[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՁԱԿԱԳԻՐ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի նիս­տե­րի դահ­լի­ճում ՙՇու­շի՚ հիմ­նադ­րա­մի տնօ­րեն, ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս, գե­ղան­կա­րիչ Բա­կուր Կա­րա­պե­տյանն օ­րերս հան­դի­պել է Մար­տու­նու շր­ջա­նի դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րի հետ։ Հան­դիպ­մա­նը ներ­կա էին շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Վա­դիմ Դա­նիե­լյա­նը, աշ­խա­տա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի վա­րիչ Ա­նի Խա­չատ­րյա­նը, կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րի­չի պաշ­տո­նա­կա­տար Ան­նա Ա­վա­նե­սյա­նը։
45 գր­քի և 12 ֆիլ­մի հե­ղի­նակ Բ. Կա­րա­պե­տյա­նի գոր­ծե­րի մեծ մա­սը նվիր­ված է Ար­ցա­խին։ Ինչ­պես ար­ձա­կա­գիրն է նշում, այ­սօր, ա­վե­լի, քան երբևէ, կարևոր է պատ­մա­կան փաս­տե­րին ու դեպ­քե­րին անդ­րա­դառ­նա­լը, քա­նի որ ա­ռանց ան­ցյա­լի, ա­ռանց հի­շո­ղու­թյան չի կա­րող լի­նել ներ­կա ու ա­պա­գա։
ՙԱյ­սօր­վա Ար­ցա­խի կա­ցու­թյունն ինձ հու­շեց, որ ես պետք է լի­նեմ այս­տեղ, այ­ցե­լեմ շր­ջան­ներ, հան­դի­պեմ մարդ­կանց, լսեմ նրանց մտա­հո­գու­թյուն­նե­րը՚,- նշեց ար­ձա­կա­գի­րը։
Ներ­կա­յաց­նե­լով երկ­րի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը, Բ. Կա­րա­պե­տյանն ըն­դգ­ծեց, որ հան­րու­թյան մեջ պետք է ար­մա­տա­վոր­վի այն միտ­քը, որ յու­րա­քան­չյու­րի շա­հը հա­մընդ­հա­նու­րի և պե­տա­կա­նու­թյան շա­հի մեջ է։
ՙՄար­դու հարս­տու­թյու­նը, կա­րո­ղու­թյու­նը, ա­ռա­վե­լու­թյունն ու­ղեղն է։ Պետք է կա­րո­ղա­նալ դա ճիշտ գնա­հա­տել և ճիշտ տե­ղում օգ­տա­գոր­ծել։ Այս ուղ­ղու­թյամբ մենք թե­րու­թյուն­ներ շատ ու­նենք, մեր հան­րու­թյու­նը չի գնա­հա­տում միտ­քը, գա­ղա­փա­րը։ Պետք է կարևո­րել մտա­վո­րա­կա­նի ազ­գա­յին, հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյու­նը, քա­նի որ դա է պե­տու­թյան հզո­րու­թյան հիմ­քը։ Շատ վտան­գա­վոր է այս պա­հին մաս­նատ­վե­լը, տար­բեր խմ­բե­րի բա­ժան­վե­լը։ Մենք պետք է պայ­քա­րենք հա­նուն միաս­նու­թյան, որ­պես­զի կա­րո­ղա­նանք պա­հել ու­նե­ցա­ծը՚,- ա­սաց Բ. Կա­րա­պե­տյա­նը։
Պատ­մու­թյուն­նե­րը գրել հա­վաս­տի, որ­պես­զի 1-2 հա­րյու­րա­մյակ հե­տո էլ հա­վաս­տի պատ­մու­թյուն ու­նե­նան մեր սե­րունդ­նե­րը, պատ­մու­թյունն ի­րա­կան դեպ­քե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի շա­րադ­րա՞նք է, թե՞ քա­ղա­քա­կա­նու­թյուն, ին­չու՞ դպ­րո­ցա­կան դա­սագր­քե­րում քիչ է ներ­կա­յաց­ված Ար­ցա­խի պատ­մու­թյու­նը. ու­սու­ցիչ­նե­րի բարձ­րաց­րած այս հար­ցե­րին ու մտա­հո­գու­թյուն­նե­րին ի պա­տաս­խան ար­ձա­կա­գի­րը ներ­կա­յաց­րել է իր մո­տե­ցում­նե­րը։
Հան­դիպ­ման վեր­ջում Բա­կուր Կա­րա­պե­տյա­նը Մար­տու­նու կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նին նվի­րեց իր գր­քե­րից։