[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐ­ԿԻ­ՐԸ ԸՆ­ՏԱ­ՆԻ­ՔԻՑ Է ՍԿՍ­ՎՈՒՄ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

Էջ­միա­ծին քա­ղա­քի ՙՄա­չա­նենց (Գրի­գոր Բա­բա­խա­նյան) ար­վես­տի կենտ­րո­նի՚ ցու­ցա­հան­դե­սը Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում, ո­րը բաց­վեց հոկ­տեմ­բե­րի 14-ին, շա­րու­նա­կում է բաց մնալ կեր­պար­վես­տի եր­կր­պա­գու­նե­րի հա­մար։ Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, պատ­կե­րաս­րա­հի եր­կու սրահ­նե­րում ցու­ցադր­ված են Գևորգ Բա­բա­խա­նյա­նի (Ըն­ծա) 31 և Վա­չա­գան Ա­լո­յա­նի (Դոն) 9 գե­ղան­կար­չա­կան կտավ­նե­րը և Մա­չա­նենց կենտ­րո­նում՝ 7-րդ մի­ջազ­գա­յին ա­մե­նա­մյա սիմ­պո­զիու­մին ար­տերկ­րից մաս­նակ­ցած 10 և Հա­յաս­տա­նից ու Ար­ցա­խից նկա­րիչ­նե­րի գոր­ծեր, ընդ­հա­նուր թի­վը 67 է։

Ցու­ցա­հան­դե­սի բաց­մա­նը մաս­նակ­ցել է նաև ե­րի­տա­սարդ ար­վես­տա­գետ Վա­չա­գան ԱԼՈՅԱՆԸ, ում հետ ճե­պազ­րույ­ցը ներ­կա­յաց­նում ենք ստորև։

