[ARM]     [RUS]     [ENG]

ԱրՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԼՍԱՐԱՆ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի և ՙՋե­նե­սիս Ար­մե­նիա՚ հիմ­նադ­րա­մի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րի շր­ջա­նա­կում նո­յեմ­բե­րի 2-ին ԱրՊՀ բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տում բաց­վեց տա­րա­ծաշր­ջա­նա­յին լե­զու­նե­րի ու­սում­նա­սիր­ման լսա­րան: Բաց­ման ա­րա­րո­ղու­թյու­նը կա­տա­րե­ցին ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյա­նը և ՙՋե­նե­սիս Ար­մե­նիա՚-ի ներ­կա­յա­ցու­ցիչ Հրայր Հա­րու­թյու­նյա­նը:

Ռեկ­տոր Ա. Սարգ­սյա­նը, կարևո­րե­լով լե­զու­նե­րի ու­սուց­ման նշա­նա­կու­թյու­նը յու­րա­քան­չյուր երկ­րի բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյան հա­մար, նշեց, որ դա ԱրՊՀ-ում լե­զու­նե­րի ու­սուց­ման կենտ­րո­նի ա­ռա­ջին լսա­րանն է: Նպա­տակն է` ԱրՊՀ ու­սա­նող­նե­րի, դա­սա­խոս­նե­րի, վար­չա­կան կազ­մի աշ­խա­տող­նե­րի, հե­տա­գա­յում նաև հան­րա­պե­տու­թյան մյուս քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար կազ­մա­կեր­պել անգ­լե­րեն, ֆրան­սե­րեն, գեր­մա­նե­րեն, պարս­կե­րեն և այլ լե­զու­նե­րի դա­սըն­թաց­ներ: ՙԺա­մա­նա­կաշր­ջանն այն­պի­սին է, որ ե­թե չես կա­րո­ղա­նում մի­ջազ­գա­յին բու­հե­րի հետ մեծ կա­պեր հաս­տա­տել օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով, ա­պա պետք է հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նալ գո­նե նրանց փոր­ձը տե­ղա­փո­խել Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րան: Իսկ այդ փորձն ու­սում­նա­սի­րե­լու և տե­ղայ­նաց­նե­լու հա­մար ա­ռա­ջին հեր­թին պետք է ի­մա­նալ ինչ­պես մի­ջազ­գա­յին, այն­պես էլ տա­րա­ծաշր­ջա­նա­յին լե­զու­ներ՚,-ող­ջու­նե­լով երևույ­թը` ա­սաց ռեկ­տո­րը:
Ա. Սարգ­սյանն իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց ՙՋե­նե­սիս Ար­մե­նիա՚ հիմ­նադ­րա­մին` Աբ­րա­համ Գաս­պա­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, ո­րի հետ ս.թ. օ­գոս­տո­սի 27-ին է կնք­վել հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրա­գի­րը և կարճ ժա­մա­նա­կում խոս­քը վե­րած­վել է գոր­ծի. հիմ­նադ­րա­մի կող­մից հա­մալ­սա­րա­նին տրա­մադր­վել են տեխ­նի­կա­կան մի­ջոց­ներ` 10 հա­մա­կար­գիչ, մեծ հե­ռուս­տա­ցույց, տե­սախ­ցիկ, նո­րոգ­վել և կա­հա­վոր­վել է լե­զու­նե­րի ու­սում­նա­սիր­ման լսա­րա­նը, գրա­դա­րա­նին տրա­մադր­վել է շուրջ 230 կտոր մաս­նա­գի­տա­կան գրա­կա­նու­թյուն:
Հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված` պա­րապ­մունք­ներն ա­ռայժմ կըն­թա­նան հե­ռա­վար կար­գով: Դա­սըն­թա­ցի մաս­նա­կից­նե­րը ԱրՊՀ բա­կա­լավ­րիա­տի տար­բեր ֆա­կուլ­տետ­նե­րի և մա­գիստ­րա­տու­րա­յի ու­սա­նող­ներ են: Ռեկ­տո­րը հոր­դո­րեց մաս­նա­կից­նե­րին դա­սըն­թա­ցին վե­րա­բեր­վել ա­մե­նայն լր­ջու­թյամբ, քա­նի որ հնա­րա­վոր է` հե­տա­գա­յում մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տող­նե­րը հենց ի­րենք լի­նեն:
ՙՋե­նե­սիս Ար­մե­նիա՚-ի բիզ­նե­սի և տն­տե­սու­թյան ո­լոր­տի ծրագ­րե­րի պա­տաս­խա­նա­տու Հրայր Հա­րու­թյու­նյա­նը տե­ղե­կաց­րեց, որ լսա­րա­նի վե­րա­նո­րո­գու­մը և կա­հա­վո­րու­մը հո­վա­նա­վո­րել են տեր և տի­կին Կա­րո և Վար­դուկ Կա­րա­պե­տյան­ներն` ի­րենց զա­վակ­նե­րի հետ միա­սին, այն կրում է Կա­րո Կա­րա­պե­տյա­նի ա­նու­նը: Դա­սըն­թաց­նե­րը վա­րե­լու են հիմ­նադ­րա­մի` Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում և ար­տերկ­րում գտն­վող տար­բեր լե­զու­նե­րի մաս­նա­գետ­նե­րը: Նույն օ­րը սկս­վել են պա­րապ­մունք­նե­րը: ՙՓոր­ձում ենք ճա­նա­չել մեր հարևան­նե­րին, տի­րա­պե­տել նրանց լեզ­վին: Ինչ­քան լավ ճա­նա­չենք նրանց, այն­քան ա­վե­լի պաշտ­պան­ված կլի­նենք՚,- լե­զու­նե­րի ու­սում­նա­սիր­ման կենտ­րո­նի ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյունն այս­պես գնա­հա­տեց ՙՋե­նե­սիս Ար­մե­նիա՚-ի ներ­կա­յա­ցու­ցի­չը:
Ա­վե­լաց­նենք, որ ՙՋե­նե­սիս Ար­մե­նիա՚-ն զբաղ­վում է տար­բեր նա­խագ­ծե­րով Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում: Այն գի­տա­հե­տա­զո­տա­կան ու­ղե­ղա­յին կենտ­րոն-հիմ­նադ­րամ է, ո­րի նպա­տա­կը հա­մա­հայ­կա­կան մտա­վոր նե­րու­ժի հա­մախմ­բումն է, վեր­լու­ծա­կան, տե­սա­կան ու մե­թո­դա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը գործ­նա­կան դաշտ տե­ղա­փո­խե­լը, խե­լա­միտ, ա­ռար­կա­յա­կան ու եր­կա­րա­ժամ­կետ ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րի մի­ջո­ցով այդ նե­րու­ժը ֆի­նան­սատն­տե­սա­կան ներդ­րում­նե­րի վե­րա­ծելն ու ծա­ռա­յեց­նե­լը` ի սպաս հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին շա­հե­րի, ՀՀ և ԱՀ տն­տե­սա­կան զար­գաց­ման, սո­ցիա­լա­կան բա­րօ­րու­թյան և անվ­տան­գա­յին ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի: