[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՏՅՈՄ Օ­ԳԱ­ՆՈՎ. Ե­ԿԵԼ ԵՄ ՕԳ­ՏԱ­ԿԱՐ ԼԻ­ՆԵ­ԼՈՒ ԱՐ­ՑԱ­ԽԻՆ ԻՆ­ՉՈՎ ԿԱ­ՐՈՂ ԵՄ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արտյոմ Օ­ԳԱ­ՆՈՎ, աշ­խար­հահռ­չակ  գիտ­նա­կան, քի­մի­կոս, բյու­րե­ղա­գետ, նյու­թա­բան, նոր  նյու­թե­րի կան­խա­տես­ման բա­ցա­ռիկ մե­թո­դի հե­ղի­նակ, ար­մատ­նե­րով շու­շե­ցի: Նախ­նի­նե­րը հա­րյուր տա­րի ա­ռաջ`  հայ­կա­կան ջար­դե­րի ժա­մա­նակ ստիպ­ված են ե­ղել թող­նել Շու­շին: Հա­սել են Թբի­լի­սի, ա­պա տե­ղա­փոխ­վել Ռու­սաս­տան: Ա. Օ­գա­նո­վը ծն­վել է 1975թ.` Դնեպ­րո­պետ­րովս­կում: Ման­կուց տար­վել է հան­քա­քա­րե­րով, քի­միա­յով: Ըն­դուն­վել է Մոսկ­վա­յի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի երկ­րա­բա­նու­թյան ֆա­կուլ­տետ, բայց շու­տով հաս­կա­ցել, որ հան­քա­գի­տու­թյան հիմ­քում բյու­րե­ղա­գի­տու­թյունն է, միա­վո­րեց  այդ եր­կու­սը և դար­ձավ քի­մի­կոս-հան­քա­բյու­րե­ղա­գետ: 

Թեկ­նա­ծուա­կան թե­զը Ար­տյոմ Օ­գա­նո­վը պաշտ­պա­նել է Լոն­դո­նի հա­մալ­սա­րա­նա­կան քո­լե­ջում, երբ 26 տա­րե­կան էր: 31 տա­րե­կա­նում Ցյու­րի­խի պո­լի­տեխ­նիկ ին­սի­տու­տու­տում ստա­ցել է գի­տու­թյուն­նե­րի դոկ­տո­րի աս­տի­ճան: Ա­պա տե­ղա­փոխ­վել է ԱՄՆ, Նյու Յոր­քի հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր էր, ղե­կա­վա­րում էր նյու­թե­րի հա­մա­կարգ­չա­յին դի­զայ­նի լա­բո­րա­տո­րիան, Փա­րի­զի, Մի­լա­նի, Պե­կի­նի, Հոնգ Կոն­գի հա­մալ­սա­րան­նե­րի հրա­վի­րյալ պրո­ֆե­սոր է ե­ղել: 2013թ. ըն­տր­վել է գիտ­նա­կան­նե­րի ռուս-ա­մե­րի­կյան ըն­կե­րակ­ցու­թյան նա­խա­գահ: Վե­րա­դառ­նա­լով Ռու­սաս­տան` նա Մոսկ­վա­յի ֆի­զի­կա­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տին կից հիմ­նադ­րեց նյու­թե­րի հա­մա­կարգ­չա­յին դի­զայ­նի կենտ­րո­նը ու ստանձ­նեց դրա ղե­կա­վա­րու­մը: Այժմ գի­տու­թյուն­նե­րի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի Սկոլ­կո­վո ինս­տի­տու­տի պրո­ֆե­սոր է: Հե­ղի­նա­կա­վոր ամ­սագ­րե­րը նրան դա­սել են հա­րյուր ա­մե­նաազ­դե­ցիկ ռու­սաս­տան­ցի­նե­րի շար­քին: ՙՖորբս՚-ը նրան նե­րա­ռել է աշ­խար­հը նվա­ճած 50 ռու­սաս­տան­ցի­նե­րի խոր­հր­դան­շա­կան ցան­կի մեջ: Ար­տյոմ Օ­գա­նո­վի մա­սին հա­մաշ­խար­հա­յին մա­մու­լում հա­րյու­րա­վոր հոդ­ված­ներ են գր­վել, նրան նվիր­ված ե­րեք վա­վե­րագ­րա­կան ֆիլմ է նկա­րա­հան­վել: Ա. Օ­գա­նո­վի կան­խա­տե­սում­նե­րի ար­դյուն­քում հայտ­նա­բեր­վել են 60-ից ա­վե­լի նոր նյու­թեր: Դրանց բնույթն ու ստաց­ման ե­ղա­նակ­նե­րը հաշ­վարկ­վում են իր հե­ղի­նա­կած հա­մա­կարգ­չա­յին ծրագ­րի մի­ջո­ցով: Նրա ծրագ­րից օգտ­վում է շուրջ 400 հա­զար հե­տա­զո­տող աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում: Օ­գա­նո­վի մե­թո­դի շնոր­հիվ հնա­րա­վոր է նաև նյու­թեր ստա­նալ պատ­վիր­ված ո­րակ­նե­րով ու բնույ­թով: Հրա­տա­րա­կել է 300-ից ա­վե­լի գի­տա­կան հոդ­ված­ներ մի­ջազ­գա­յին հան­դես­նե­րում:
Հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող գիտ­նա­կա­նը հոկ­տեմ­բե­րի 27-ին հյու­րըն­կալ­վել է ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նում: Նրա հետ էին կի­նը` Նա­տա­շա Օ­գա­նո­վան` ՌԴ կա­ռա­վա­րու­թյանն ա­ռըն­թեր ֆի­նան­սա­կան հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս և ա­վագ դուստ­րը` Լե­րա Օ­գա­նո­վան` թա­տե­րա­կան լրագ­րող, թատ­րո­նի ռե­ժի­սո­րի օգ­նա­կան:
ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նում նշա­նա­վոր մեր հայ­րե­նակ­ցի հետ հան­դիպ­մա­նը հրա­վիր­ված էին Ստե­փա­նա­կեր­տի ֆիզ­մաթ և հ. 11 ա­վագ դպ­րոց­նե­րի ա­շա­կերտ­ներ և ֆի­զի­կա­յի ու­սու­ցիչ:
Լ. Ղա­րա­խա­նյա­նը ող­ջու­նեց մե­ծա­համ­բավ գիտ­նա­կա­նի այցն Ար­ցախ:
ՙՄենք ան­չափ ու­րախ ենք, որ դուք այս­տեղ եք: Հույս ու­նեմ, որ մենք կշա­րու­նա­կենք մեր պայ­քա­րը կր­թու­թյան ու գի­տու­թյան մի­ջո­ցով: Մինչև Ձեր գա­լը ես ա­շա­կերտ­նե­րին ծա­նո­թաց­նում էի Ձեր ան­ցած գի­տա­կան ու­ղուն և բա­ցատ­րում, որ նրան­ցից յու­րա­քան­չյու­րը կա­րող է դառ­նալ Ար­տյոմ Օ­գա­նով, ե­թե աշ­խա­տի տք­նա­ջան: Ես ու­զում եմ, որ մեր ա­շա­կերտ­նե­րը մո­տի­կից ճա­նա­չեն հայտ­նի գիտ­նա­կան­նե­րին: Ձեր ներ­կա­յու­թյունն այս­տեղ բա­րի հա­ղոր­դագ­րու­թյուն է՚,-ա­սաց Լ. Ղա­րա­խա­նյա­նը:
Փոխ­նա­խա­րար Մի­քա­յել Համ­բար­ձու­մյա­նը ներ­կա­յաց­րեց Ար­ցա­խի կր­թա­կան հա­մա­կար­գը` մաս­նա­վո­րա­պես ֆի­զի­կա, քի­միա, մա­թե­մա­տի­կա ա­ռար­կա­նե­րի դր­ված­քը:
ԳԹԿ տնօ­րեն Յու­րի Քա­րա­մյանն իր նկա­տա­ռում­նե­րը ներ­կա­յաց­րեց Ար­ցա­խի կր­թա­կան հա­մա­կար­գի զար­գաց­ման վե­րա­բե­րյալ` շեշ­տադ­րե­լով ու­սուց­չա­կան լավ մաս­նա­գետ­ներ ու­նե­նա­լը:
