Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՏՐՎԵՑ ԱՐՑԱԽԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 2022թ. հունվարի 29-ը Արցախի գիտական կետրոնի /ԱԳԿ/ կյանքում կնշվի որպես հիշարժան օր. տրվեց կենտրոնի գիտահետազոտական աշխատանքի առաջին կիրառական արդյունքի` «Նարինե +» կաթնաթթվային արտադրանքի մեկնարկը: Արտադրամասի բացման արարողությանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ԱԳԿ գիտաշխատողներ:

Արցախյան կաթնաթթվային բուժիչ և դիետիկ մթերքի տեղում արտադրությունը հնարավոր է դարձել «Հայ կենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի կողմից Արցախի գիտական կենտրոնում լաբորատորիա ստեղծելու, այն թանկարժեք սարքավորումներով հագեցնելու և գիտաշխատողների երկարատև ջանադիր աշխատանքի արդյունքում: Այս մասին իր բացման խոսքում նշեց ԱԳԿ տնօրեն Անյուտա Սարգսյանը` երախտագիտություն հայտնելով այդ ամենում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին` ցուցաբերած նախանձախնդիր աջակցության համար:
Արտադրամասի բացումը կատարեցին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանը և ԱԳԿ տնօրեն Անյուտա Սարգսյանը:
ԱԳԿ գիտության գծով փոխտնօրեն Արև Իսրայելյանը, որը կանգնած է եղել այս արտադրանքի ստեղծման հիմքում, ներկայացրեց «Նարինե +»-ի բուժիչ և կանխարգելիչ հատկությունները: Այն Հայաստանում արտադրվող հայտնի «Նարինե» կաթնաթթվային և արցախյան էնդեմիկ կաթնաթթվային բակտերիայի խառնուրդ է, որն ունի բարձր արդյունավետություն ախտածին մարէների նկատմամբ: Ինչո՞ւ խառնուրդ, որովհետև այսօր աշխարհում ընդունված են բազմաբաղադրիչ ֆունկցիոնալ կաթնամթերքները, որ Արցախում բացակայում են: Արտադրամասի հզորությունը օրական 300 բաժակ կաթնամթերք է, սակայն սկզբնական շրջանում կարտադրվի մինչև 100 բաժակ: Հանրության կողմից պահանջարկի մեծացմանը զուգընթաց կընդլայնվի արտադրանքի ծավալը, տեղեկացրեց ԱԳԿ տնօրենը: Կաթնամթերքը կվաճառվի Ստեփանակերտի խոշոր դեղատներում:
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորեց ԱԳԿ կոլեկտիվին` գիտական առաջին կիրառական արդյունքի ստացման համար` շնորհակալություն հայտնելով գիտական հետևողական աշխատանքի համար:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանին` Արցախի գիտական կենտրոնի աշխատանքները նոր ուղու վրա դնելու համար. «2022-ը գիտական նոր պատուհանի տարի է լինելու: ՀՀ-ում արդեն սկսվել է ֆինասնավորվել կիրառական գիտությունը: Արցախի իշխանություններն էլ պատրաստ են նույնն անել: Բայց միայն ֆինանսավորումը բավարար չէ: Մենք պետք է պարոն Սաղյանի հետ կարողանանք ճիշտ տեսլական մշակել, թե ինչ ենք անում և որ ոլորտի համար ենք անում: Աշխարհը հիմա ղեկավաորւմ է գիտությունը: Ես հավատում եմ, որ հիմա մենք ստեղծելու ենք այնպիսի գիտական վերջնարդյունք, որով կկարողանանք երաշխավորել մեր անվտանգությունը»:
Արցախի գիտական կենտրոնի արտադրանքի առաջնեկի շնորհավորումն այնուհետև շարունակվեց կենտրոնի գիտական նիստերի դահլիճում` «Նարինե +»-ի համտեսման սեղանի շուրջը:
Բարի վայելում` մեր ժողովրդին. սա էր բոլորի մաղթանքը: