[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽԸ ՊԵՏՔ Է ԻՆ­ՏԵԳՐ­ՎԻ ՄԻ­ՋԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԱՍՏ­ՂԱ­ԳԻ­ՏԱ­ԿԱՆ ՀԱՆ­ՐՈՒ­ԹՅԱ­ՆԸ

 

Քառօրյա աշխատանքային այցով օրերս Արցախում էին Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը և ԲԱ հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը։ Բյուրականի աստղադիտարանի և Հայկական աստղագիտական ընկերության կողմից անցկացվող «Դպրոցից դեպի տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2022թ.-ի ծրագրի շրջանակներում նրանք դասախոսություններով հանդես եկան Արցախի մի շարք դպրոցներում։
Արեգ Միքայելյանն անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը (ՄԱՄ, IAU), Եվրոպական աստղագիտական ընկերությանը (EAS), Եվրոպական ֆիզիկոսների ընկերությանը (EPS), Եվրասիական աստղագիտական ընկերությանը (EAAS), EAS ենթատարածաշրջանային կոմիտեին (SREAC), Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսին (IVOA) և միջազգային մի շարք այլ ընկերությունների:
Արեգ Միքայելյանն արժանացել է Եվրասիական աստղագիտական ընկերության, Հայկական ֆիզիկոսների ընկերության, Էլեկտրոնային գիտության մրցանակների:
Ստորև ներկայացվող նրա հետ հարցազրույցը վերոնշյալ ծրագրի և աստղագիտության գաղտնիքների մասին է։

-Պա­րոն Մի­քա­յե­լյան, Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նի մաս­նա­գետ­նե­րի Ար­ցախ կա­տար­վող այ­ցե­րը գնա­լով հա­ճա­խա­կի են դառ­նում։ Կա­րո՞ղ ենք ա­սել, որ աստ­ղա­գի­տու­թյու­նը կարճ ժա­մա­նա­կա­մի­ջո­ցում մուտք կգոր­ծի նաև մեր եր­կիր։
- Ար­դեն ութ տա­րի է՝ Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նը աստ­ղա­գի­տու­թյան վե­րա­բե­րյալ ծրա­գիր է ի­րա­կա­նաց­նում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի դպ­րոց­նե­րում։ Մեր ա­ռա­ջա­տար և ար­հես­տա­վարժ մաս­նա­գետ­ներն այ­ցե­լում են կր­թօ­ջախ­ներ, զրույց­ներ են վա­րում, ե­րե­խա­նե­րին հան­րա­մատ­չե­լի ձևով ներ­կա­յաց­նում են աստ­ղա­գի­տա­կան տար­բեր թե­մա­ներ։ Ընդ ո­րում, նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լիս ենք սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի դպ­րոց­նե­րին։ Այս ա­մե­նի նպա­տա­կը Ար­ցա­խի շր­ջան­նե­րում ապ­րող տա­ղան­դա­վոր ե­րե­խա­նե­րին բա­ցա­հայ­տելն է, նրանց, ով­քեր շատ դեպ­քե­րում ա­նու­շադ­րու­թյան են մատն­ված։ Մեր մաս­նա­գետ­նե­րը նաև կիս­վում են ու­նե­ցած գի­տե­լիք­նե­րով, զրույ­ցին մաս­նա­կից դարձ­նե­լով նրանց օգ­նում, որ այդ ե­րե­խա­ներն ա­ճեն, զար­գա­նան՝ մոտ ա­պա­գա­յում գի­տու­թյան բար­ձունք­նե­րը նվա­ճե­լու հա­մար։
Սա շա­րու­նա­կու­թյունն է ար­դեն եր­կար տա­րի­ներ տևող նման հա­մա­գոր­ծակ­ցու­թյան։ Բա­ցի այդ, նա­խորդ տա­րի Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նի և Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի միջև ստո­րագր­վել էր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հու­շա­գիր, հիմ­նադր­վել էր աստ­ղա­գի­տա­կան լա­բո­րա­տո­րիա, ինչն ա­վե­լի է նպաս­տել մեր կա­պը սեր­տաց­նե­լու ա­ռու­մով։ Ա­ռայժմ միայն մեկ աշ­խա­տող ու­նենք լա­բո­րա­տո­րիա­յում, որն ա­վար­տել է ԱրՊՀ ֆի­զի­կա­յի բա­ժի­նը և վե­րա­մաս­նա­գի­տա­նում է՝ որ­պես աստ­ղա­գետ։ Նրան մի քա­նի ան­գամ հրա­վի­րել ենք Բյու­րա­կան, որ­տեղ հան­դի­պել է մեր ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րի հետ։ Նպա­տակ ու­նենք հե­տա­գա­յում մի քա­նի ե­րի­տա­սարդ­ներ ևս ընդ­գր­կել այդ գոր­ծում։
Այս օ­րե­րին աստ­ղա­գի­տա­կան դա­սա­խո­սու­թյուն­նե­րով հան­դես ենք ե­կել Աս­կե­րա­նի շր­ջա­նի՝ Պա­տա­րա գյու­ղի միջ­նա­կարգ, Մար­տու­նու շր­ջա­նի՝ Ճար­տար քա­ղա­քի հ. 1, Մար­տա­կեր­տի շր­ջա­նի՝ Ներ­քին Հո­ռա­թաղ գյու­ղի և Մար­տա­կերտ քա­ղա­քի Վլ. Բա­լա­յա­նի ան­վան հ. 1 միջ­նա­կարգ դպ­րոց­նե­րում, ինչ­պես նաև Ստե­փա­նա­կեր­տի Գրի­բո­յե­դո­վի ան­վան դպ­րո­ցում՝ Ստե­փա­նա­կերտ տար­հան­ված՝ Հադ­րութ քա­ղա­քի միջ­նա­կարգ (հոս­քա­յին) և Շու­շիի Դա­նիել Ղա­զա­րյա­նի ան­վան միջ­նա­կարգ ե­րաժշ­տա­կան մաս­նա­գի­տաց­ված դպ­րոց­նե­րի ա­շա­կերտ­նե­րի հա­մար։ Ծրա­գի­րը շատ հա­գե­ցած է, և մենք փոր­ձում ենք այն հնա­րա­վո­րինս ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել։ Ես ան­չափ հիա­ցած եմ ար­ցախ­ցի դպ­րո­ցա­կան­նե­րով և իմ պարտքն եմ հա­մա­րում ա­վե­լի հա­ճախ կազ­մա­կեր­պել տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ։
-Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նը, ինչ­պես նկա­տում ենք, նաև մեծ թվով կր­թա­կան և հան­րա­յին մի­ջո­ցա­ռում­ներ է անց­կաց­նում։ Դրան­ցից հատ­կան­շա­կան են գի­տա­ճամ­բար­նե­րի կազ­մա­կեր­պու­մը. ի՞նչ տեղ է տր­վում ար­ցախ­ցի դպ­րո­ցա­կան­նե­րին այս ո­լոր­տում։
- Ա­սեմ, որ ան­ցյալ տար­վա նա­խա­դե­պը կա ար­դեն. գի­տա­ճամ­բա­րի 30 դպ­րո­ցա­կա­նից 9-ն ար­ցախ­ցի էին։ Դա մեծ տո­կոս է, ե­թե հա­մե­մա­տենք Հա­յաս­տա­նի մար­զե­րից մաս­նակ­ցող­նե­րի թվի հետ՝ մոտ տաս­նա­պա­տիկ ան­գամ տեղ ենք տվել ար­ցախ­ցի­նե­րին։ Բա­ցի այդ, Վ. Համ­բար­ձու­մյա­նի թոռ­նե­րից մե­կը՝ Գա­լի­նա Պա­նի­նան, ում ա­մու­սի­նը հայտ­նի մա­թե­մա­տի­կոս Ի­վան Պա­նինն է (ապ­րում են Մոսկ­վա­յում), Բյու­րա­կա­նում մա­թե­մա­տի­կա­կան ճամ­բար կազ­մա­կեր­պե­ցին միայն ար­ցախ­ցի դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար։ Այս տա­րի այն կրկն­վե­լու է՝ հու­նի­սի 19-20-ը։
Բա­ցի այդ, նպա­տակ ու­նենք Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նում այս տա­րի մեկ այլ ա­ռանձ­նա­հա­տուկ ճամ­բար էլ ստեղ­ծել միայն Ար­ցա­խի դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար՝ 25-30 հո­գու ընդգրկմամբ։
- Պա­րոն Մի­քա­յե­լյան, Դուք եր­բեք դա­տար­կա­ձեռն չեք գա­լիս Ար­ցախ։ Ի՞նչ նվեր­ներ եք բե­րել այս ան­գամ։
- Չեմ ու­զում երևա­կա­յել, թե մենք մեծ նվեր­ներ ենք բե­րում, բայց մեր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում պար­տա­վոր ենք զգում ինչ-որ բան ա­նել։ Ա­մեն ան­գամ այ­ցի ա­վար­տին, ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, ա­շա­կերտ­նե­րին և դպ­րոց­նե­րի գրա­դա­րան­նե­րին մեր կող­մից տրա­մադր­վում են աստ­ղա­գի­տա­կան հան­րա­մատ­չե­լի նյու­թեր` գր­քեր, բրո­շյուր­ներ և այլն: Փոքր աստ­ղա­դի­տակ­ներ ենք բե­րել Գի­տա­կան կենտ­րո­նի հա­մար, մի քա­նիսն էլ բա­ժա­նե­ցինք դպ­րոց­նե­րին։ Հա­վե­լեմ, որ դա­սա­խո­սու­թյուն­նե­րի ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վում է Հայ օգ­նու­թյան ֆոն­դի (ՀՕՖ) ա­ջակ­ցու­թյամբ։
Մեր նպա­տակն է, որ­պես­զի աստ­ղա­գի­տու­թյու­նը՝ որ­պես գի­տու­թյուն, մուտք գոր­ծի Ար­ցախ։ Ե­թե ժա­մա­նա­կին աստ­ղե­րին հետևում էր ա­ռա­վե­լա­պես մարդ­կա­յին բա­նա­կա­նու­թյու­նը, այ­սօր ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյունն ան­ցել է նաև աստ­ղա­գի­տու­թյան ո­լորտ։ Աստ­ղա­յին եր­կն­քին հետևում են նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րը։ Սա­կայն եր­բեք չպետք է մո­ռա­նալ, որ նրանք բո­լո­րը մարդ­կա­յին մտ­քի ու բա­նա­կա­նու­թյան ծնունդ են, չմո­ռա­նանք, որ լա­վա­գույն տեխ­նո­լո­գիա­ներն ա­ռա­ջին հեր­թին միտքն ու տա­ղանդն են։ Ար­ցա­խը պետք է մտ­նի մի­ջազ­գա­յին աստ­ղա­գի­տա­կան հան­րու­թյան մեջ։ Այ­սինքն՝ Ար­ցա­խը պետք է այս ձևով ևս ճա­նա­չե­լի դառ­նա աշ­խար­հին։ Գի­տու­թյան, մշա­կույ­թի մի­ջո­ցով հան­րու­թյանն ին­տեգր­վելն ա­վե­լի հեշտ է։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