Ա. Օ­գա­նովն ըն­դուն­ված մի քա­նի տար­բե­րակ­ներ ա­ռա­ջար­կեց, մաս­նա­վո­րա­պես աշ­խար­հի լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րի առ­ցանց դա­սա­խո­սու­թյուն­նե­րից մինչև մի քա­նի օ­րով նրանց Ար­ցա­խում գտն­վե­լը, քա­նի որ կր­թու­թյան ո­րա­կը բարձ­րաց­նե­լու, ա­շա­կերտ­նե­րի մոտ գի­տու­թյան հան­դեպ հե­տաք­րք­րու­թյուն ա­ռա­ջաց­նե­լու հա­մար բա­վա­կան կլի­նի նաև այս­տեղ բե­րել ճա­նաչ­ված գի­տա­կան­նե­րի և դա­սա­խոս­նե­րի: Ինչ­պես շա­տե­րը, այն­պես էլ ին­քը` Օ­գա­նո­վը, տանն է աշ­խա­տում, ա­վե­լի ճիշտ` Մոսկ­վա­յից 100 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վող ա­մա­ռա­նո­ցում` ձեռ­քի տակ ու­նե­նա­լով միայն հա­մա­կար­գիչ, մի քա­նի գիրք: Այ­սինքն` այս­տեղ գա­լով` գիտ­նա­կա­նը չի դա­դա­րում իր գի­տա­կան գոր­ծու­նեու­թյունն ի­րա­կա­նաց­նել, բայց նաև օգ­նում է Ար­ցա­խի դպ­րո­ցին: Ըստ նրա` մտա­ծել, որ այս­տեղ կա­րե­լի է հզոր գի­տու­թյուն զար­գաց­նել, ա­ռայժմ հե­ռու է ի­րա­կա­նու­թյու­նից, քա­նի որ դրա հա­մար անհ­րա­ժեշտ են շատ թանկ սար­քա­վո­րում­ներ, լա­բո­րա­տո­րիա­ներ: Բայց բարձ­րաց­նել դպ­րո­ցը և լա­վա­գույն ա­շա­կերտ­նե­րին օգ­նել սո­վո­րե­լու ա­ռաջ­նա­կարգ հա­մալ­սա­րան­նե­րում` պայ­մա­նով, որ հա­րա­զատ երկ­րի հա­մար կաշ­խա­տեն, Օ­գա­նո­վը ի­րա­տե­սա­կան է հա­մա­րում` ա­սե­լով, որ դրա հա­մար ինքն էլ հա­ճույ­քով իր ձեռ­քից ե­կա­ծը կա­նի: Նա հա­մոզ­ված է, որ օ­տա­րազ­գի գիտ­նա­կան­ներ կհա­մա­ձայն­վեն առ­ցանց դա­սա­խո­սու­թյուն կար­դալ, խմ­բակ­ներ վա­րել: Դա աշ­խա­տող տար­բե­րակ է: Պատ­մեց, որ երբ սկս­վեց ան­ցյալ տար­վա պա­տե­րազ­մը, ինքն ա­ռա­ջին իսկ օ­րից նա­մակ գրեց Վլա­դի­միր Պու­տի­նին /Ա. Օ­գա­նո­վը ստեղ­ծել է ՌԴ նա­խա­գա­հին կից գի­տա­կան խոր­հուրդ/:
Ա. Օ­գա­նո­վի բա­ցա­հայ­տած նյու­թերն ու­նեն կի­րա­ռա­կան նշա­նա­կու­թյուն: Այս­պես, վեր­ջերս նրա կան­խա­տես­ման ար­դյուն­քում ստա­ցան նոր նյութ, ո­րը մի քա­նի ան­գամ ա­վե­լի ա­մուր է, քան մինչ այդ մարդ­կու­թյա­նը հայտ­նի ա­մե­նաա­մուր նյու­թը: Ռազ­մար­դյու­նա­բե­րող­նե­րը հե­տաքր­քր­ված են դրա­նով:
