Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

MONUMENTWATCH.ORG. ՙԳՅՈՒՏԱՐԱՐ՚ ՄՈԲԻԼԻՆ ՈՐՈՇԵԼ Է ԱՂՎԱՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՀԱԴՐՈՒԹԻ 17-19-ՐԴ ԴԱՐԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉԱՔԱՆԴԱԿՆԵՐԸ

Ար­ցա­խի մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան մշ­տա­դի­տար­կում ի­րա­կա­նաց­նող monumentwatch.org կայ­քը գրում է.
ՙԻ­րեն Ադր­բե­ջա­նի ու­դիա­կան հա­մայն­քի կրո­նա­կան ա­ռաջ­նորդ հռ­չա­կած Ռո­բերտ Մո­բի­լին հեր­թա­կան անգ­րա­գի­տու­թյունն է ցու­ցադ­րել՝ օ­կու­պաց­ված Հադ­րու­թի հայ­կա­կան հու­շար­ձան­նե­րի խա­չերն ու խա­չա­յին հո­րին­վածք­նե­րը ներ­կա­յաց­նե­լով որ­պես աղ­վա­նա­կան։ Լավ է, գո­նե հաս­կա­ցել է, որ պետք է բա­վա­րար­վի միայն 17-19-րդ դա­րե­րի օ­րի­նակ­նե­րով, խու­սա­փե­լով ա­վե­լի վաղ օ­րի­նակ­նե­րին դի­մե­լուց, թե չէ ստաց­վե­լու էր, որ հայ­կա­կան ողջ խաչ­քա­րա­յին մշա­կույ­թը պի­տի հայ­տա­րա­րել աղ­վա­նա­կան։ Ա­սենք, որ Մո­բի­լիի ա­րա­ծը նրա սե­փա­կան ՙհայտ­նա­գոր­ծու­թյու­նը՚ չէ։ Տա­րի­ներ ա­ռաջ այդ ՙգյուտն՚ ա­րել են ադր­բե­ջան­ցի ՙհե­տա­զո­տող­նե­րը՚, Նի­ժի ե­կե­ղե­ցու 19-րդ դա­րի քան­դա­կա­զարդ խա­չե­րը, ո­րոնք ու­ղեկց­վում են հա­յե­րեն ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րով` ներ­կա­յաց­նե­լով որ­պես աղ­վա­նա­կան։
Ան­տե­ղյակ լի­նե­լով հայ­կա­կան մշա­կույ­թից և հատ­կա­պես խաչ­քա­րա­յին ար­վես­տից, հետևա­բար, դրան­ցում խա­չի պատ­կե­րագ­րու­թյան և հո­րին­ված­քա­յին բազ­մա­զան տի­պե­րի ծա­գու­մից ու զար­գա­ցու­մից, անգ­րա­գետ ՙգյու­տա­րար­նե­րին՚ թվա­ցել է, թե խա­չե­րի այդ տե­սա­կը այ­լուստ հայտ­նի չէ, և դրանք կա­րե­լի է հա­մար­ձա­կո­րեն աղ­վա­նա­կան հայ­տա­րա­րել։ Նույն­պես վար­վում է և Մո­բի­լին՝ ՙհայտ­նա­գոր­ծե­լով՚, որ նման խա­չեր կան նաև Հադ­րու­թի հու­շար­ձան­նե­րի վրա։ Ի­հար­կե, ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան զեղ­ծա­րա­րու­թյան տրա­մա­բա­նու­թյու­նը են­թադ­րում է, որ հա­յե­րը պի­տի որ ջն­ջած լի­նեին ՙաղ­վա­նա­կան՚ խա­չե­րը և ի­րեն­ցը փո­րագ­րեին։ Պարզ է, որ հա­յե­րը եր­բեք որևէ բան ջն­ջե­լու կա­րիք չու­նեին, քա­նի որ դրանք ի­րենց նախ­նի­նե­րի քան­դա­կած խա­չերն են։
Ի՞նչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից ՙաղ­վա­նա­կան՚ հռ­չակ­ված խա­չը։ Այն մի քա­նի տաս­նյա­կի հաս­նող հայ­կա­կան խա­չե­րի տի­պե­րից մեկն է՝ բազ­մա­թել հյուս­կեն երկ­րա­չա­փա­կա­նաց­ված խաչ, ո­րի թևերն ա­վարտ­վում են նշ­տա­րաձև ե­լուստ­նե­րով։
Ընդ­հան­րա­պես խա­չի հյուս­ված­քայ­նու­թյու­նը, ո­րը զուտ հայ­կա­կան երևույթ է, դրսևոր­վում է բու­սա­կան ու երկ­րա­չա­փա­կան մո­տիվ­նե­րի հա­մա­տեղ­մամբ, ինչն էլ խա­չին հա­ղոր­դում է հյու­սա­ծո-ծաղ­կուն ար­տա­քին։ Դա մի գոր­ծըն­թաց էր, որ հայ խաչ­քա­րա­յին ար­վես­տում սկիզբ է առ­նում 10-րդ դա­րի վեր­ջե­րից և տար­բեր դրսևո­րում­նե­րով հա­րատևում մինչև 18-19-րդ դա­րե­րը։ Նույն դրսևո­րումն ենք տես­նում նաև հայ­կա­կան գր­քար­վես­տում։
Հյու­սա­ծո-ծաղ­կուն խա­չերն ի­րենց ման­րան­կար­չա­կան նր­բա­գե­ղու­թյամբ և բազ­մա­զա­նու­թյամբ զար­դա­րում են նաև հայ­կա­կան գրե­թե բո­լոր գր­չօ­ջախ­նե­րում գր­ված և ծաղկ­ված ձե­ռա­գիր մա­տյան­նե­րի նկա­րա­զարդ է­ջե­րը։ Դրանց ա­մե­նա­վաղ օ­րի­նակ­նե­րը հան­դի­պում են 11-12-րդ դա­րե­րի ձե­ռագ­րե­րում (Ան­վա­նա­թերթ, Ա­վե­տա­րան, 1181թ., Դրա­զարկ, ման­րան­կա­րիչ Խա­չա­տուր, թ.181բ), իսկ 13-րդ դա­րից այն լայն տա­րած­ված տիպ է ներ­կա­յաց­նում ընդ­հուպ մինչև 18-րդ դար։
Մոտ 14-րդ դա­րի վեր­ջե­րից՝ քա­ղա­քա­կան-դա­վա­նա­կան էա­կան ճն­շում­նե­րի պատ­ճա­ռով հայ մշա­կույ­թը ո­րո­շա­կի ան­կում է ապ­րում, խաչ­քա­րա­յին ար­վես­տը հետզ­հե­տե կորց­նում է նախ­կին բու­սաերկ­րա­չա­փա­կան բազ­մա­զա­նու­թյու­նը, քան­դա­կը դառ­նում է ա­վե­լի սաղր, մո­տիվ­ներն ա­վե­լի միա­տարր ու կրկն­վող։ Խա­չա­քան­դակ­ներն ամ­բող­ջո­վին երկ­րա­չա­փա­կա­նաց­վում են, և միայն ո­րոշ օ­րի­նակ­նե­րում նրա եր­բեմ­նի բու­սա­կան կեր­պարն ար­տա­հայտ­վում է խա­չա­տա­կից բար­ձա­ցող փոք­րիկ ար­մա­վիկ­նե­րով ու խա­չաթևե­րի նշ­տա­րաձև վեր­ջույթ­նե­րով։ Սա հա­մա­հայ­կա­կան մի գոր­ծըն­թաց էր, որն սկս­վեց կենտ­րո­նա­կան նա­հանգ­նե­րում (Կո­տայք, Վա­յոց ձոր, Գե­ղար­քու­նիք, Վաս­պու­րա­կան), ա­պա տա­րած­վեց նաև Ար­ցա­խում, Ու­տի­քում, իսկ ե­զա­կի օ­րի­նակ­նե­րով, այն էլ 19-րդ դա­րում նաև Կու­րից հյու­սիս։
Թե ին­չու այն նե­րա­ռեց նաև աղ­վա­նա­կան ե­կե­ղե­ցին, պար­զից էլ պարզ է։ Սկ­սած առն­վազն 7-րդ դա­րի վեր­ջե­րից՝ Աղ­վա­նից ե­կե­ղե­ցին դա­վա­նա­բա­նո­րեն, ծի­սա­կան և պատ­կե­րագ­րա­կան ա­ռում­նե­րով որևէ տար­բե­րու­թյուն չու­ներ Հայ ե­կե­ղե­ցուց, մա­նա­վանդ, որ նրա հո­տի գե­րակ­շիռ մասն էլ կազ­մում էր Ար­ցա­խի և Ու­տի­քի հայ բնակ­չու­թյու­նը։ Ու­թե­րորդ դա­րից ի վեր չկա աղ­վա­նա­կան քրիս­տո­նեա­կան ա­ռան­ձին մշա­կույթ, չկա ա­ռան­ձին դա­վա­նա­բա­նու­թյուն, ծես և պատ­կե­րագ­րու­թյուն։ Կան միայն տե­ղա­կան շի­նա­րա­րա­կան, կա­տա­րո­ղա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ, որ թեթև ձեռ­քով կա­րե­լի է հայ­տա­րա­րել աղ­վա­նա­կան։
Եվ պարզ է, որ չեն կա­րող լի­նել նաև աղ­վա­նա­կան խա­չեր՝ ի տար­բե­րու­թյուն հայ­կա­կա­նի։
Բայց դառ­նանք փաս­տե­րին։ Նշ­տա­րաձև վեր­ջույթ­նե­րով խա­չա­քան­դակ­նե­րի ա­ռա­ջին օ­րի­նակ­նե­րը տա­լիս են դեռ 12-րդ դա­րի ո­րոշ խաչ­քա­րեր, սա­կայն այն հա­մա­տա­րած է դառ­նում սկ­սած 14-րդ դա­րի կե­սե­րից (օ­րի­նակ՝ Ա­ռին­ջի, Բջ­նիի, Հա­վուց Թա­ռի, Պո­ռի խաչ­քա­րե­րը, ո­րոնք ու­նեն նաև հս­տակ ար­ձա­նագ­րա­կան թվագ­րում­ներ)։ Այս ա­լի­քը տա­րած­վում է ողջ Հա­յաս­տա­նով մեկ, ա­պա նե­րա­ռում Ար­ցա­խը և Ու­տի­քը։ 17-րդ դա­րի քա­ղա­քա­կան ու մշա­կու­թա­յին վե­րել­քը Պարս­կաս­տա­նին են­թա­կա ըն­դար­ձակ տա­րածք­նե­րում (Վա­նա լճից մինչև Խա­չեն, Այ­րա­րա­տից մինչև Սպա­հան) այս խա­չաձևն է ընտ­րում որ­պես հիմ­նա­կան՝ դրանց քան­դակ­նե­րը զա­նա­զան հա­մադ­րու­թյուն­նե­րով տե­ղադ­րե­լով նոր կա­ռուց­վող ե­կե­ղե­ցի­նե­րի ճա­կատ­նե­րին, շքա­մուտ­քե­րի բա­րա­վոր­նե­րին, խաչ­քա­րե­րի և տա­պա­նա­քա­րե­րի վրա։
Ստաց­վում է, որ Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու կող­մից երկ­րի կենտ­րո­նա­կան մար­զե­րում 14-15-րդ դա­րե­րում ստեղ­ծում էին խա­չե­րի և խա­չա­յին հո­րին­վածք­նե­րի նոր ձևեր, 16-18-րդ դա­րե­րում դրանք տա­րա­ծում հա­յաս­տա­նյան և հա­յաբ­նակ ու հա­յա­դա­վան տա­րածք­նե­րում նրա հա­մար, որ­պես­զի դա­րեր անց կի­սագ­րա­գետ Մո­բի­լին և ի­րեն ոգևո­րող­նե­րը ՙհիա­ցա­կան՚ գյու­տեր ա­նեն և դրանք հա­մա­րեն աղ­վա­նա­կան։ Գի­տա­կան ՙբա­րե­վար­քու­թյան՚ ա­վե­լի կա­տա­րյալ օ­րի­նակ դժ­վար է պատ­կե­րաց­նել՚։