Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Մարտունու Քարահունջ համայնքի աշակերտների թիվն ավելացել է

Նարինե  ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Մարտունու շրջանի Քարահունջ համայնքում  պատերազմից հետո բնակություն է հաստատել ևս  2 ընտանիք: Համայնքի բնակչության թիվը ներկայում կազմում է  113: Գրանցված է 33 տնտեսություն:

Քարահունջի  վերանորոգման ենթակա  դպրոցում 10 աշակերտ է սովորում:

Համայնքապետ Արսեն Ղահրամանյանի տեղեկատվությամբ՝ ազատ բնակֆոնդում  ունեն տներ, սակայն մի մասը  հարմարություն չունի, մի մասն էլ ունի կապիտալ վերանորոգման կարիք։  Գյուղում վերաբնակվել ցանկացողներ շատ կան, սակայն ապրելու պայմանները /բնակարանային/ հիմնականում բացակայում են:

 «Ոռոգման ջրի խնդիր ունենք,  ինչի պատճառով մարդիկ նույնիսկ տնամերձ հողամասերը չեն կարողանում մշակել: Դիմել ենք համապատասխան մարմիններին, նախագիծն ընդունված է, սպասում ենք իրագործմանը։ Համացանց ունենք, բայց շատ թույլ է, հեռախոսակապ ընդհանրապես չկա»,-համայնքի խնդիրներին անդրադառնալով ասաց Արսեն Ղահրամանյանը։

Համայնքապետարանի շենքը  խորհրդային տարիների կառույց է, այսօր գտնվում է վթարային վիճակում։ Այստեղ է տեղակայված նաև ակումբը։ Համայնքապետարանին հարակից անմխիթար վիճակում գտնվող կիսավեր շենքի մի հատվածում էլ գործում է բուժկետը:

Պատերազմից հետո պետության միջոցներով Կոլխոզաշենի տարածքից նոր ջրագիծ են բերել, 100տ ջրամբար կառուցել, դրանով լուծել  խմելու ջրի խնդիրը:

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գյուղին տրամադրել է նոր ավտոբուս, որը ծառայեցնում են բնակչության կարիքներին։

Մայրուղուց համայնք տանող և ներհամայնքային ճանապարհների շինաշխատանքներն արդեն  սկսվել են։ Գյուղի  փողոցների մի մասն ապահովված է գիշերային  լուսավորությամբ, ճանապարհների ասֆալտապատումից հետո ավարտին կհասցվի մյուս մասի լուսավորությունը։

Անդրադառնալով զբաղվածության հարցին՝ Ա.Ղահրամանյանը նշեց, որ գյուղացիները  հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ ու մեղվապահությամբ:

Համայնքապետն ուրախությամբ նշեց, որ չնայած բոլոր խնդիրներին  ու դժվարություններին գյուղից հեռացողներ չկան։