Ա. Օ­գա­նո­վը պա­տաս­խա­նեց ներ­կա­նե­րի հար­ցե­րին: Ի՞նչն է նրան բե­րել Ար­ցախ: ՙԵս երկ­րորդ ան­գամ եմ գա­լիս: Ինձ այս­տեղ են բե­րել իմ ար­մատ­նե­րը, հե­տաք­րք­րա­սի­րու­թյու­նը և բա­րե­կա­մու­թյու­նը:
Ես շատ էի ու­զում տես­նել, թե Շու­շիում որ­տեղ է ապ­րել իմ պա­պը: Տան տե­ղը չգի­տեմ, բայց գո­նե տես­նեի քա­ղա­քը: Հե­տաք­րք­րա­սի­րու­թյու­նը. բո­լորն ա­սում են` ին­չի՞ հա­մար են Ղա­րա­բա­ղում կռ­վում 100 տա­րի: Մոսկ­վա­յում նս­տած` ոչ մե­կը չի պատ­կե­րաց­նում, բա­ցի նրան­ցից, ով­քեր ի­րա­կա­նում ե­ղել են այս­տեղ: Բա­րե­կա­մու­թյու­նը: Ես բա­րե­կա­մա­ցել եմ Մոսկ­վա­յում ԱՀ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ալ­բերտ Անդ­րյա­նի հետ: Նա նույն­պես ու­սու­ցիչ է ե­ղել, հո­յա­կապ մարդ է, մի օր ա­սաց` գնանք Ար­ցախ, կծա­նո­թաց­նեմ, դա­սա­խո­սու­թյուն կկար­դաս: Այդ­պես էլ ա­րե­ցինք: Ես հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցա Լե­րա­յին և կնոջս ցույց տալ Ղա­րա­բա­ղը: Այն ինձ վրա մեծ տպա­վո­րու­թյուն թո­ղեց, լա­վա­տե­սու­թյուն և եր­ջան­կու­թյուն կար: Ես հի­շում եմ հրա­պա­րա­կում եր­ջա­նիկ զույ­գեր էին քայ­լում, ե­րե­խա­նե­րը մե­քե­նա­ներ էին քշում, փո­ղա­յին նվա­գա­խումբն էր նվա­գում: Հո­յա­կապ տե­սա­րան էր: Մինչև պա­տե­րազմն այդ­պի­սին էր, թե ինչ­պի­սին է պա­տե­րազ­մից հե­տո, չգի­տեմ, ե­կել եմ, որ իմ աչ­քով տես­նեմ: Ես շատ եմ ու­զում, որ մեր գա­լուս­տը նաև օգ­տա­կար լի­նի ինչ-որ բա­նով: Ին­չով կա­րող եմ, ես և իմ ըն­տա­նի­քը պատ­րաստ ենք օգ­տա­կար լի­նել, կա­րող եք մեզ վրա հույս դնել՚, ա­սաց աշ­խար­հա­ճա­նաչ գիտ­նա­կա­նը:
Ա­շա­կերտ­նե­րից մե­կի այն հար­ցին, թե ու­նի՞ սի­րած գր­քեր, պա­տաս­խա­նեց, որ դա ՙՊա­տե­րազմ և խա­ղա­ղու­թյուն՚-ն է, ո­րը կյան­քի, մարդ­կա­յին բնա­վո­րու­թյուն­նե­րի հան­րա­գի­տա­րան է, ՙԵր­կու կա­պի­տան՚-ը, ո­րը սո­վո­րեց­նում է պայ­քա­րել ու չհան­ձն­վել, Աստ­վա­ծա­շուն­չը:
Հան­դիպ­ման վեր­ջում ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րը գիտ­նա­կա­նին նվի­րեց Շու­շիի հայ­կա­կան ջար­դե­րի 100-րդ տա­րե­լի­ցին նվիր­ված գիրք, ար­ցա­խյան հող-հու­շան­վեր` Մոն­թեի խոս­քով. ՙԵ­թե կորց­նենք Ար­ցա­խը, կշր­ջենք հա­յոց պատ­մու­թյան վեր­ջին է­ջը՚, Ան­տո­նիա Արս­լա­նի ՙՄշո գիր­քը՚:
Պայ­մա­նա­վոր­վե­ցին հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար ծրա­գիր կազ­մել: