[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՊՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ՚. ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ` ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Ար­ցախ­ցի լրագ­րող, ռե­ժի­սոր Մա­րիամ Ա­վե­տի­սյա­նի ՙԱպ­րե­լու ցան­կու­թյուն՚ ֆիլ­մը Կան­նի կի­նո­փա­ռա­տո­նում հաղ­թող է ճա­նաչ­վել ՙԲնիկ մարդ­կանց մա­սին լա­վա­գույն ֆիլմ՚ ան­վա­նա­կար­գում, իսկ Մա­րիա­մը ճա­նաչ­վել է ՙԼա­վա­գույն լիա­մետ­րաժ վա­վե­րագ­րա­կան ֆիլմ՚-ի ռե­ժի­սոր:

Ֆիլմ նկա­րա­հա­նե­լու գա­ղա­փա­րը Մա­րիա­մի մոտ ա­ռա­ջա­ցել է 2020թ. պա­տե­րազ­մի օ­րե­րին:

-Աշ­խար­հը լուռ էր, իսկ Ար­ցախն ա­վեր­վում էր: Գու­ցե աշ­խար­հին քի՞չ էին Ար­ցա­խի ու ար­ցախ­ցու մա­սին պատ­մող պատ­մու­թյուն­ներն ու ֆիլ­մե­րը: Հարց, որ պա­տե­րազ­մի օ­րե­րին ու­ղեկ­ցում էր ինձ: Մտա­ծե­ցի` վի­րա­վոր Ար­ցա­խի ու մա­քա­ռող մի բուռ ժո­ղովր­դի ցան­կու­թյունն իմ ֆիլ­մի մի­ջո­ցով ներ­կա­յաց­նել աշ­խար­հին,- ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հետ զրույ­ցում ա­սաց ֆիլ­մի ռե­ժի­սոր Մա­րիամ Ա­վե­տի­սյա­նը:
ՙԱպ­րե­լու ցան­կու­թյուն՚ ֆիլ­մի հե­րոս­ներն ա­մուր կառ­չած են հայ­րե­նի հո­ղին, քա­րը քա­րին դնող ու քա­րից էլ հաց քա­մող մար­դիկ են: Նրանք բո­լորն էլ Ար­ցա­խում ապ­րե­լու ու ա­րա­րե­լու ցան­կու­թյուն ու­նեն: Ե­րի­տա­սարդ սե­րունդ է նա­հա­տակ­վել այս հո­ղը պա­հե­լու հա­մար: Հենց դրա հա­մար պետք է Ար­ցախն ապ­րեց­նել: Ուս­տի դժ­վար չէր նաև ֆիլ­մի վեր­նագ­րի ընտ­րու­թյու­նը:
-Վեր­նագ­րի հա­մար մի քա­նի տար­բե­րակ ու­նեի, մայ­րի­կիս հետ խոր­հր­դակ­ցե­լուց հե­տո ընտ­րե­ցի ՙԱպ­րե­լու ցան­կու­թյուն՚-ը: Ֆիլ­մի նկա­րա­հա­նում­նե­րը ես և օ­պե­րա­տոր Տիգ­րան Գաս­պա­րյանն սկ­սել ենք 2020 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րից: Ե­ղել ենք Ար­ցա­խի 26 բնա­կա­վայ­րում: Նկա­րա­հա­նում­ներն սկ­սել ենք սահ­մա­նա­մերձ Արիավանից : Ֆիլ­մի հե­րոս­նե­րին նա­խա­պես չեմ ճա­նա­չել, նրանց ընտ­րել եմ գյու­ղա­ցի­նե­րի հետ զրու­ցե­լու ար­դյուն­քում: Այ­սօր ֆիլ­մի հե­րոս­նե­րից յու­րա­քան­չյուրն էլ հա­րա­զատ է ինձ,- ա­սաց Մա­րիամ Ա­վե­տի­սյա­նը:
-Ի՞նչ տվեց Կան­նի կի­նո­փա­ռա­տո­նում ֆիլ­մի հաղ­թե­լը և ի՞նչ ճա­նա­պարհ ու­նի դեռ անց­նե­լու:
- Նման փա­ռա­տո­նում հաղ­թա­նակն ուղ­ղա­կի ե­րա­զանք էր: Տր­վեց հնա­րա­վո­րու­թյուն` այլ եր­կր­նե­րում ևս ներ­կա­յաց­նել ֆիլ­մը: Բո­լո­րին ճա­նա­չե­լի դարձ­նել Ար­ցախն ու ար­ցախ­ցուն: Ֆիլ­մը դեռ եր­կար ճա­նա­պարհ ու­նի անց­նե­լու: Մենք դեռ հաղ­թա­նակ­ներ կկեր­տենք:
ՙԱպ­րե­լու ցան­կու­թյուն՚ ֆիլ­մը ներ­կա­յաց­վել է տար­բեր մր­ցույթ­նե­րի` Հա­յաս­տա­նում, Ռու­սաս­տա­նում, Տո­րոն­տո­յում, Ավ­ստ­րիա­յում, ԱՄՆ-ում, Լոն­դո­նում, և ար­ժա­նա­ցել պատ­վա­վոր հաղ­թա­նակ­նե­րի: Ֆիլ­մին ա­ջակ­ցում են տար­բեր եր­կր­նե­րից լրագ­րող­ներ, ռե­ժի­սոր­ներ, հայտ­նի մար­դիկ, ինչ­պես օ­րի­նակ՝ Սերժ Թան­կյա­նը, ֆիլ­մի պրո­դյու­սեր Պի­տեր Բահ­լա­վա­նիա­նը: