Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽՈՒՄ ԱԶԴԱՐԱՐՎԵՑ ՙՀԱԿՈԲԱՎԱՆՔԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ՚-Ի ՄԱՍԻՆ

Ար­ցա­խում ան­ցած հան­գս­տյան օ­րե­րին ազ­դա­րար­վեց ՙՀա­կո­բա­վան­քի վե­րած­նունդ՚ նա­խագ­ծի մեկ­նար­կի մա­սին։ Եր­բեմ­նի ե­պիս­կո­պո­սա­նիստ ու կա­թո­ղի­կո­սա­նիստ ե­կե­ղե­ցին գտն­վում է Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Քո­լա­տակ գյու­ղում։ Վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րած­նն­դի նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­վե­լու է ՙՀայ Ճար­տա­րա­պե­տու­թյունն ու­սում­նա­սի­րող հիմ­նադ­րա­մի՚ կող­մից ՌեԱր­մե­նիա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­թա­կում դրա­մա­հա­վա­քի մի­ջո­ցով։

Նա­խա­ձեռ­նող­ներն ու հա­մա­գոր­ծակ­ցող­նե­րը Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյու­նը և Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թեմն են։
Վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րի ո­րա­կի վե­րահս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու է ճար­տա­րա­պետ Սամ­վել Այ­վա­զյա­նը, ո­րը տրա­մադ­րել է Հա­կո­բա­վան­քի վե­րա­կան­գն­ման նա­խա­գի­ծը։ Սամ­վել Այ­վա­զյանն ա­վե­լի քան 30 տա­րի զբաղ­վել է վան­քե­րի վե­րա­կան­գն­մամբ՝ մաս­նա­վո­րա­պես Դա­դի­վան­քի, Սաղ­մո­սա­վան­քի, Թա­դեի վան­քի, Ծոր­ծո­րի վան­քի և Ջու­ղա­յի Հով­վի ե­կե­ղե­ցու։
Սամ­վել Այ­վա­զյա­նը լրագ­րող­նե­րին ա­սաց, որ նա­խա­տե­սել են նաև տա­րած­քի պեղ­ման աշ­խա­տանք­ներ։ Վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րած­նն­դի աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վե­լու են ե­րեք տա­րում։
ՙՄշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը վե­րա­կանգ­նող հայ ճար­տա­րա­պետ­նե­րի ա­սո­ցիա­ցիան՚ տրա­մադ­րել է մաս­նա­գի­տա­կան ա­ջակ­ցու­թյուն, ի­տա­լա­ցի ճար­տա­րա­պետ և էքս­պերտ Գա­յա­նե Կազ­նա­տին՝ փոր­ձա­գի­տա­կան խոր­հր­դատ­վու­թյուն։
Գնա­հա­տե­լով խնդ­րի կարևո­րու­թյու­նը՝ մի շարք մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ­ներ, ան­հատ­ներ ու կազ­մա­կեր­պու­թյուն­ներ շա­րու­նա­կում են միա­նալ նա­խագ­ծին։
Վա­նա­կան հա­մա­լի­րը կա­ռուց­վել է 5-7 դա­րե­րում, հոգևոր, մշա­կու­թա­յին և կր­թա­կան մեծ դեր է ու­նե­ցել հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան ողջ ըն­թաց­քում Դա­դի­վան­քի, Գան­ձա­սա­րի, Ա­մա­րա­սի և Գտ­չա­վան­քի հետ միա­սին։ 3 դար շա­րու­նակ վե­րա­նո­րոգ­ման ոչ մի աշ­խա­տանք չի­րա­կա­նաց­նե­լու պատ­ճա­ռով վանքն այ­սօր կանգ­նած է փլուզ­ման վտան­գի ա­ռաջ։
Հա­մա­լի­րի կր­թա­կան և աշ­խար­հիկ կա­ռույց­նե­րը՝ գրատ­նե­րը, մա­գա­ղա­թյա ձե­ռագ­րեր պա­հող մա­տե­նա­դա­րա­նը, բու­խա­րի­նե­րով տա­քաց­վող բնա­կա­րան­նե­րը, մթե­րա­նոց­նե­րը, սե­ղա­նա­տու­նը, ա­խոռ­նե­րը, պա­հա­կա­կե­տե­րը, ջրա­վա­զան­նե­րը և թո­նիր­ներն ամ­բող­ջո­վին փլուզ­ված են և ծածկ­ված հո­ղով ու փլա­տակ­նե­րով։
Քա­նի որ Հա­կո­բա­վան­քը 18-րդ դա­րից հե­տո չի վե­րա­նո­րոգ­վել, բնա­կան գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցու­թյան տակ վան­քի պա­տե­րը ճա­քել են, տա­նիք­ներն ու թա­ղա­ծած­կե­րը թու­լա­ցել, մա­սամբ փլուզ­վել և ծածկ­վել բու­սա­կա­նու­թյամբ։ Հա­տա­կը քանդ­վել է, պա­տե­րի կրաս­վա­ղը՝ թափ­վել ու քայ­քայ­վել։
Ար­ցա­խի թե­մա­կալ ա­ռաջ­նորդ Տեր Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյա­նը վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­նու­մը ո­րա­կում է որ­պես Ար­ցա­խի մշա­կու­թա­յին ու հոգևոր վե­րած­նունդ։
ՙԴա­րեր շա­րու­նակ այս­տեղ հն­չել են ա­ղոթք­ներ, ե­ղել է վա­նա­կան կյանք, դպ­րու­թյուն, գր­չու­թյուն, կա­թո­ղի­կո­սա­կան գահ, կա­յաց­վել են ո­րո­շում­ներ... Շա­րու­նա­կել այդ ա­մե­նը նշա­նա­կում է, որ Ար­ցա­խը պետք է ապ­րի, ար­ցա­խա­հա­յու­թյու­նը պետք է իր հայ­րե­րի քրիս­տո­նեա­կան ճա­նա­պար­հով շա­րու­նա­կի իր հա­վի­տե­նա­կան կյան­քը՚,- ա­սում է Տեր Վր­թա­նես ե­պիս­կո­պո­սը։
Վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րած­նն­դի աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վե­լու են ե­րեք փու­լե­րով.
Ա­ռա­ջին տա­րում վե­րա­կագն­վե­լու է հյու­սի­սա­յին ե­կե­ղե­ցին (2022 թվա­կա­նի ապ­րի­լից մինչև 2022 թվա­կա­նի նո­յեմ­բեր)։ Այս փու­լի վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րի հա­մար նա­խա­տես­վում է մո­տա­վո­րա­պես 30 000 000 ՀՀ դրամ։
Երկ­րորդ տա­րում վե­րա­կագն­վե­լու է արևե­լյան ե­կե­ղե­ցին (2023 թվա­կա­նի ապ­րի­լից մինչև 2023 թվա­կա­նի հոկ­տեմ­բեր)։ Այս փու­լի վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րի հա­մար նա­խա­տես­վում է մո­տա­վո­րա­պես 35 000 000 ՀՀ դրամ։
Եր­րորդ տա­րում վե­րա­կան­գն­վե­լու են գա­վի­թը և սյու­նաս­րա­հը (2024 թվա­կա­նի ապ­րի­լից մինչև 2024 թվա­կա­նի հոկ­տեմ­բեր)։ Այս փու­լի վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րի հա­մար նա­խա­տես­վում է մո­տա­վո­րա­պես 45 000 000 ՀՀ դրամ։
ՙՀա­կո­բա­վան­քը՚ ոչ միայն հոգևոր, այլև սո­ցիա­լա­կան և մշա­կու­թա­յին նշա­նա­կու­թյուն ու­նի հայ ժո­ղովր­դի հա­մար։ Ուս­տի՝ վե­րա­կանգ­նե­լով հա­մա­լի­րը՝ վե­րա­կանգ­նում ենք ան­ցյա­լում թո­ղած մեր պատ­մու­թյու­նը, որն այ­սօր Ադր­բե­ջանն ա­մեն կերպ փոր­ձում է խե­ղա­թյու­րել՝ ան­վա­նե­լով աղ­վա­նա­կան։
Հա­կո­բա­վանք վա­նա­կան հա­մա­լի­րի հոգևոր կա­ռույց­նե­րի վե­րա­կան­գն­ման հա­մար անհ­րա­ժեշտ է մո­տա­վո­րա­պես 110 000 000 ՀՀ դրամ։
ՌեԱր­մե­նիա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­թա­կի գոր­ծառ­նա­կան տնօ­րեն Ար­տակ Գրի­գո­րյա­նի խոս­քով` Ար­ցա­խի զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման ծրագ­րում նե­րառ­վել են Հա­կո­բա­վան­քը, Կա­չա­ղա­կա­բեր­դը, ստեղծ­վե­լու են նոր քայ­լու­ղի­ներ դե­պի այս վան­քեր։
Քա­նի որ պա­տե­րազ­մից հե­տո Ադր­բե­ջա­նին ան­ցած 1500 հայ­կա­կան հու­շար­ձան­նե­րից 90-նն ար­դեն ոչն­չաց­վել կամ յու­րաց­վել է, այ­սօր՝ այս մշա­կու­թա­յին պա­տե­րազ­մում, հրա­տապ է դառ­նում վան­քի վե­րա­կանգ­նու­մը՝ որ­պես մեր գոր­ծի, պայ­քա­րի և միաս­նա­կա­նու­թյան խոր­հր­դա­նիշ։
Նա­խագ­ծի ազ­դա­րար­ման մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցել է նաև Panorama.am-ի լու­սան­կա­րի­չը։

Panorama.am