Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Արցախցի մարզիկը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում

Աննա Պետրոսյան

 Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որի եզրափակչում հոկտեմբերի 23-ին ոսկե մեդալի համար կպայքարի Հայաստանի ընտրանու չորս մարզիկ, այդ թվում` արցախցի բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանը /57 կգ քաշային կարգ/։ Այս մասին ՙԱզատ Արցախ՚-ին հայտնեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության ներկայացուցիչ Գայանե Մելքումյանը՝ հավելելով, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արցախցի մասնակից Մանվել Պետրոսյանը Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի սաներից է՝ Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն։

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության պատվավոր հորիզոնականի համար պայքարելու են նաև Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Էլիդա Քոչարյանը/ 60 կգ քաշային կարգ/, Օլիմպիական քոլեջը ներկայացնող Հենրիկ Սահակյանը՝ /51 կգ/ և Շիրակի մարզից Հենրիկ Ճղրիկյանը /86 կգ/։
Հայաստանի հավաքականի կազմում եվրոպական առաջնությանը մասնակցել է 15 բռնցքամարտիկ։
Ավելի վաղ, Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկներից Հենրիկ Սահակյանը /51 կգ քաշային կարգ/ 5։0 հաշվով հաղթել էր թուրք բռնցքամարտիկ Չինար Մեհմեթանին։