[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼՆ ՍԿՍՎԱԾ Է

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Արցախում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը: ԱՀ ԿԳՄՍՆ կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանի տեղեկատվությամբ` օլիմպիադան անց է կացվում դպրոցական 16 առարկայից, բացի աստղագիտությունից, որից մասնակից չունենք:
Շրջանային փուլին մասնակցած 1392 աշակերտից հանրապետական փուլին երաշխավորվել է 363-ը, աշակերտների մի մասը հայտագրվել է մեկից ավելի առարկաներից: Ըստ շրջանների` պատկերը հետևյալն է. Ստեփանակերտ քաղաքի դպրոցներից երաշխավորվել է 167 աշակերտ, Ասկերանի շրջանից` 56, Մարտակերտի շրջանից` 57, Մարտունու շրջանից` 56, Հադրութի շրջանից /Մ. Մանվելյանի անվան դպրոց/` 14, Շուշիի շրջանից /Խ. Աբովյանի անվան դպրոց/` 10, Քաշաթաղի շրջանից /Աղավնոյի դպրոց/` 3: Արդեն անցկացվել է մաթեմատիկա /82 հոգի/ և կենսաբանություն /25 հոգի/ առարկաների օլիմպիադան: Հունվարի 24-ին կանցկացվի ֆիզիկայից, որից ունենք 3 մասնակից` Ստեփանակերտի ֆիզմաթ, Մարտակերտի շրջանի Վաղուհասի և Հադրութի Մ. Մանվելյանի անվան դպրոցներից: