[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՆԳԱՄԱՐՏԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Այսօր` հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան մարզադաշտում եզրափակվեցին Արցախի դպրոցների 8-9-րդ դասարանների տղաների միջև անցկացվող ռազմականացված հնգամարտի հանրապետական մրցումները:

Ստեփանակերտ քաղաքի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջանների հավաքական թիմերն իրենց ուժերն են չափել նռնակի նետում, վազք 100մ, 1000մ, վերելք ուժով, ռազմականացված կրոսավազք մրցաձևերում:
Երկօրյա մրցումների արդյունքներով մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. 1-ին տեղում Ստեփանակերտի հավաքականն է, 2-րդ տեղում` Մարտունու, 3-րդ տեղում` Ասկերանի:
Որոշվել են նաև բոլոր մրցաձևերի արդյունքներով անհատական հաշվարկով մրցանակային 1-3-րդ տեղեր գրաված մասնակիցները:
1-ին տեղում Ստեփանակերտի հավաքականի անդամ Էրիկ Բաղդասարովն է /հ. 5 դպրոց/, 2-րդ տեղում` Մարտունու շրջանի հավաքականից Սոս գյուղի դպրոցական Ալեքս Ալեքսանյանը, 3-րդ տեղում է Ստեփանակերտից Հարութ Պողոսյանը /հ. 2 դպրոց/:
Ըստ մրցաձևերի անհատական հաշվարկով լավագույնները Ստեփանակերտի հավաքականի անդամներն են` 100 մ և 1000 մ վազքում` Հայկ Հարությունյանը, նռնակի նետում մրցաձևից` Էրիկ Բաղդասարովը, ռազմականացված կրոսավազք և վերելք ուժով մրցաձևերում` Հարութ Պողոսյանը:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը և անհատական հաշվարկով լավագույնները պարգևատրվել են ԱՀ ԿԳՄՍՆ պատվոգրով, դրամական մրցանակով, հուշանվերով, ինչպես նաև արժանացան ԱՀ ՊԲ պարգևների: