[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾԻՉ, ՃԱՐ­ՏԱ­ՐԱ­ԳԵՏ, ԳԵ­ՂԱՆ­ԿԱ­ՐԻՉ Է­ՄԻԼ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱ­ՆԻ ՀԻ­ՇԱ­ՏԱ­ԿԻՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

2020 թվա­կա­նին կյան­քին ան­ժա­մա­նակ հրա­ժեշտ տվեց քա­ղա­քա­կան գոր­ծիչ, ճար­տա­րա­գետ, գե­ղան­կա­րիչ, ան­վա­նի հադ­րութ­ցի Է­միլ Աբ­րա­հա­մյա­նը՝ ա­նա­վարտ թող­նե­լով բա­զում գա­ղա­փար­ներ և գոր­ծեր:

Նո­յեմ­բե­րի 21-ին Երևա­նում` ՙԴի­զակ Արտ՚ մշա­կու­թա­յին, ե­րի­տա­սար­դա­կան կենտ­րո­նի պատ­կե­րաս­րա­հում Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի կող­մից կազ­մա­կերպ­վել է Է­միլ Աբ­րա­հա­մյա­նի կտավ­նե­րի ցու­ցա­հան­դե­սը: Ներ­կա­յաց­ված էին մոտ 30 գոր­ծե­րի բնօ­րի­նակ­ներ կամ դրանց լու­սան­կար­ներ, տե­ղե­կաց­նում է բաժ­նի վա­րիչ, ՙԴի­զակ Արտ՚ կենտ­րո­նի հա­մա­հիմ­նա­դիր Ե­րա­զիկ Հայ­րի­յա­նը: Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին Է. Աբ­րա­հա­մյա­նի հա­րա­զատ­նե­րը, գա­ղա­փա­րա­կից ըն­կեր­նե­րը, ար­վես­տա­գետ­ներ և ար­վես­տա­սեր­ներ:
Տե­ղին է նշել, որ ՙԴի­զակ Արտ՚ կենտ­րո­նը դար­ձել է պա­տե­րազ­մի ժա­մա­նակ տե­ղա­հան­ված և Երևա­նում ա­պաս­տան գտած հադ­րութ­ցի­նե­րի հա­մար յու­րա­հա­տուկ մի վայր, ո­րը նրանց հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս հա­վաք­վել, շփ­վել, միա­վոր­վել: Այս­տեղ կազ­մա­կերպ­վում են տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ` նպա­տակ ու­նե­նա­լով պահ­պա­նել և հան­րահռ­չա­կել շր­ջա­նի նյու­թա­կան և ոչ նյու­թա­կան մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը:
Է. Աբ­րա­հա­մյա­նին նվիր­ված ցու­ցա­հան­դե­սին ներ­կա­յաց­ված էին ըն­տա­նի­քում և մաս­նա­վոր այլ հա­վա­քա­ծու­նե­րում պահ­վող աշ­խա­տանք­ներ: Դրանք մտո­վի տա­նում էին ներ­կա­նե­րին Հադ­րութ` արևա­շատ ու գու­նեղ, ա­վաղ… կորս­ված բնաշ­խար­հը:
ՙԴի­զակ Արտ՚ կենտ­րո­նի հա­մա­հիմ­նա­դիր Լիան­նա Պետ­րո­սյա­նը ներ­կա­յաց­րեց Է­միլ Աբ­րա­հա­մյան քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան գործ­չի, ար­վես­տա­գե­տի կեն­սագ­րու­թյու­նը: Ի­րենց սր­տի խոսքն ա­սա­ցին ու լա­վա­գույն հու­շե­րով կիս­վե­ցին հա­րա­զատ­ներն ու ըն­կեր­նե­րը:
-Այ­սօր հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ, մտա­վո­րա­կան, նկա­րիչ Է­միլ Աբ­րա­հա­մյա­նի ան­մահ հի­շա­տա­կը խն­կար­կե­լու և նրա թո­ղած ժա­ռան­գու­թյան արժևո­րու­մի և վե­րապ­րու­մի յու­րա­հա­տուկ օր է,- ա­սաց Լ. Պետ­րո­սյա­նը:
Ցու­ցա­հան­դե­սը կտևի մինչև դեկ­տեմ­բե­րի 5-ը, իսկ մի­ջո­ցա­ռումն ա­վարտ­վեց Է­միլ Աբ­րա­հա­մյա­նի խոս­քով` ՙՀո­ղը մի կեն­դա­նի էակ է, նա ու­նի իր հո­գին, ա­ռանց հայ­րե­նի­քի, ա­ռանց հա­րա­զատ հո­ղի հետ սերտ կա­պի մարդ չի կա­րող գտ­նել ի­րեն, իր հո­գին…՚: Ներ­կա­ներն այ­ցե­լե­ցին Ե­ռաբ­լուր պան­թեոն՝ ծա­ղիկ­ներ խո­նար­հե­լու Է. Աբ­րա­հա­մյա­նի շի­րի­մին:
Հա­մա­ռոտ ներ­կա­յաց­նում ենք Է. Աբ­րա­հա­մյա­նի կեն­սագ­րու­թյու­նը:
Ծն­վել է 1956թ. ապ­րի­լի 22-ին ԼՂԻՄ-ի Հադ­րութ ա­վա­նում: 1963-1973թթ. սո­վո­րել է Հադ­րու­թի Մ. Ման­վե­լյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցում:
1973թ. ըն­դուն­վել է Երևա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի ար­դյու­նա­բե­րա­կան-քա­ղա­քա­ցիա­կան շի­նա­րա­րա­կան ֆա­կուլ­տե­տը:
1978-ին, ու­սումն ա­վար­տե­լուց հե­տո, զո­րա­կոչ­վել է խոր­հր­դա­յին բա­նակ:
Է­միլ Աբ­րա­հա­մյա­նը կանգ­նած էր ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ա­կունք­նե­րում: 1988-1994թթ՝ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել է ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ողջ ըն­թաց­քին, նա­խա­ձեռ­նել Հադ­րու­թի շր­ջա­նի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րի ստեղ­ծու­մը, ե­ղել է կա­ռա­վար­ման շտա­բի պետ: Այդ տա­րի­նե­րին և հե­տա­գա­յում նա ակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լել նաև հա­սա­րա­կա­կան և բա­րե­գոր­ծա­կան ո­լորտ­նե­րում:
1990թ. ըն­տր­վել է այն ժա­մա­նակ գոր­ծող Ազ­գա­յին խոր­հր­դի ան­դամ: 1990-2002թթ.` ե­ղել է ՀՅԴ ան­դամ: 1988թ.-ից՝ ՙՇԵՆ՚ բա­րե­գոր­ծա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան, 2005թ.-ից՝ կազ­մա­կեր­պու­թյան վար­չու­թյան ան­դամ:
1991թ. դեկ­տեմ­բե­րի 28-ին Հադ­րու­թի թիվ 34 ընտ­րա­տա­րած­քից ըն­տր­վել է ԼՂՀ ա­ռա­ջին գու­մար­ման Գե­րա­գույն խոր­հր­դի պատ­գա­մա­վոր: Ե­ղել է պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ:
1995թ՝նշա­նակ­վել է ՙԱր­ցախ Ֆոնդ՚-ի տնօ­րե­նի պաշ­տո­նում և իր անձ­նա­կան մաս­նակ­ցու­թյամբ կազ­մա­կեր­պել է 1991թ. ՙԿոլ­ցո՚ օ­պե­րա­ցիա­յի հետևան­քով ա­վեր­ված և հա­յա­թափ­ված գյու­ղե­րի վե­րա­կան­գն­ման ու վե­րաբ­նա­կեց­ման աշ­խա­տանք­նե­րը՝
2001թ.-ից ապ­րում և ստեղ­ծա­գոր­ծում էր Երևան քա­ղա­քում:
2004թ. ԼՂՀ նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րով պարգևատր­վել է ՙԵ­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դա­լով:
Ա­մուս­նա­ցած էր, ու­ներ մեկ որ­դի:
2009 թվա­կա­նից ծա­վա­լել է քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյուն՝
2021թ., նկար­չի մա­հից հե­տո, հրա­պա­րակ­վեց նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի մի մասն ընդ­գր­կող երկ­լե­զու կա­տա­լոգ՝ նվիր­ված ար­վես­տա­գե­տի ծնն­դյան 65-ա­մյա­կին: Կա­տա­լո­գում ներ­կա­յաց­ված են 1980-ա­կան­նե­րից մինչև վեր­ջին շր­ջա­նի բնան­կար­նե­րի, կոմ­պո­զի­ցիա­նե­րի, քա­ղա­քա­յին բնա­պատ­կեր­նե­րի, դի­ման­կար­նե­րի, աբ­ստ­րակտ գոր­ծե­րի, նա­տյուր­մորտ­նե­րի բնօ­րի­նակ­ներն ու դրանց լու­սան­կար­նե­րը: