[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՎԱԿՈԽՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում հունվարի 10-ին տեղի է ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի և Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ-ի ղեկավար կազմը և ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների տնօրենները: Հանդիպման նպատակն էր ընդլայնել և զարգացնել գիտական համագործակցությունը ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և Արցախի գիտական կենտրոնի, Արցախի պետական համալսարանի և գիտական այլ կազմակերպությունների միջև:
ՙԱրցախում գիտությունը զարգացնելը դա միայն գիտության թեկնածուներ պատրաստելը չէ. Արցախում գիտությունը պետք է վերականգնվի? ռեաբիլիտացիայի ենթարկվի։ Իսկ ո?վ պետք է դա անի, եթե ոչ մենք,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։ -Հատկապես այս պատերազմից հետո Արցախի գիտակրթական կազմակերպությունների հետ համագործակցությունն ամրապնդելու կարիքը շատ է զգացվում։ Արցախցին պետք է զգա, որ գալիս են, աջակցում են իրեն, որպեսզի մնա, ապրի իր տանը? ի հակառակ թշնամու ցանկության. այսօր Ադրբեջանը ձգտում է այնպես անել, որ հայ չմնա Արցախում՚։
ՙՈղջունում և մեր գոհունակությունն ենք հայտնում, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան մեր կողքին է, և որ շնորհիվ Ձեզ? Արցախում ամրապնդվում են գիտության բնագծերը,- իր խոսքում ասաց ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։ -Կարող ենք վստահորեն ասել, որ Արցախի գիտական կենտրոնի գործունեությունը թևակոխում է նոր փուլ։ Այսօր մենք Արցախի հայկականության պահպանման խնդիր ունենք. Ադրբեջանի կողմից? ամենաբարձր մակարդակով, աշխատանքներ են տարվում? այդ թվում նաև գիտության ոլորտում, Արցախում քրիստոնեության և հայկականության հետքը վերացնելու ուղղությամբ։ Վերջերս թիրախում է հայտնվել նաև Հադրութի Սպիտակ Խաչ եկեղեցին։ Համաշխարհային քրիստոնեական արժեքներ կան Արցախում, որ այսօր օկուպացված են։ Մենք պայքար ենք սկսել և պիտի ձգտենք համատեղ, գրագետ լսարաններում աշխատանքներ տանել գիտական վերջնարդյունքներով Արցախը ճանաչելի դարձնելու համար՚։