[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱԽ­ՑԻ ՖՈՒՏ­ԲՈ­ԼԻՍՏ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՋՈ­ՂՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԸ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ Ա­ՌԱՋ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆՈՒՄ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

ՙԼեռ­նա­յին Ար­ցախ՚ ֆուտ­բո­լա­յին ա­կում­բը Հա­յաս­տա­նի ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցում է 5 թի­մով։ Այս մա­սին ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի թղ­թակ­ցին տե­ղե­կաց­րեց ՙԼեռ­նա­յին Ար­ցախ՚ -ի ման­կա­պա­տա­նե­կան դպ­րո­ցի թի­մե­րի պա­տաս­խա­նա­տու, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր մար­զիչ Սար­գիս Ա­ղա­ջա­նյա­նը։

-ՀՀ ա­ռաջ­նու­թյան Ա­ռա­ջին լի­գա­յում Ար­ցա­խի պրո­ֆե­սիո­նալ հա­վա­քա­կա­նը՝ մար­զիչ Ար­տա­շես Ա­դա­մյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, այս պա­հին երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է և Բարձ­րա­գույն խմ­բի ու­ղե­գիր նվա­ճե­լու հա­վակ­նորդ է,-ա­սաց Ս. Ա­ղա­ջա­նյա­նը՝ նշե­լով, որ 2021-2022 թթ. խա­ղաշր­ջա­նի Ա­ռա­ջին խմ­բի ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցում են պրո­ֆե­սիո­նալ հա­վա­քա­կանն ու աղ­ջիկ­նե­րի թի­մը /13-16տա­րե­կան/։
Անդ­րա­դառ­նա­լով աղ­ջիկ­նե­րի թի­մի հա­ջո­ղու­թյուն­նե­րին, մար­զիչն ըն­դգ­ծեց, որ չորս հաղ­թա­նակ են գրան­ցել և ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում են։
Ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցող մյուս ե­րեք թի­մե­րը ման­կա­պա­տա­նե­կան են՝ 1-ին խմ­բում մինչև 17 տա­րե­կան, 2-րդ խմ­բում մինչև 15 և 3-րդ խմ­բում մինչև 13 տա­րե­կան ֆուտ­բո­լիստ­ներ։
-Ման­կա­պա­տա­նե­կան՝ մինչև 17տա­րե­կան պա­տա­նի­նե­րի թի­մը, ան­ցյալ՝ 2020-2021թթ. մր­ցա­շա­րում դար­ձել է ՀՀ պա­տա­նի­նե­րի ֆուտ­բո­լի ա­ռաջ­նու­թյան չեմ­պիոն՝ C խմ­բում։ Իսկ Գեր­մա­նիա­յի Լայպ­ցիգ քա­ղա­քում կա­յա­ցած մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րում եվ­րո­պա­կան 16 եր­կր­նե­րի պա­տա­նի­նե­րի ֆուտ­բո­լի մր­ցույ­թում 2021թ. հու­նի­սին նվա­ճել են երկ­րորդ տե­ղը,- ման­կա­պա­տա­նե­կան թի­մե­րի ձեռք բե­րած հա­ջո­ղու­թյուն­նե­րին անդ­րա­դառ­նա­լով՝ ըն­դգ­ծեց մար­զի­չը։
Ի դեպ, ման­կա­պա­տա­նե­կան այս թի­մի նկատ­մամբ էր թշ­նա­մին վեր­ջերս ա­հա­բեկ­չու­թյուն ի­րա­կա­նաց­րել։
Մարզ­չի հա­ղորդ­մամբ՝ թիմն այս օ­րե­րին մր­ցակ­ցում է ՙՓյու­նիկ՚-ի հետ։
ՀՀ Բարձ­րա­գույն լի­գա­յի ու­ղե­գիր նվա­ճե­լու հա­մար պայ­քա­րում են նաև ՙՈւ­րար­տու՚, ՙՓյու­նիկ՚, ՙԱ­րա­րատ՚, ՙՇի­րակ՚, ՙՍևան՚, ՙՍի­սիան՚, ՙՉա­րեն­ցա­վան՚ ու ՙՀրազ­դան՚, ինչ­պես նաև Երևա­նի տար­բեր ֆուտ­բո­լա­յին դպ­րոց­նե­րի թի­մեր։