-Ան­հաս­կա­նա­լի ու տա­րօ­րի­նակ մա­կա­նուն ու­նես։ Մի քա­նի տող քո կեն­սագ­րու­թյու­նից։
-Դո­նը իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան մա­կա­նունն է, վերց­րել եմ Դոն Կի­խո­տից, ճիշտն ա­սած, այդ հար­ցը շա­տերն են տա­լիս, գու­ցե այն­քան էլ հա­ջող ըն­տր­ված մա­կա­նուն չէ։ 25 տա­րե­կան եմ։ Ծն­վել եմ Ար­թի­կում, վար­դա­գույն տու­ֆի երկ­րում։ Մաս­նա­գի­տու­թյամբ քան­դա­կա­գործ եմ, նկա­րիչ, ինչ-որ տեղ` պոետ։ Մի խոս­քով` ար­վես­տա­գետ եմ։
-Ձեր նա­խա­սի­րած նյու­թը…
-Ստեղ­ծա­գոր­ծում եմ ցան­կա­ցած նյու­թի վրա. քար չի լի­նում` թուղթն եմ վերց­նում, թուղթ չի լի­նում` կտավն ու ներ­կերն եմ վերց­նում, սա չի լի­նում` կավն եմ վերց­նում։ Թե երբ եմ իմ մեջ զգա­ցել նկար­չու­թյու­նը, չեմ կա­րող ա­սել, տա­րօ­րի­նակ չհն­չի, նկա­րիչ ու քան­դա­կա­գործ ոչ թե դար­ձել եմ, այլ այդ­պի­սին ծն­վել։ Շատ փոքր տա­րի­քում՝ հո­ղի վրա փայ­տով, հե­տո մա­տիտ­նե­րով, հե­տո …այս­պես սկս­վել ու շա­րու­նակ­վում է …ստեղ­ծա­գոր­ծում եմ։
-Ի՞նչ ե­րա­զանք­ներ ու ծրագ­րեր ու­նես։
-Դրանք շատ-շատ են։ Կյան­քը դեռ առջևումս է։ Ու­զում եմ եր­կար ապ­րեմ, որ շատ բան փո­խեմ աշ­խար­հի վրա։
-Այ­սինքն…
-Ու­զում եմ չա­րու­թյու­նը մաք­րել, սե­րը շա­տաց­նել։ Իմ գոր­ծե­րում, նկա­տած կլի­նեք, ըն­տա­նի­քի թե­ման ընդ­գծ­ված է, կա մայր ու ե­րե­խա, կա մոր ու որ­դու հա­րա­բե­րու­թյուն…նկա­րում եմ ըն­տա­նիք, սեր ու ջեր­մու­թյուն։
-Վա­չա­գան, ա­մե­նա­շա­տը ու­մի՞ց ես ազդ­վում։
-Մի­նա­սից։ Հե­տո բնու­թյու­նից։ Սի­րում եմ գյու­ղա­կան մի­ջա­վայ­րը, իմ ծնն­դա­վայ­րի գյու­ղե­րում շատ եմ լի­նում։ Դրանք հնաոճ, ա­վան­դա­պաշտ գյու­ղեր են` քա­ղա­քակր­թու­թյու­նից եր­բեմն շատ հե­ռու։ Օ­րի­նակ, ինձ վրա խոր ազ­դե­ցու­թյուն են թող­նում մամ­ռա­պատ հին պա­րիսպ­նե­րը, հին թո­նիր­նե­րը, սրանց մեջ շատ գույ­ներ կան. է­լեկտ­րա­կա­նու­թյամբ աշ­խա­տող թո­նիր­նե­րի մեջ թխած լա­վա­շը էն համն ու բույ­րը չու­նի, ինչ փայ­տով թխա­ծը։ Մի­նասն ա­վան­դա­կա­նը պա­հում է գոր­ծե­րում։ Ես էլ եմ ու­զում պա­հել ա­վան­դա­կա­նը, լա­վաշ թխող, գրտ­նա­կող տա­տիկ­նե­րը, գյու­ղա­կան կա­նայք…
-Որ­տե­ղի՞ց է գա­լիս քո ա­վան­դա­պաշ­տու­թյու­նը։
-Իմ ըն­տա­նի­քից։ Իմ ըն­տա­նի­քում սե­րը, ջեր­մու­թյու­նը շատ է։ Ես կի­սով Գո­րի­սից, կի­սով Ար­թի­կից եմ։ Գո­րի­սի ազ­դե­ցու­թյունն ա­վե­լի շատ է։ Եր­կի­րը ըն­տա­նի­քից է սկս­վում։ Ես կյան­քի նկա­րիչ եմ, ես նկա­րում եմ կյան­քը, ման­կու­թյուն, եր­ջան­կու­թյուն…
-Նկար­նե­րիցդ երևում է, որ սի­րում ես վառ ու տաք գույ­ներ օգ­տա­գոր­ծել։
-Ա­յո։ Դա էլ է Մի­նա­սից գա­լիս։ Նա­յում ես նրա գոր­ծե­րը ու զգում ես Հա­յաս­տան աշ­խար­հը։ Ան­բա­ցատ­րե­լի մի զգա­ցում ու­նեմ. նրա գոր­ծե­րից ես ո­գեշ­նչ­վում եմ։ Լավ է, որ իմ սե­րուն­դը բարձ­րա­նում է հին վար­պետ­նե­րի ա­մուր հիմ­քի վրա։
-Հիմ­քի վրա պի­տի կա­ռու­ցես քո­նը…
-Ի­հար­կե։ Ես նոր սե­րունդն եմ ներ­կա­յաց­նում, բայց նաև հնի մեջ եմ, քա­նի որ տե­սել եմ շա­լով տա­տիկ­նե­րի, հա­րյուր տա­րե­կան ծե­րու­նի­նե­րի…Նա­յեք, այ էն նկա­րում մայ­րը, որ գր­կել է փոք­րի­կին, շա­լով է փա­թաթ­ված։ Էն մյուս նկա­րում կենտ­րո­նա­կան ֆի­գու­րը…լա­վաշն է։ Հնի, ա­վան­դա­կա­նի է­ներ­գե­տիկ դաշտն ու­ժեղ է, այդ է­ներ­գիան չպի­տի կորց­նես, պի­տի դարձ­նես ստեղ­ծա­գոր­ծու­թյուն։
-Քո ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծըն­թա­ցում ա­ռաջ­նա­յի­նը քան­դա՞կն է, թե՞ գե­ղան­կա­րը։
-Ա­ռայժմ դժ­վա­րա­նում եմ ա­սել։ Մա­չա­նենց կենտ­րո­նում, ո­րը նաև տուն է կոչ­վում, ես ու­նեմ իմ քան­դակ­նե­րը։ Ի դեպ, իմ հե­ղի­նա­կա­յին գոր­ծե­րից բա­ցի, ես Գրի­գոր Բա­բա­խա­նյա­նի գե­ղան­կար­չա­կան էս­քիզ­նե­րը նաև քան­դա­կի եմ վե­րա­ծում։ Այդ կենտ­րո­նը մի այլ աշ­խարհ է, այլ մո­լո­րակ է։ Գրի­գո­րը դա ստեղ­ծեց զրո­յից։ Ես էլ իմ չա­փով նպաս­տում եմ այդ մո­լո­րա­կի կա­յաց­մա­նը։ Դա նաև իմ տունն է, գնում-գա­լիս եմ, մնում-նկա­րում եմ։ Իմ ճա­նա­պար­հը սահ­ման չու­նի, գնում-գնում եմ, որ հաս­նեմ…
-Որ հաս­նես քո ե­րա­զան­քի՞ն։
-Գու­ցե։ Իմ ե­րա­զան­քը մնում է աշ­խար­հում մի բան փո­խե­լը, ստեղ­ծե­լը։ Ե­րա­զում եմ, որ բո­լորս միա­սին մի ըն­տա­նիք լի­նենք՝ ջերմ, սի­րով։ Սա վե­րա­բե­րում է և մեր երկ­րին, և աշ­խար­հին։
-Քո ա­ռա­քե­լու­թյու­նը…
-Ար­վես­տա­գե­տը աշ­խար­հին սեր ու ջեր­մու­թյուն պի­տի տա։
-Բա­նաս­տեղ­ծու­թյուն գրո՞ւմ ես։
-Գրում եմ թղ­թե­րի վրա ու կորց­նում եմ, ո­րը սխալ է։