[ARM]     [RUS]     [ENG]

ՈԼՈՐՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԳՐԱՆՑԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ան­նա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ըն­թա­ցիկ տա­րում աշ­խար­հի եր­կու ա­ռաջ­նու­թյուն­նե­րին մաս­նակ­ցած 12 ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րից 2-ը եր­րորդ տեղ են գրա­վել։ Այս մա­սին ՙԱ­զատ Ար­ցա­խի՚-ի թղ­թակ­ցի հետ զրույ­ցում ա­սաց ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան սպոր­տի վար­չու­թյան պետ Դա­նիել Մկրտ­չյա­նը՝ հա­վե­լե­լով, որ ար­ցախ­ցի ՀՀ թի­մա­յին և ան­հա­տա­կան ա­ռաջ­նու­թյուն­նե­րի, մր­ցա­շա­րե­րի ու գա­վա­թի խա­ղար­կու­թյուն­նե­րին մաս­նակ­ցած ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րից 178-ը նվա­ճել են ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը։

Մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րե­րի այս ըն­թաց­քում Ար­ցա­խից մաս­նակ­ցել է 101 մար­զիկ. նրան­ցից 12-ը նվա­ճել է ա­ռա­ջին տեղ, իսկ իսկ եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյուն­նե­րից՝ ար­ցախ­ցի 3 մար­զիկ վե­րա­դար­ձել է ոս­կե մե­դա­լով։
Անդ­րա­դառ­նա­լով ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րի մաս­նակ­ցու­թյանն ըն­թա­ցիկ ամ­սում կա­յա­ցած ա­ռաջ­նու­թյուն­նե­րին` Դ. Մկրտ­չյա­նը նշեց, որ բռնց­քա­մար­տիկ Ման­վել Պետ­րո­սյա­նը հոկ­տեմ­բե­րի 12-24-ը Չեռ­նո­գո­րիա­յի Բուդ­վա քա­ղա­քում մաս­նակ­ցել է ե­րի­տա­սարդ­նե­րի Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյա­նը /նվա­ճել է ար­ծա­թե մե­դալ/, իսկ սամ­բիստ Դա­վիթ Հով­սե­փյա­նը հոկ­տեմ­բե­րի 14-18-ը մաս­նակ­ցել է աշ­խար­հի պա­տա­նի­նե­րի և ե­րի­տա­սարդ­նե­րի ա­ռաջ­նու­թյա­նը՝ Հու­նաս­տա­նի Սա­լո­նիկ քա­ղա­քում /նվա­ճել է բրոն­զե մե­դալ/։
Մեր զրու­ցա­կի­ցը գե­րա­զանց է գնա­հա­տում այս ըն­թաց­քում մր­ցա­շա­րե­րին և ա­ռաջ­նու­թյուն­նե­րին մաս­նակ­ցած ար­ցախ­ցի մար­զիկ­նե­րի հա­ջո­ղու­թյուն­ներն ու ցու­ցա­նիշ­նե­րը։
Սպոր­տի վար­չու­թյան պե­տը ո­լոր­տի ա­ռա­ջըն­թացն Ար­ցա­խում հնա­րա­վոր է հա­մա­րում բո­լոր մար­զաձևե­րի հա­մընդ­հա­նուր զար­գաց­մամբ.
-Մաս­նա­վո­րա­պես՝ մի­ջազ­գա­յին չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան մար­զա­կա­ռույց­նե­րի և մար­զահ­րա­պա­րակ­նե­րի ցան­ցի ընդ­լայն­մամբ, ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի և զանգ­վա­ծա­յին սպոր­տի քա­րոզ­չու­թյան ու խթան­ման, հան­րա­պե­տա­կան և շր­ջա­նա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րով, ինչ­պես նաև՝ ԱՀ-ում ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի և սպոր­տի մաս­սա­յա­կա­նու­թյան և աշ­խար­հի, եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյուն­նե­րի, մի­ջազ­գա­յին մր­ցա­շա­րե­րի ԱՀ մար­զիկ­նե­րի նպա­տա­կա­յին նա­խա­պատ­րաստ­ման ու մաս­նակ­ցու­թյան ա­պա­հով­մամբ,-ման­րա­մաս­նեց Դ. Մկրտ­չյա­նը։
Նրա խոս­քով՝ հատ­կա­պես հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում, հան­րա­պե­տու­թյու­նում պետք է էլ ա­վե­լի ընդ­գծ­ված լի­նի սպոր­տի դե­րա­կա­տա­րու­թյու­նը։
-Սպոր­տը ծանր հո­գե­բա­նա­կան ի­րա­վի­ճակ­նե­րը հաղ­թա­հա­րե­լու լա­վա­գույն մի­ջոց­նե­րից է, ուս­տի մե­ծա­գույն խն­դիր է՝ ա­պա­հո­վել տա­րի­քա­յին և սո­ցիա­լա­կան տար­բեր խմ­բե­րի ան­ձանց հա­մար ֆի­զի­կա­կան դաս­տիա­րա­կու­թյան ա­նընդ­հա­տու­թյու­նը և ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յով ու սպոր­տով զբաղ­վե­լու մատ­չե­լիու­թյու­նը,-ա­սաց Սպոր­տի վար­չու­թյան պե­տը։