դի հարս­տու­թյու­նը, փո­խա­րե­նը պետք է զսպ­վա­ծու­թյուն դրսևո­րի, որ­պես­զի ա­վե­լորդ բեռ չդ­նի մարդ­կանց ու­սե­րին։
Գր­քում ու­շադ­րու­թյան են ար­ժա­նա­նում նաև մշա­կույ­թի այլևայլ ձևե­րի (գրա­կա­նու­թյան պոե­զիա, ե­րաժշ­տու­թյուն, ծե­սեր) եզ­րույթ­նե­րը։
Գիրքն ա­վարտ­վում է ՙՊատ­վիր ու­սու­ցիչ­նե­րին և հար­գիր կա­նոն­նե­րը՚ եզ­րույ­թով, ո­րը հին չի­նա­կան ա­վան­դա­կան մշա­կույ­թի կարևոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րից է.
ՙԵ­թե ու­զում եք, որ պե­տու­թյու­նը բար­գա­վա­ճի, պետք է հար­գել ու­սու­ցիչ­նե­րին։ Ե­թե պե­տու­թյու­նը քայ­քայ­վի, ու­սու­ցիչ­նե­րին կար­հա­մար­հեն՚։

ՙԱԱ՚