ԹԱՏ­ՐՈ­ՆԸ ՀՅՈՒ­ՐԱ­ԽԱ­ՂԵ­ՐԻ ՆԱ­ԽԱ­ՇԵ­ՄԻՆ

Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը նո­յեմ­բե­րի 17-ին վե­րա­դար­ձել է ար­ձա­կուր­դից և ան­մի­ջա­պես ներգ­րավ­վել ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քի մեջ։ Սկս­վել է 90-րդ թա­տե­րաշր­ջա­նը, ո­րը թատ­րո­նի հա­մար հո­բե­լյա­նա­կան է լի­նե­լու։

Տնօ­րեն Ար­մեն Հա­րու­թյու­նյա­նի հետ զրույ­ցից տե­ղե­կա­ցանք, որ թա­տե­րաշր­ջա­նի բաց­ման ա­ռա­ջին իսկ օ­րից թատ­րո­նում սկս­վել են նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը Հա­յաս­տա­նում հյու­րա­խա­ղե­րով հան­դես գա­լու հա­մար։ Հյու­րա­խա­ղե­րի են տա­նե­լու մեկ ներ­կա­յա­ցում՝ ՙՀրե­շը լուս­նի վրա, ո­րի բե­մադ­րող ռե­ժի­սորն է Վա­հան Խա­չատ­րյա­նը, պիե­սի հե­ղի­նա­կը՝ Ռի­չարդ Կա­լի­նոս­կին։
Հյու­րա­խա­ղե­րը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղաք Երևա­նում կտևեն 3 օր՝ նո­յեմ­բե­րի 30-ին, դեկ­տեմ­բե­րի 1-ին և 2-ին, պա­տա­նի հան­դի­սա­տե­սի թատ­րո­նում։
Մեր այն հար­ցին, թե քո­վի­դը ար­դյոք չի խան­գա­րի հյու­րա­խա­ղե­րին, տնօ­րե­նը պա­տաս­խա­նեց, որ խս­տո­րեն կպահ­պան­վեն անվ­տան­գա­յին կա­նոն­նե­րը. ՙՄենք մշ­տա­կան կա­պի մեջ ենք պա­տա­նի հան­դի­սա­տե­սի թատ­րո­նի և Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի մշա­կույ­թի բաժ­նի ղե­կա­վա­րու­թյան հետ, տե­ղյակ ենք, որ ներ­կա­յա­ցում­ներ մշ­տա­պես ցու­ցադր­վում են՚,-ա­սաց տնօ­րե­նը։
Ար­մեն Հա­րու­թյու­նյա­նը տե­ղե­կաց­րեց նաև, որ ե­թե մինչև տար­վա վերջ խիստ սահ­մա­նա­փա­կում­ներ չլի­նեն, Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում մա­նուկ հան­դի­սա­տես­նե­րի հա­մար կցու­ցադր­վի ՙԱլ­վան ծա­ղիկ՚ ներ­կա­յա­ցու­մը (բե­մադ­րիչ ժո­ղովր­դա­կան ար­տիստ Քա­ջիկ Հա­րու­թյու­նյան)։ Ի դեպ, ներ­կա­յա­ցու­մը, ո­րը բե­մադր­վել է 44-օ­րյա պա­տե­րազ­մից ան­մի­ջա­պես հե­տո, շատ լավ ար­ձա­գանք է գտել և փոք­րիկ­նե­րի, և տար­բեր տա­րի­քի հան­դի­սա­տես­նե­րի կող­մից։
Այս տար­վա նո­յեմ­բեր-դեկ­տեմ­բե­րին թատ­րոնն սկ­սե­լու է աշ­խա­տանք­նե­րը նոր բե­մադ­րու­թյուն­նե­րի վրա՝ ՙՄատ­նա­չա­փի­կը՚ (ման­կա­կան), ՙԱն­մահ­նե­րի գիր­քը՚ (նվիր­ված ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի նա­հա­տակ հե­րոս­նե­րին)։
Հա­ջորդ տար­վա նախ­նա­կան ծրագ­րե­րը ևս ուր­վագծ­ված են, բայց այդ մա­սին՝ ա­վե­լի ուշ։
Ոչ պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րից տե­ղե­կա­ցանք, որ Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում բնակ­վող, ՙԵր­կն­քից ե­րեք խն­ձոր ըն­կավ՚ ներ­կա­յաց­ման բե­մադ­րիչ-ռե­ժի­սոր Կա­րի­նե Քո­չա­րյանն աշ­խա­տանք է տա­նում` կազ­մա­կեր­պե­լու Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նի հյու­րա­խա­ղե­րը Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում գա­լիք տա­րում։