[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ՍՏԵՂ­ԾԱ­ԳՈՐ­ԾՈՒ­ԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՐ­ԾԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՄԻԱ­ՁՈՒԼ­ՎՈՒՄ ԵՎ ՊՏՈՒՂ­ՆԵՐ ԵՆ ՏԱ­ԼԻՍ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Հա­թերք­ցի Հռիփ­սի­մե Ա­ղա­բա­բյանն ար­դեն 2 տա­րի է, ինչ զբաղ­վում է ար­ցա­խյան խո­տա­բույ­սե­րի թե­յե­րի, չրե­րի, դո­շա­բի, մու­րա­բա­նե­րի ար­տադ­րու­թյամբ: Ե­րեք ե­րե­խա­յի մայ­րը ոչ միայն ժա­մա­նակ է գտ­նում զբաղ­վել այդ գոր­ծով, այլև մեծ հա­ճույ­քով է դա ա­նում, իսկ ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րը հա­ճույ­քով են օգ­նում մայ­րի­կին:

Նման բիզ­նե­սով զբաղ­վե­լու գա­ղա­փա­րը ծն­վեց եր­կու հան­գա­ման­քից ել­նե­լով…
Հռիփ­սի­մեն մաս­նա­գի­տու­թյամբ ման­կա­բարձ-գի­նե­կո­լոգ է: Ծն­վել, մե­ծա­ցել է Երևա­նում: Ար­դեն աշ­խա­տում էր, երբ կյան­քը կտ­րուկ փոխ­վեց` ըն­տա­նիք կազ­մեց Հա­թեր­քում: Տա­րի­ներ շա­րու­նակ նա դի­մել է հա­մա­պա­տաս­խան ա­տյան­նե­րին, որ­պես­զի ի­րեն` գե­րա­զան­ցու­թյամբ ա­վար­տած մաս­նա­գե­տին, աշ­խա­տան­քով ա­պա­հո­վեն գյու­ղա­կան հի­վան­դա­նո­ցում: Ա­պար­դյուն…թա­փուր տեղ չկա… պատ­ճա­ռա­բա­նում էին… Այս­պես ան­ցան տա­րի­ներ: Ի՞նչ ա­նել: Ե­րե­խա­ներն ար­դեն մե­ծա­ցել են: Ինչ­պե՞ս հո­գալ նրանց խն­դիր­նե­րը: Որ­տե­ղի՞ց աշ­խա­տանք գտ­նել: Հոգ­սե­րը` շատ, ապ­րուս­տի մի­ջոց­նե­րը` քիչ:
Լու­ծու­մը ե­կավ անս­պա­սե­լիո­րեն: Ըն­տա­նի­քով, խոս­տո­վա­նում է Հռիփ­սի­մեն, շատ են սի­րում բնու­թյու­նը: Իսկ Հա­թեր­քը գտն­վում է Ար­ցա­խի հրա­շա­գեղ մի տե­ղան­քում: Բնու­թյան գր­կում ըն­տա­նի­քը շատ է սի­րում հան­գս­տա­նալ, ա­զատ ժա­մա­նակն այն­տեղ անց­կաց­նել: Սի­րում էին հա­վա­քել ոչ միայն ծա­ղիկ­ներ, այլև զա­նա­զան դե­ղա­բույ­սեր, հա­տապ­տուղ­ներ` թեյ պատ­րաս­տե­լու, ե­րե­խա­նե­րին բու­ժե­լու: Մի խոս­քով, դաշ­տե­րի և ան­տառ­նե­րի բազ­մա­թիվ այս բա­րիք­նե­րը հա­վա­քում էին մեծ քա­նա­կով: Սի­րում են կիս­վել բա­րե­կամ­նե­րի, ըն­կեր­նե­րի հետ, նրանք էլ` ի­րենց ըն­կեր­նե­րի ու բա­րե­կամ­նե­րի հետ: Բո­լո­րին էլ դուր էին գա­լիս բնու­թյան այդ հրաշք բա­րիք­նե­րը: Այս­պես տա­րած­վե­լով, պա­հան­ջը մե­ծա­ցավ, ան­գամ գու­մա­րի դի­մաց էին ու­զում: Դե, մտա­հոգ­վեց Հռիփ­սի­մեն, ե­թե գու­մար էին ա­ռա­ջար­կում, ու­րեմն փա­թե­թա­վոր­ման մա­սին էլ պետք է մտա­ծել: Հե­տաքր­քր­վել` ինչ­պես և ինչ նյու­թե­րով կա­րե­լի է դա ա­նել: Այս­տեղ օգ­նու­թյան ե­կավ Հռիփ­սի­մեի` ա­մեն ին­չը գե­ղե­ցիկ ձևա­վո­րե­լու ձգ­տումն ու ու­նա­կու­թյու­նը: Ա­մուս­նու, ե­րե­խա­նե­րի օգ­նու­թյամբ սկ­սեց մեծ քա­նա­կով հա­վա­քել բույ­սե­րը: Իսկ դա հեշտ գործ չէ, խոս­տո­վա­նում է նա: Յու­րա­քան­չյուր բույս ու­նի իր ծաղկ­ման, պտ­ղա­բե­րու­թյան, ու­րեմն և հա­վաք­ման ժա­մա­նա­կը: Իսկ հա­վա­քե­լուց հե­տո դա պետք է մաք­րել, ճիշտ չո­րաց­նել, պահ­պան­ման պայ­ման­ներ ա­պա­հո­վել, հե­տո նոր, ըստ պա­հան­ջի, փա­թե­թա­վո­րել` վա­ճառ­քի հա­նե­լու կամ նվի­րե­լու: Մինչ այ­սօր էլ ապ­րան­քա­տե­սա­կա­նու գրե­թե ողջ կե­սը որ­պես նվեր ու­ղարկ­վում է հա­րա­զատ­նե­րին, նրանց բա­րե­կամ­նե­րին, ըն­կեր­նե­րին: Գոր­ծը լուրջ հիմ­քե­րի վրա դր­վեց 2019-ին: Այն­քան հա­ջող էր ըն­թա­նում ա­մեն ինչ, որ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բեր­վեց ան­գամ հա­րա­զատ գյու­ղում վա­ճառ­քի հա­նել: Դա մեծ ձեռք­բե­րում էր Հռիփ­սի­մեի հա­մար, քա­նի որ գյու­ղա­ցին, հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նա­լով ին­քը հա­վա­քել այդ նույն բույ­սերն ու պտուղ­նե­րը, գե­րա­դա­սում էր դա խա­նու­թից գնել: ՙՄեծ քա­նա­կի բույ­սեր ու պտուղ­ներ ենք փա­թե­թա­վո­րել սեպ­տեմ­բե­րի 26-ին: Շա­բաթ էր, ամ­բողջ օ­րը դրա­նով էինք զբաղ­ված,- վեր­հի­շում է Հռիփ­սի­մեն:- Պետք էր 27-ին` կի­րա­կի, հանձ­նել այդ ամ­բող­ջը խա­նու­թին: Բայց ա­ռա­վոտ զարթ­նել ենք պայ­թյուն­նե­րի ձայ­նե­րից… Երբ ե­րե­խա­նե­րի հետ մեկ­նե­ցի Երևան, փա­թե­թա­վոր­վա­ծի ողջ քա­նա­կը մեզ հետ տա­րանք: Երևա­նում, Ռու­սաս­տա­նում, Գեր­մա­նիա­յում շատ բա­րե­կամ­ներ ու­նենք: Նվի­րե­ցինք, բա­ժա­նե­ցինք բո­լո­րը: Եվ պատ­կե­րաց­րեք, պա­հան­ջարկն էլ ա­վե­լի մե­ծա­ցավ՚:
Հա­մա­ցան­ցը Հռիփ­սի­մեի ան­փո­խա­րի­նե­լի խոր­հր­դա­տուն է, գի­տե­լիք­նե­րի անս­պառ աղ­բյու­րը: Հենց հա­մա­ցան­ցից է տե­ղե­կա­նում, թե որ բույ­սերն են ի­րար հա­մադր­վում` նույն ազ­դե­ցու­թյունն ու­նե­նա­լու հա­մար: Ըստ ստա­ցած տե­ղե­կու­թյան, դա­սա­կար­գում է դրանք և փա­թե­թա­վո­րում: Եվ քա­նի որ բիզ­նեսն ըն­տա­նե­կան է, բո­լոր փա­թեթ­նե­րի պի­տակ­նե­րի վրա գր­ված է ՙԱ­ղա­բա­բյան թեյ՚, ու նաև` բա­ղադ­րու­թյու­նը և ին­չի հա­մար է տվյալ տե­սա­կա­նին:
2021 թվա­կա­նին ար­տադ­րան­քի ծա­վա­լը հա­սավ 1000-ից ա­վե­լի փա­թեթ­նե­րի` բույ­սե­րի, չրե­րի, ինչ­պես և մու­րա­բա­նե­րի, դո­շա­բի փոքր տա­րա­նե­րի: Բիզ­նեսն ա­վե­լի ընդ­լայ­նե­լու հա­մար Հռիփ­սի­մեն դի­մեց հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րին` վարկ վերց­նե­լու: Շր­ջա­պա­տում, վկա­յում է նա, ան­գոր­ծու­թյան մատն­ված շատ կա­նայք կան: ՙԱղ­ջիկ­ներս մե­ծա­ցել են ար­դեն, վա­ղը նրանք դպ­րոցն ա­վար­տե­լու են և սո­վո­րե­լու գնան, ես էլ մնա­լու եմ մե­նակ այս գոր­ծում: Իսկ ե­թե վարկ տրա­մադ­րեն, կկա­րո­ղա­նամ գոր­ծա­զուրկ կա­նանց գոր­ծի հրա­վի­րել: Նրանց օգ­նու­թյամբ աշ­խա­տան­քը կկազ­մա­կեր­պեմ, ողջ ծա­վալ­նե­րը կա­պա­հո­վեմ: Բիզ­նեսն ընդ­լայ­նե­լու հա­մար ինձ աշ­խա­տող­ներ են պետք, հա­տուկ պայ­ման­ներ, չո­րա­նոց­ներ: Իսկ այ­սօր­վա դրու­թյամբ իմ աշ­խա­տող­նե­րը ա­մու­սինս ու դստ­րերս են: Բայց զար­գաց­ման հա­մար դա քիչ է՚:
Ան­ցած տար­վա ապ­րան­քի մեծ մա­սը, նշում է Հռիփ­սի­մեն, ու­ղարկ­վել է Գեր­մա­նիա, Իս­պա­նիա, ԱՄՆ: Իսկ Ռու­սաս­տան ու­ղարկ­վող փա­թեթ­նե­րի վրա ՙՀա­թեր­քի բույրն ու­րիշ է՚ գրա­ռու­մը թե­լադր­ված է այն հան­գա­ման­քով, որ հա­թերք­ցի­նե­րի հա­րա­զատ­նե­րի մեծ մասն այն­տեղ է ապ­րում: ՙՆվեր ստա­նա­լով կամ գնե­լով փա­թե­թը, նա հայ­րե­նի­քի կա­րոտն է առ­նում՚,- հա­մոզ­ված է նա:
Հռիփ­սի­մեն լավ է գի­տակ­ցում, որ, ընդ­լայ­նե­լով բիզ­նե­սը, ի­րաց­ման խն­դիրն ա­ռաջ է կանգ­նե­լու: Բայց վա­խե­նա­լու բան չկա: Հա­մոզ­ված է` ա­մեն ինչ կս­տաց­վի: Հա­մա­ցանցն է օգ­նում բիզ­նե­սը գրա­գետ վա­րե­լու, ապ­րան­քը հա­ջող ի­րաց­նե­լու գոր­ծում: Պատ­րաստ­վում է մաս­նակ­ցել գոր­ծա­րա­րու­թյամբ զբաղ­վող հայ կա­նանց հա­մար կազ­մա­կերպ­վող առ­ցանց հա­տուկ բիզ­նես-դա­սըն­թա­ցին: Ու­րախ է, որ գո­յու­թյուն ու­նի առ­ցանց տար­բե­րա­կը, քա­նի որ փոքր ե­րե­խա­յի պատ­ճա­ռով չի կա­րող առ­կա մաս­նակ­ցել:
Հռիփ­սի­մեն հա­վա­տում է, որ Ար­ցա­խում ա­մեն ինչ լավ կլի­նի, ուս­տի` նաև իր բիզ­նե­սը հա­ջող կգոր­ծի` հու­րա­խու­թյուն հայ­րե­նի­քում, ար­տերկ­րում ապ­րող բո­լոր այն մարդ­կանց, ով­քեր բարձր են գնա­հա­տում է­կո­լո­գիա­պես մա­քուր մթեր­քը, բնու­թյան բա­րիք­նե­րը: