[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի մասին պատմող ֆիլմը՝ միջազգային կինոփառատոնի հաղթող

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

«Դրախ­տի դար­պա­սը» ֆիլ­մը հաղ­թող է ճա­նաչ­վել Օն­տա­րիո­յի (Կա­նա­դա) մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի 4 ան­վա­նա­կար­գե­րում՝ մի­ջազ­գա­յին խա­ղար­կա­յին ֆիլ­մում՝ «Լա­վա­գույն ձայն», «Լա­վա­գույն ե­րաժշ­տու­թյուն», «Լա­վա­գույն սցե­նար» և «Լա­վա­գույն մի­ջազ­գա­յին ֆիլմ»։ Օն­տա­րիո­յի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի ար­դյունք­ներն ամ­փոփ­վե­ցին հոկ­տեմ­բե­րի 24-ին։ Մեզ հետ զրույ­ցում կի­նո­ռե­ժի­սոր Ջի­վան Ա­վե­տի­սյանն ըն­դգ­ծեց, որ սա ա­ռա­ջին փա­ռա­տո­նը չէ, ո­րում ֆիլ­մը հա­ջո­ղու­թյուն­ներ է ու­նե­ցել:

-Ցան­կա­ցած փա­ռա­տոն կարևոր է ստեղ­ծա­գոր­ծող մար­դու կյան­քում: Ար­վես­տի գոր­ծը լա­վա­գույն գնա­հա­տա­կան­նե­րից մե­կը ստա­նում է փա­ռա­տո­նում: Ու­րա­խա­լի է, որ ֆիլ­մը ցու­ցադր­վում է փա­ռա­տո­նում և հաղ­թում է,- ա­սաց Ջի­վան Ա­վե­տի­սյա­նը՝ նշե­լով, որ կի­նոար­վես­տով, և ոչ միայն, Ար­ցա­խի մա­սին փոր­ձում է պատ­մել ամ­բողջ աշ­խար­հին։
-Կրկ­նա­կի է ու­րա­խու­թյունդ, երբ Ար­ցա­խի մա­սին պատ­մող քո ֆիլմն ընդգրկվում է փա­ռա­տո­նում և մր­ցա­նակ է ստա­նում: Այս ա­մե­նը ուժ և հա­վատ է տա­լիս, որ ա­ռաջ շարժ­վենք և փոր­ձենք Ար­ցա­խը նաև կի­նոար­վես­տով ճա­նա­չե­լի դարձ­նել: Փա­ռա­տո­նում մր­ցա­նա­կի ար­ժա­նա­նա­լը նաև փաս­տում է մեր ճա­նա­պա­հի ճիշտ լի­նե­լը և, որ մեր նպա­տակ­ներն ու մեր աշ­խա­տանք­ներն ա­նի­րա­կան չեն։ Հնա­րա­վոր է ստեղ­ծել ար­վես­տի գործ՝ գե­ղե­ցիկ ֆիլմ, ո­րը կգ­նա­հատ­վի փա­ռա­տո­նե­րում և աշ­խար­հի որևի­ցե ան­կյու­նում. այն կպատ­մի Ար­ցա­խի մա­սին ու մար­դիկ կծա­նո­թա­նան Ար­ցա­խի ժո­ղովր­դին ու խն­դիր­նե­րին,- ա­սաց կի­նո­ռե­ժի­սո­րը։
Նրա հա­ղորդ­մամբ՝ «Դրախ­տի դար­պա­սը» ֆիլ­մի լո­սան­ջե­լե­սյան պրե­միե­րան տե­ղի է ու­նե­ցել սեպ­տեմ­բե­րի 17-ին, ո­րից հե­տո ֆիլ­մը ցու­ցադր­վել է Դետ­րոյ­թում, Նյու Ջեր­սիում, Բոս­տո­նում, Վա­շինգ­տո­նում, նաև Կա­նա­դա­յում՝ Տո­րոն­տո, Մոն­րեալ:
-Մոն­րեա­լում ար­դեն եր­րորդ շա­բաթն է, որ պետք է ցու­ցադր­վի ֆիլ­մը, քա­նի որ ըստ դի­տում­նե­րի թվի՝ երկ­րորդ ան­գամ եր­կա­րաձ­գե­ցին մինչև նո­յեմ­բե­րի 4-ը,- անդ­րա­դառ­նա­լով ֆիլ­մի ար­տա­սահ­մա­նյան ցու­ցադ­րու­թյուն­նե­րին նշեց կի­նո­ռե­ժի­սո­րը՝ ըն­դգ­ծե­լով, որ դրանք ի­րա­կա­նաց­վել են Մի­չի­գա­նի «Հայ Ազ­գա­յին Կո­մի­տե», Հ.Բ.Ը.Մ. «Ա­րա­րատ Տա­ն», Սուրբ Լե­ւոն հայ­կա­կան տա­ճա­րի, Հայ­կա­կան Ա­ռեւտ­րա­կան Ցան­ցի, ՀՅԴ Սե­պուհ կո­մի­տեի, Կա­նա­դա­յում ՀՀ դես­պա­նու­թյան կազ­մա­կերպ­ման և ա­ջակց­ման շնոր­հիվ:
Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի խոս­քով՝ ցու­ցադ­րու­թյուն­նե­րին ներ­կա է ե­ղել նաև օ­տա­րազ­գի հան­դի­սա­տես։ Ա­ռա­ջի­կա օ­րե­րին «Դրախ­տի դար­պա­սը» կներ­կա­յաց­վի Սակ­րա­մեն­տո­յում և Սան Ֆրան­ցիս­կո­յում: Ֆիլ­մի ար­տա­սահ­մա­նյան ցու­ցադ­րու­թյուն­նե­րը կն­պաս­տեն Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի «Վե­րածն­վա­ծը» ֆիլ­մի ստեղծ­մա­նը։
Կի­նո­ռե­ժի­սո­րը տե­ղե­կաց­րեց, որ այժմ նաև ըն­թա­նում են բա­նակ­ցու­թյուն­ներ՝ ֆիլ­մը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի մի քա­նի խո­շոր քա­ղաք­նե­րում և շր­ջան­նե­րում ցու­ցադ­րե­լու հա­մար:
Բա­նակ­ցում են նաև Անգ­լիա­յի, Ֆրան­սիա­յի, Լիտ­վիա­յի, Բրյու­սե­լի և այլ եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ՝ փոր­ձե­լով ֆիլ­մը տա­րա­ծել նաև Եվ­րո­պա­յում։
-Ար­ցա­խը մեր Ե­րու­սա­ղեմն է, և մար­տը շա­րու­նակ­վում է, մենք չպետք է ժա­մա­նակ վատ­նենք: Կո­րուստն ու ցա­վը շատ մեծ է ու ան­դառ­նա­լի: Ես ու­րա­խու­թյամբ եմ ցու­ցադ­րում ֆիլ­մերն աշ­խար­հում, բայց մեծ ցավ ու­նեմ. չկան այն սահ­ման­նե­րը, այն մար­դիկ, ո­րոնք ինձ հա­մար Ար­ցախն էին:
Վա­շինգ­տո­նում  «Հայ դա­տի» գրա­սե­նյա­կի նա­խա­ձեռ­նու­թյամբ հան­դի­պում եմ ու­նե­ցել կոնգ­րե­սա­կան­նե­րի հետ, խո­սել Ար­ցա­խից՝ Ա­ռա­ջին, Քա­ռօ­րյա և եր­րորդ պա­տե­րազմ­նե­րից, մեր ֆիլ­մե­րից: Շատ կարևոր ենք հա­մա­րում, որ կա­րող ենք ծա­ռա­յել նաև «Հայ դա­տի» աշ­խա­տանք­նե­րին: Ի վեր­ջո, մենք փոր­ձում ենք տա­րա­ծել Ար­ցա­խի պատ­մու­թյու­նը և մեր ա­պա­գա ծրագ­րե­րում էլ մեր «Վե­րածն­վա­ծը» և մի շարք այլ նա­խագ­ծեր խո­սում են Ար­ցա­խի, հայ­կա­կան թե­մա­նե­րի մա­սին՝ աշ­խար­հին ցույց տա­լով Ար­ցա­խը։
Այժմ ակ­տիվ աշ­խա­տանք­ներ են ըն­թա­նում մեր նոր «Վե­րածն­վա­ծը» ֆիլ­մի ստեղծ­ման նպա­տա­կով, ո­րի հա­մար շա­րու­նակ­վում է crowdfunding-ի ար­շա­վը։ Յու­րա­քան­չյու­րը կա­րող է ա­ջակ­ցել մեր այս ֆիլ­մի ստեղծ­մա­նը՝ նպաս­տե­լով նաև աշ­խար­հում Ար­ցա­խի ճա­նաչ­մա­նը,- հա­վե­լեց մեր զրու­ցա­կի­ցը։