[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍՏՂԱԴԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԲԱՐՁՐ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

ՀՀ ԳԱԱ Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նի տնօ­րեն Ա­րեգ Մի­քա­յե­լյա­նը, փոխ­նա­խա­րար Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նի ու­ղեկ­ցու­թյամբ, Մար­տու­նի քա­ղա­քում էր: Նա Մար­տու­նու Ն. Ստե­փա­նյա­նի ան­վան միջն. հոս­քա­յին դպ­րո­ցում 10-12-րդ դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րի հա­մար հան­դես է ե­կել աստ­ղա­դի­տա­կան դա­սըն­թա­ցով։
Հան­դիպ­մա­նը մաս­նակ­ցում էր Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Ա­նյու­տա Սարգ­սյա­նը։
Ա. Մի­քա­յե­լյանն իր պարտքն է հա­մա­րում գի­տե­լի­քը հասց­նե­լը հե­ռա­վոր գյու­ղեր, հայտ­նա­բե­րել շնոր­հա­շատ ե­րի­տա­սարդ­նե­րի, ա­շա­կերտ­նե­րի, ու­սա­նող­նե­րի և օգ­նել, որ­պես­զի մաս­նա­գի­տա­կան աճ ու­նե­նան։
Ա. Մի­քա­յե­լյա­նը նշեց, որ Ար­ցա­խի դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար ա­մա­ռը Բյու­րա­կա­նում կկազ­մա­կերպ­վի մեկ­շա­բա­թյա ա­մա­ռա­յին ճամ­բար, ո­րին կա­րող են մաս­նակ­ցել լավ սո­վո­րող ա­շա­կերտ­նե­րը, ով­քեր կկա­րո­ղա­նան հանձ­նել հա­մա­պա­տաս­խան քն­նու­թյուն։
Գիտ­նա­կա­նը պա­տաս­խա­նել է ա­շա­կերտ­նե­րի կող­մից բարձ­րաց­ված հար­ցե­րին և հա­վե­լել. ՙԵ­ղեք հետևո­ղա­կան և հաս­տա­տուն քայ­լե­րով գնա­ցեք ձեր նպա­տակ­նե­րի հետևից։ Ինչ էլ ու­զե­նաք դառ­նալ՝ խրա­խու­սե­լի է, բայց ան­պայ­ման ու­նե­ցեք գի­տե­լիք­ներ, աշ­խա­տեք պար­տա­դիր անգ­լե­րեն սո­վո­րել, որ­պես­զի կա­րո­ղա­նաք դուրս գալ մի­ջազ­գա­յին հար­թակ և հա­ջո­ղու­թյուն­ներ գրան­ցել ձեր ընտ­րած ո­լորտ­նե­րում՚։
Հան­դիպ­ման վեր­ջում ա­վե­լի ակ­տիվ և հե­տաք­րք­րա­սեր ա­շա­կերտ­նե­րը Ա. Մի­քա­յե­լյա­նի կող­մից ստա­ցան աստ­ղա­գի­տու­թյան վե­րա­բե­րյալ գր­քեր՝ ի­րենց գի­տե­լիք­նե­րի ու հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի խո­րաց­ման հա­մար։