[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԽԱԹԱՐԵՑ ԸՆԹԱՑՔԸ, ԲԱՅՑ ՈՉ ՆՊԱՏԱԿԸ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Երբ Ար­ցա­խյան ե­րրորդ պա­տե­րազ­մից հե­տո օ­րա­կար­գա­յին էր Ստե­փա­նա­կեր­տում ֆրան­կո­ֆո­նիա­յի մշա­կու­թա­յին յու­րօ­րի­նակ կենտ­րո­նի շի­նա­րա­րու­թյու­նը շա­րու­նա­կել-չշա­րու­նա­կե­լու հար­ցը, ՙՊոլ Է­լյուա­րի տուն ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րեն, ֆրան­սաբ­նակ մեր հայ­րե­նա­կից Ժե­րար Գեր­գե­րյա­նի և նրա հա­մա­խոհ­նե­րի ո­րո­շու­մը միան­շա­նակ էր։ Այժմ Ստե­փա­նա­կեր­տում բաց­վել և գոր­ծում է ՙՊոլ Է­լյուար ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րոն՚-ը, ո­րի հիմ­նադր­ման աշ­խա­տանք­ներն սկս­վել էին ա­վե­լի քան մեկ տա­րի ա­ռաջ։


- Նպա­տակ ու­նեի՝ կի­սատ… Հու­նի­սից ե­կա Ար­ցախ։ Տե­սա, որ Ստե­փա­նա­կեր­տում կյան­քը շա­րու­նակ­վում է։ Քա­ղա­քում վե­րա­ցել է պա­տե­րազ­մի հետ­քը։ Մար­դիկ են տխուր։ Ինձ հիաց­րել է ար­ցախ­ցու կապ­վա­ծու­թյունն իր հո­ղին։ Այս­տեղ մար­դիկ ու­րիշ են՝ ապ­րել ու ա­րա­րել են ու­զում միայն ի­րենց պա­պե­նա­կան հո­ղում։ Պետք է միշտ հի­շել կա­պը նախ­նի­նե­րի հետ,-ա­սում է։
Մեր հայ­րե­նա­կի­ցը ծն­վել է Լի­բա­նա­նում։ Ծնող­նե­րը սե­րում են Կի­լի­կիա­յից։ Լի­բա­նան են գաղ­թել 1915 թվա­կա­նին։ Ժե­րար Գեր­գե­րյա­նը 15 տա­րե­կան էր, երբ ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վե­ցին Ֆրան­սիա։ Ներ­կա­յում նա Փա­րի­զի փաս­տա­բան­նե­րի միու­թյան ան­դամ է։ Ներդ­րում է ու­նե­ցել հա­յան­պաստ բա­նաձևե­րի ըն­դուն­ման գոր­ծում, այդ թվում՝ Եվ­րո­պա­կան Խոր­հր­դա­րա­նի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման մա­սին բա­նաձևի ըն­դուն­ման։ Հե­ղի­նակ է 3 ի­րա­վա­բա­նա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րի։ Մաս­նա­վո­րա­պես նրա վեր­ջին գր­քում՝ ՙԱր­ցախ. Լեռ­նա­յին Ղա­րա­բաղն ի սպաս տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ղու­թյան եւ անվ­տան­գու­թյան՚, ներ­կա­յաց­ված են Ար­ցա­խի հիմ­նա­հար­ցի քա­ղա­քա­կան կար­գա­վոր­մանն ու բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին առ­նչ­վող մի շարք խն­դիր­ներ՝ ար­դի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի, մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի և, մաս­նա­վո­րա­պես, Կո­սո­վո­յի նա­խա­դե­պի հա­մա­տեքս­տում։ Այժմ աշ­խա­տում է 4-րդ ՝ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մում 44-օր մա­քա­ռած Ար­ցա­խին նվիր­ված գր­քի վրա։
Ֆրան­սիա­յից ա­ռաք­ված հու­մա­նի­տար օգ­նու­թյան բե­ռով Ժե­րար Գեր­գե­րյանն ա­ռա­ջին ան­գամ Ար­ցախ այ­ցե­լեց դեռ 1992-1993 թվա­կան­նե­րին։ Պա­տե­րազմ էր։ Ո­րո­շեց տա­րին մեկ-եր­կու ան­գամ գալ։
Ֆրան­սիա­յի հայ­կա­կան հա­մայն­քը Ար­ցա­խի կող­քին էր նաև 44 օր տևած պա­տե­րազ­մի ըն­թաց­քում։ Մեր զրու­ցակ­ցի խոս­քով՝ այժմ էլ բո­լորն են մտա­ծում օգ­նել Ար­ցա­խին, բայց պա­տե­րազ­մից հե­տո ա­նո­րո­շու­թյունն ու հու­սա­խա­բու­թյու­նը գե­րիշ­խող է։


-Ես ե­կա ու հաղ­թա­հա­րել եմ ա­նո­րո­շու­թյան ու հու­սա­խա­բու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը։ Ռազ­մա­վա­րու­թյու­նը պարզ է՝ պետք է մտա­ծել՝ ինչ է պետք Ար­ցա­խին և ինչ է պետք ա­նել, որ ապ­րեց­նենք Ար­ցա­խը,-ըն­դգ­ծեց մեր հայ­րե­նա­կի­ցը։